Եվրոպական առյուծները տարածված էին Հարավային Եվրոպայում ու Արևմտյան Եվրոպայի մի փոքր մասում մինչև հոլոցեն։ Նրանք տարածված են եղել ժամանակակից Պորտուգալիայում, Իսպանիայում, Հարավային Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հունաստանում, Հունգարիայում և Բալկաններում։ Եվրոպական առյուծները որսում էին խոշոր եղջերավոր անասուններ, եղնիկներ և այլ խոտակերներ։ Եվրոպական առյուծը հնարավոր է քարանձավային առյուծի (Panthera leo spelaea) վերջին մնացորդն է։ Սակայն, սա քիչ հավանական է, քանի որ, ըստ պատմական նկարագրությունների, եվրոպական առյուծներն առանց բաշի են, իսկ նախապատմական ժայռափոր արվեստում քարանձավային առյուծները միշտ պատկերված են բաշով։ Ենթադրվում է, որ հոլոցենի ընթացքում ժամանակակից առյուծները տարածվել են Աֆրիկայից մինչև Եվրասիա։ Անհայտ է, ժամանակակից առյուծները փոխարինել են քարանձավային առյուծներին, թե հայտնվել են քարանձավային առյուծների վերացումից հետո[1]։
Եվրոպական առյուծները նման են ասիական առյուծներին (Panthera leo persica)։ Այնուամենայնիվ Հարավարևելյան Եվրոպայի առյուծների և Փոքր Ասիայի առյուծների միջև կան տարբերութոյւններ. օրինակ՝ Փոքր Ասիայի բաշավոր[2] առյուծները զուրկ են որովայնի և կողերի բաշից։ Եվրոպական առյուծները նման են Աֆրիկական առյուծներին և ունեն 1.2 մետր բարձրություն։
Արու առյուծների[3] քաշը հասնում էր մինչև (180-200), իսկ իգական սեռի առյուծները եղել են շատ փոքր։