Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 13, 1985[1] (39 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բառնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ախմատ | |||||||||||||||||||||||
Համար | 16 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 13 ապրիլի, 2018: |
Եվգենի Ալեքսանդրովիչ Գորոդով (դեկտեմբերի 13, 1985[1], Բառնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Ախմատ» ակումբի դարպասապահ։
Բառնաուլի ֆուտբոլային սան։ Վեց տարեկանում սկսել է մարզվել տեղի «Դինամո» ակումբի դպրոցում, որտեղ աշխատում էր նրա հայրը։ Հիմնական կազմում իր առաջին խաղն անցկացրել է 2004 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Պրոկոպևսկի «Շախտյոր» ակումբի դեմ խաղի 68-րդ րոպեին դարպասի մոտ փոխարինելով Սերգեյ Բակաևին[2]։
2006 թվականի սկզբին տեղափոխվել է Պրեմիեր Լիգայի «Տոմ» ակումբ[3], սակայն խաղացել է երկրորդ կազմում, իսկ հիմնական կազմում անցկացրել է միայն մեկ խաղ։ խաղադաշտ է դուրս եկել 2006 թվականի սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ Կիրովի «Դինամոյի» դեմ պատասխան խաղի ժամանակ՝ մասնակցելով ամբողջ խաղին[4]։ 2008 թվականին վարձավճարով վերադարձել է հարազատ Բառնաուլի «Դինամո» ակումբ, որը հանդես էր գալիս Ռուսաստանի առաջին դիվիզիոնում։ Մրցաշրջանի արդյունքում թիմը զբաղեցրել է 20-րդ տեղը և անցել երկրորդ դիվիզիոն։ Հաջորդ մրցաշրջանում Գորոդովը վարձավճարով տեղափոխվել է առաջին դիվիզիոնի մեկ այլ ակումբ՝ «Չիտա»[5]։ Այդ մրցաշրջանում թիմը գրավել է 17-րդ տեղը՝ դուրս մնալով առաջին դիվիզիոնից, իսկ Գորոդովը վերադարձել է «Տոմ»։ 2010 թվականին երրորդ անգամ վարձավճարով տեղափոխվել է առաջին դիվիզիոն՝ դառնալով «Շիննիկ» ակումբի ֆուտբոլիստ[6]։ Յարոսլավլի թիմում Գորոդովը եղել է հիմնական դարպասապահ՝ մասնակցելով առաջնության բոլոր խաղերին առանց փոխարինման։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտին Գորոդովը ցանկացել է մնալ թիմում, սակայն «Շիննիկը» չի կարողացել գնել նրա տրանսֆերը «Տոմից»[7]։
2010 թվականի հոկտեմբերի 11-ին Գորոդովը երեք տարի ժամկետով պայմանագիր է կնքել «Կրասնոդարի» հետ[8]։ 2011 թվականի մարտի 12-ին կատարել է իր նորամուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ մասնակցելով առաջին տուրի «Անժիի» դեմ խաղում[9]։ 2011/12 մրցաշրջանում անցկացրել է 23 խաղ՝ բաց թողնելով 37 գոլ։ Հաջորդ մրցաշրջանում կորցրել է տեղը հիմնական կազմում։
2013 թվականի հունիսի 24-ին պաշտոնապես դարձել է Գրոզնիի «Թերեք» ակումբի ֆուտբոլիստ՝ կնքելով երկու տարվա պայմանագիր[10]։
Մայիսի 25-ին «Ախմատը» ֆուտբոլիստի հետ կնքել է նոր պայմանագիր 1+1 սխեմայով[11]։
Կինը՝ Եկատերինա[12]։ 2011 թվականի հունվարի 25-ին նրանք ունեցել են որդի[13]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Գորոդով» հոդվածին։ |
|