![]() | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 24, 1989[1][2] (35 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Չերեպովեց, Վոլոգդայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||
Հասակ | 181 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Եվգենի Վլադիմիրովիչ Մակեև (ռուս.՝ Евгений Владимирович Макеев, հուլիսի 24, 1989[1][2], Չերեպովեց, Վոլոգդայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Հայաստանի «Արարատ» ակումբի պաշտպան։ Հայրը Վլադիմիր Մակեևն է, որը հայտնի է «Ժեմչուժինա» և «Բալթիկա» ակումբներում իր ելույթներով։
Չերեպովեցի «Սևերստալ» ակումբի սան է, այդտեղ էլ սկսել է խաղալ (թիմը մինչ այդ վերանվանվել էր «Շեկսնա»)։ Հանդես է եկել ձախ կիսապաշտպանի դիրքում։
2007 թվականին տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ» ակումբ, որտեղ նորից հանդես է եկել պատանեկան թիմի կազմում, ապա «կարմրասպիտակների» երկրորդ կազմում, որի հետ երկու անգամ հաղթել է երկրորդ կազմերի առաջնությունում։ Մեկուկես մրցաշրջանի ընթացքում թիմի կազմում անցկացրել է 33 խաղ, որոնցում խփել է երկու գնդակ։
2009 թվականի մարտի 15-ին առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հիմնական թիմի մեկնարկային կազմում՝ մասնակցելով «Զենիթի» դեմ հանդիպման առաջին խաղակեսին, ինչից հետո նրան փոխարինել են։ 8-րդ տուրի՝ Ռամենսկոեի «Սատուրն» ակումբի դեմ տնային խաղում Վլադիմիր Բիստրովի փոխանցումից հետո խփել է իր առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում։
2009 թվականին կատարել է նորամուտը Ռուսաստանի երիտասարդական հավաքականում՝ մասնակցելով նրա համար անհաջող խաղին ընդդեմ Ֆարերյան կղզիների հավաքականի։
2010 թվականի սեպտեմբերի 15-ին կատարել է նորամուտը Չեմպիոնների լիգայում՝ մասնակցելով Ֆրանսիական «Մարսել» ակումբի դեմ խաղին։
2014 թվականի սեպտեմբերի 5-ին մասնակցել է «Սպարտակ» ակումբի մարզադաշտի բացման խաղին, որտեղ Մուրադ Յակինի գլխավորությամբ «Սպարտակը» ոչ-ոքի է ավարտել (1:1)[3] Սերբիայի Բելգրադ քաղաքի «Ցրվենա Զվեզդա» ակումբի հետ խաղը։ Եվգենին այդ խաղին մասնակցել է թիմի մեկնարկային կազմում[4]։
2019 թվականի փետրվարի 15-ին պայմանագիր է կնքել Վոլգոգրադի «Ռոտոր» ֆուտբոլային ակումբի հետ[5]։ 2019 թվականի հուլիսին տեղափոխվել է Երևանի «Արարատ» ակումբ[6]։
2011 թվականի մարտի 20-ին հրավիրվել է Ռուսաստանի հավաքական՝ մասնակցելու 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի՝ Հայաստանի դեմ խաղին[7]։ Նույն թվականի մարտի 29-ին խաղադաշտ է դուրս եկել Ռուսաստանի հավաքականի՝ Կատարի հավաքականի դեմ ընկերական խաղի 46-րդ րոպեին՝ փոխարինելով Ալեքսանդր Անյուկովին[8]։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրագավաթ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Շեկսնա | 2006 | 28 | 1 | 1 | 0 | — | — | 29 | 1 |
2007 | 14 | 1 | 1 | 0 | — | — | 15 | 1 | |
Ընդհանուր | 42 | 2 | 2 | 0 | — | — | 44 | 2 | |
Սպարտակ (Մոսկվա) | 2008 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2009 | 20 | 2 | 1 | 1 | — | — | 21 | 3 | |
2010 | 22 | 0 | 3 | 0 | 12 | 0 | 37 | 0 | |
2011/12 | 35 | 1 | 2 | 0 | 1 | 0 | 38 | 1 | |
2012/13 | 22 | 0 | 2 | 0 | 7 | 0 | 31 | 0 | |
2013/14 | 24 | 0 | 2 | 0 | 2 | 0 | 28 | 0 | |
2014/15 | 25 | 0 | 2 | 0 | — | — | 27 | 0 | |
2015/16 | 15 | 0 | 0 | 0 | — | — | 15 | 0 | |
2016/17 | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 3 | 0 | |
Ընդհանուր | 165 | 3 | 14 | 1 | 23 | 0 | 202 | 4 | |
Սպարտակ-2 (ֆարմ-ակումբ) |
2014/15 | 1 | 0 | — | — | — | — | 1 | 0 |
2016/17 | 5 | 1 | — | — | — | — | 5 | 1 | |
Ընդհանուր | 6 | 1 | — | — | — | — | 6 | 1 | |
Ընդհանուր կարիերայում | 213 | 6 | 15 | 1 | 23 | 0 | 251 | 7 |
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Րոպեներ | Մակեևի գոլերը | Մարզիչ | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|---|
1 | 2011 թվական մարտի 29 | ![]() |
1:1 | 46-90 | - | ![]() |
Ընկերական խաղ |
2 | 2014 թվական նոյեմբերի 18 | ![]() |
2:1 | 1-90 | - | ![]() |
Ընկերական խաղ |
3 | 2015 թվական հունիսի 7 | ![]() |
4:2 | 79-90 | - | ![]() |
Ընկերական խաղ |
Ընդհանուր՝ 3 խաղ / 0 գոլ, 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Մակեև» հոդվածին։ |
|