Եվգենյա Մռավինա | |
---|---|
Նաև հայտնի է որպես | Ievgenia Mravina |
Ծնվել է | փետրվարի 4 (16), 1864 Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 12 (25), 1914 (50 տարեկան) Յալթա, Q63925898?, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Polikur cemetery |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
![]() |
Եվգենյա Կոնստանտինովնա Մռավինա (փետրվարի 4 (16), 1864, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 12 (25), 1914, Յալթա, Q63925898?, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս օպերային երգչուհի (սոպրանո)։
Սովորել է Պետերբուրգում, Բեռլինում, Փարիզում։ 1886-1898 թվականներին՝ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի մեներգչուհի։
Մռավինան ռուսական վոկալ դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից է։
Երգել է Ձյունանուշիկ (Ռիմսկի-Կորսակովի «Ձյունանուշիկ»), Լյուդմիլա, Անտոնիդա (Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա», «Իվան Սուսանին»), Ռոզինա (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ») և այլն։
Հյուրախաղերով հանդես է եկել Անգլիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենյա Մռավինա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 59)։ ![]() |