Եվգենիա Կոնրադի

Եվգենիա Կոնրադի
Դիմանկար
Ծնվել էապրիլի 21, 1838(1838-04-21), ապրիլի 21 (մայիսի 3), 1838[1] կամ մայիսի 3, 1838(1838-05-03)[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհոկտեմբերի 7, 1898(1898-10-07) (60 տարեկան), հոկտեմբերի 7 (19), 1898[1] (60 տարեկան) կամ հոկտեմբերի 19, 1898(1898-10-19)[1] (60 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգրող, լրագրող, խմբագիր, հրապարակախոս, ուսուցչուհի, թարգմանչուհի և ֆեմինիստ
 Evgenia Konradi Վիքիպահեստում

Եվգենիա Իվանովնա Կոնրադի (ծննդյան անունը՝ Բոչեչկարովա ապրիլի 21, 1838(1838-04-21), ապրիլի 21 (մայիսի 3), 1838[1] կամ մայիսի 3, 1838(1838-05-03)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 7, 1898(1898-10-07), հոկտեմբերի 7 (19), 1898[1] կամ հոկտեմբերի 19, 1898(1898-10-19)[1], Փարիզ, Ֆրանսիա[2]) ռուս գրող, լրագրող, հրապարակախոս և թարգմանիչ։ Ռուսաստանի կանանց շարժման ակտիվիստ և կանանց համար բարձրագույն կրթության ջատագով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ազնվականի ընտանիքում։ Ստանալով տնային լավ կրթություն՝ 1858 թվականին աշխատանքի է անցել Մոսկվայի կանանց դպրոցում որպես դասարանի դասղեկ և անգլերենի ուսուցիչ։

1850-1860-ականների վերջում Եվգենիան տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և ամուսնացել բժիշկ և լրագրող Պ. Ֆ. Կոնրադիի հետ։ Ամուսնությունից հետո զբաղվել է գրական գործունեությամբ։

Գրական և լրագրողական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Կոնրադին զբաղվել է ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով ստեղծագործությունների թարգմանություններով։ 1865 թվականին ռուսերենով լույս է տեսել նրա առաջին բնօրինակ հոդվածը «Ստրկության զարգացումը Ամերիկայում» վերնագրով։

Որոշ ժամանակ անց Կոնրադին միացել է ակտիվ աշխատող լրագրողների շարքին։ 1866 թվականից սկսած եղել է «Կանանց տեղագիր» նոր ամսագրի ակտիվ աշխատակից։

1868 թվականից զբաղվել է «Նեդելյա» շաբաթաթերթի խմբագրմամբ։ Հրապարակել է օտար հասարակության կյանքի մասին մի շարք ակնարկներ։

1869 թվականին Պավել Գայդեբուրովի և Յուրի Ռոսելի հետ դարձել է այդ թերթի սեփականատերը։ Նա հոդվածներ է հրապարակել դաստիարակության, կանանց հավասար իրավունքների և աշխատանքային հարցերի վերաբերյալ`«Ծնողների և դաստիարակության տեղեկագրում» և «Հյուսիսային պարբերականում»։ 1872 թվականին գրականագետ Պավել Գայդեբուրովի հետ համատեղ թողարկել է «Ռուսական հասարակական հարցեր» ժողովածուն։

19-րդ դարի 60-ական թվականների կանանց շարժման ընթացքում հանդես է եկել որպես ձախ ուղղության առաջնորդներից մեկը։ 1868 թվականի հունվարի 2-ին Կոնրադին կանանց խմբակի անունից նամակով դիմել է Սանկտ Պետերբուրգում հավաքված ռուս բնագետների առաջին համագումարին և հրապարակավ բարձրացրել կանանց համակարգված կրթության անհրաժեշտության հարցը։

1874 թվականին դադարեցրել է համագործակցությունը «Նեդելյա» շաբաթաթերթի հետ։ Սիրելի գործից հարկադրաբար հրաժարվելը բերել է նաև նյութական դժվարությունների. հետագա կյանքի մեծ մասը Կոնրադին վատ պայմաններում է ապրել։ Ձեռք է բերել մի քանի հիվանդություն։ 1885 թվականին տեղափոխվել է Շվեյցարիա մոր մոտ` բուժվելու համար։ Այդ ժամանակից ի վեր Եվգենիա Կոնրադին այլևս չի վերադարձել Ռուսաստան։ Նա մահացել է Փարիզի հանրային հիվանդանոցում։

Նրա մահից հետո, 1899 թվականին, Կոնրադիի ստեղծագործությունները հրատարակվել են երկու հատորներում։ Առաջին հատորում նրա գլխավոր աշխատությունն է՝ «Մոր խոստովանությունը»։

Ընտրված մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մոր խոստովանությունը (1876)։
  • Տնային կրթության սոցիալական առաջադրանքներ։ Գիրք մայրերի համար (1883)։
  • Սև հերոսներ։ Հանքափորների ստորգետնյա կյանքը (1884)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենիա Կոնրադի» հոդվածին։