Եվգենի Բոտկին | |
Կրթություն՝ | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա, Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի երկրորդ գիմնազիա |
---|---|
Գիտական աստիճան՝ | բժշկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | բժիշկ |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | մայիսի 27 (հունիսի 8), 1865 |
Ծննդավայր | Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | հուլիսի 17, 1918 (53 տարեկան) |
Վախճանի վայր | Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Խորհրդային Ռուսաստան[1] |
Թաղված | Պողոս-Պետրոս տաճար |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Խորհրդային Ռուսաստան |
Հայր | Սերգեյ Բոտկին |
Մայր | Anastasiya Alexandrovna Botkina? |
Ամուսին | Olga Botkina? |
Զավակներ | Tatiana Botkine?, Gleb Botkin? և Q24010625? |
Պարգևներ | |
Եվգենի Բոտկին (ռուս.՝ Евге́ний Серге́евич Бо́ткин, մայիսի 27 (հունիսի 8), 1865, Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 17, 1918, Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Խորհրդային Ռուսաստան[1]), ռուս վերջին կայսր Նիկոլայ II-ի և նրա ընտանիքի պաշտոնական բժիշկն էր։ Սպանվել է 1918 թվականի հուլիսի 16-ի գիշերը Եկատերինբուրգում բոլշևիկների կողմից Նիկոլայ II-ի ընտանիքի հետ միասին։
Բոտկինը դասվել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու սրբերի շարքը։
Եվգենի Բոտկինը ռուս բժիշկ Սերգեյ Բոտկինի որդին էր, ով իր հերթին ռուս կայսրեր Ալեքսանդր II-ի և Ալեքսանդր III-ի պալատական բժիշկն էր։ Բոտկինը Պետերբուրգի համալսարանում սովորեց բժշկական ֆակուլտետում, այնուհետև մեկնեց Գերմանիա ուսումը շարունահելու Բեռլինի և Հայդելբերգի համալսարաններում։ Ռուսական Կայսրություն վերադառնալուց հետո նա սկսեց աշխատել Սուրբ Գեորգևսկու հիվանդանոցում։
1908 թվականին ստանձնեց պալատական բժշկի պաշտոնը։ Բոտկինը ամուսնացած էր և ուներ 4 երեխա, սակայն նա բաժանվեց իր կնոջից, ով բողոքում էր Բոտկինի աշխատանքով վերին աստիճանի տարվածությամբ և մշտական բացակայություններից։ Բոտկինը իր ամբողջ ժամանակն անց էր կացնում թագավորական ընտանիքի հետ և հիմնականում խնամում էր արքայորդի Ալեքսեյ Նիկոլաևիչ Ռոմանովին, ով տառապում էր հեմոֆիլիայով և նրա հիվանդ մորը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային։
Բոտկինը հայտնի էր իր շատ համեստ և բարի բնավորությամբ։
1917 թվականի հեղափոխության արդյունքում Նիկոլայ II-ը գահընկեց արվեց և հայտնվեց տնային կալանքում իր ընտանիքի հետ միասին։ Նրանց բոլորին տեղափոխեցին Տոբոլսկ, այնուհետև Եկատերինբուրգ։ Բոտկինը իր պարտքն էր համարում միշտ լինել ընտանիքի կողքին և խնամել հիվանդ արքայորդուն։
1918 թվականի հուլիսի 16-ի գիշերը ընտանիքը դաժանաբար սպանվեց բոլշևիկների կողմից և նրանց հետ սպանվեցին նաև Բոտկինը սպասուհի Աննա Դեմիդովան և երեք այլ աշխատողներ, ովքեր ցանկություն էին հայտնել մնալ ընտանիքի հետ։ Մահացածների մարմինները վառեցին և թաղեցին Եկատերինբուգի անտառում անհայտ ուղղությամբ։ 1979 թվականին սիրողական հնագետները հայտնաբերեցին սպանվածների մարմինների վառված մնացորդները։ Դրանցից մեկը պատկանում էր Բոտկինին։ 1998 թվականին այդ մարմինները մեծ շուքով թաղվեցին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Պողոս և Պետրոս տաճարում։
Եվգենի Բոտկինը դասվել է ռուս սրբերի շարքը։
|