Եվգենյա Ումինսկա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1910[1] |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 20, 1980[2] (70 տարեկան) |
Մահվան վայր | Կրակով, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Ռակովիցկի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Ֆրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան |
Մասնագիտություն | երաժշտության ուսուցիչ, կոնցերտմայստեր և ջութակահարուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Eugenia Umińska Վիքիպահեստում |
Եվգենյա Ումինսկա (լեհ.՝ Eugenia Umińska), հոկտեմբերի 4, 1910[1], Վարշավա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 20, 1980[2], Կրակով, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն, լեհ ջութակահարուհի։
Ջութակ նվագել սովորել է 5 տարեկանից Գ. Յաբլոնսկայայի և Մ. Միխալովիչի մոտ։ Սովորել է Վարշավայի կոնսերվատորիայում Յուզեֆ Յաժեմբսկու մոտ, ապա Պրահայի կոնսերվատորիայում՝ Օթակար Շևչիկի մոտ և վերջապես Փարիզում ՝ Ջորջե Էնեսկուի մոտ։ 1930-ականների սկզբին նվագել է նվագախմբում, այնուհետև եղել է Լեհական ռադիոյի և ֆիլհարմոնիայի մեներգչուհի, ղեկավարել է Վարշավայի լարային քառյակը։ 1927 թվականից նա մի շարք հյուրախաղերով շրջագայել է Եվրոպայում, սատարել է լեհ կոմպոզիտոր Կարոլ Շիմանովսկուն։
1930-ականների վերջին և 40-ականների վերջին Եվգենյա Ումինսկան ելույթ է ունեցել Խորհրդային Միության քաղաքներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա եղել է օկուպացված Վարշավայում, մասնակցել է ընդհատակյա համերգների։ Հետպատերազմյան շրջանում նա շարունակել է իր ելույթները, առանձնահատուկ ճանաչման են արժանացել Ումինսկայայի զուգերգը մեկ այլ նշանակալից ջութակահար Իրենա Դուբիսկայի հետ։
1945 թվականից Եվգենյա Ումինսկան եղել է Կրակովի կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1964-1966 թվականներին՝ Կրակովի կոնսերվատորիայի ռեկտոր։ Նրա մոտ սովորել են Կ.Դանչովսկայան, Վ.Կվասնին, որոշ ժամանակ սովորել են Վ.Վիլկոմիրսկայան[3]։
Ումինսկայի ձայնագրություններից նշանակալից են Շիմանովսկու առասպելների առաջին ձայնագրությունը (1938թ., դաշնակահար Զիգմունտ Դիգաթի հետ) և նրա Առաջին կոնցերտը (1948թ., դիրիժոր Գրժեգորժ Ֆիտելբերգ)[4]։
Եղել է ջութակի միջազգային մրցույթների ժյուրիի անդամ։
Եվգենյա Ումինսկան մահացել է 1980 թվականի նոյեմբերի 20-ին։ Թաղվել է Կրակովի Ռակովիցկի գերեզմանատանը։
2005 թվականին Պոզնանում տեղի է ունեցել Եվգենիա Ումինսկայի անվան երիտասարդ ջութակահարների առաջին համալեհական մրցույթը[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենյա Ումինսկա» հոդվածին։ |
|