Եվրոպական հեպարդ

Եվրոպական հեպարդ
Եվրոպական հեպարդ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչ
Ընտանիք Կատվազգիներ
Ցեղ Հեպարդներ
Տեսակ Եվրոպական հեպարդ
Ենթատեսակ Եվրոպական հեպարդ
Լատիներեն անվանում
Acinonyx pardinensis)



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 726783


Եվրոպական գեպարդ, (լատին․՝ Acinonyx pardinensis) կատվազգիների ընտանիքի նախկինում գոյություն ունեցած գիշատիչ։ Նախկինում տարածված է եղել ողջ Եվրասիայում,այնուհետև մասսայական ոչնչացումների պատճառով պահպանվել է միայն Եվրոպայի որոշ հատվածներում։ Որոշ տվյալների համաձայն, եվրոպական գեպարդները գոյություն են ունեցել մեզանից դեռևս 3 միլիոն տարի առաջ։

Մեծ թվով Եվրոպական գեպարդի մնացորդներ հայտնաբերվել են այժմյան Ֆրանսիայի տարածքում՝ Սաինթ-Վալլերի հովտում։ Պահպանվել է նաև Ռոն գետի հովտում (եղել են մոտ 2 միլիոն տարի առաջ)։

Կենդանիների մնացորդներ հայտնաբերվել են նաև այժմյան Գերմանիայի տարածքում։ Նաև այս կենդանիներին պատկերել են ժայռապատկերների վրա քարանձավներում։

Եվրոպական գեպարդները իրենց չափսերով շատ ավելի մեծ են, քան ներկայիս Աֆրիկայի տարածքում հանդիպող առյուծները, գեպարդները և ընձառյուծները։ Ունեն բավականին երկար վերջույթներ։

Մարմնի երկարութոյւնը հասնում է 130-150 սմ, իսկ պոչի երկարութոյւնը 70-95 սմ։ Եվրոպական գեպարդը կշռում է 60-90 կգ։ Սակայն այս գեպարդները որոշակի նմանություններ ունեն ներկայիս Աֆրիկայի գեպարդների հետ։

Ունենալով այնպիսի հզոր ատամներ, ինչպիսին է Եվրոպական գեպարդի ատամները, կարելի է ենթադրել որ այս կենդանիները հաջողությամբ որսացել են ոչ միայն կճղակավորների, այլ նաև ավելի խոշոր կենդանիների՝ ձիերի, այծքաղների և գոմեշների։ Հիմնականում բնակվում են տափաստաններում։

Այս առանձնյակների մոտ առավել զարգացած են մկանները։ Ունենալով զարգացած մկաններ, այս կատվազգիները կարողանում են հեշտությամբ ցատկել, սողալ և շատ արագ վազել։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Turner, Alan (1997). Big Cats and their Fossil Relatives. Columbia University Press. ISBN 0-231-10229-1.
  • Jouranal of Paleontology и «The Big Cats and Their Fossil Relatives», (авторы։ Mauricio Anton, Alan Turner, and F. Clark. Howell). (Columbia University Press, 2000)
  • Kurtén B. 1968. The Giant Cheetah, Acinonyx pardinensis. In: Pleistocene Mammals of Europe. Chicago, Illinois: Aldine Publishing Company; p 88-90.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական հեպարդ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական հեպարդ» հոդվածին։