Եվրասիական զարգացման բանկ | |
---|---|
Տեսակ | միջազգային ֆինանսական կազմակերպություն և multilateral development bank? |
Հիմնադրված | 12 հունվար 2006 |
Իրավ. կարգավիճակ | պայմանագրային |
Նպատակներ | վարկավորում |
Գլխադասային գրասենյակ | Ալմաթի, Ղազախստան |
Տեղագրություն | Ալմաթի, Ղազախստան |
Տարածաշրջան | Եվրասիա |
Կայք | eabr.org |
Եվրասիական զարգացման բանկ (ԵԱԶԲ), տարածաշրջանային զարգացման բանկ հիմնադրված Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականին։ Ներկայումս բանկն ունի վեց անդամ պետություններ տեղակայված Ասիայում և Եվրոպայում, ներառյալ Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստան։ Այլ երկրները և միջազգային կազմակերպությունները կարող են դառնալ բանկի անդամ` ստորագրելով հիմնադիր պայմանագիր։
ԵԱԶԲ-ն ստեղծել է Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների նախաձեռնությամբ` ստորագրելով միջազգային համաձայնագիր 2006 թվականի հունվարի 12-ին։
Բանկը սկսել է իր գործունեությունը 2006 թվականի հունիսին, եր ընդունվեցին համապատասխան կանոններ և համաձայնագիրը սկսեց գործել։ Հայաստանը և Տաջիկստանը միացել են ԵԱԶԲ-ին 2009 թվականից, Բելառուսը` 2010 թվականից և Ղրղզստանը` 2011 թվականից։
Բանկի նպատակն է խթանել անդամ երկրներում ներդրումային ակտիվությունը, զարգացնել շուկայական տնտեսությունը, խթանել տնտեսական աճը և լուծել այլ տնտեսական խնդիրներ։
Բանկի բաժնեհավաք կապիտալը կազմում է 7 միլիարդ ԱՄՆ դոլար։ Անդամ երկրները ունեն հետևյալ բաժնեմասերը. Ռուսաստան` 65,97%, Ղազխստան` 32,99%, Բելառուս 0,99%, Տաջիկստան` 0,03%, Հայաստան` 0,01% և Ղրղզստան` 0,01%։
ԵԱԶԲ գործունեությունը կարգավորվում է միջազգային իրավունքով։ Այսպիսով բանկն ունի.
Բանկի գլխամասը գտնվում է Ղազախստանի Ալմաթի քաղաքում։
ԵԱԶԲ-ն մասնաճյուղ ունի Սանկտ Պետերբուրգում և ներկայացչություններ Աստանայում, Բիշկեկում, Դուշանբեում, Երևանում, Մինսկում և Մոսկվա։
Բանկն ունի միջազգային կազմակերպության կարգավիճակ։ 2013 թվականին Տնտեսական կոոպերացիայի և զագացման կազմակերպությունը ճանաչել է ԵԱԶԲ-ին որպես ֆինանսական ինստիտուտ 3 ռիսկի դասակարգմամբ և գնորդի ռիսկի դասարակագման SOV/CC0 աստիճանով։
ԵԱԶԲ-ն խորհրդատուի կարգավիճակ ունի.
ԵԱԶԲ-ն.