Եվրոպական միության քաղաքացիական ծառայության տրիբունալ | |
---|---|
![]() | |
Տեսակ | specialised court of the European Union? |
Երկիր | ![]() |
Հապավում | EUGöD |
Հիմնադրված | դեկտեմբերի 12, 2005[1][2] |
Լուծարված | օգոստոսի 31, 2016[3] |
Գլխադասային գրասենյակ | Կիրխբտրգ, Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ |
Տարածաշրջան | Եվրոպական Միություն |
Կայք | curia.europa.eu/jcms/jcms/T5_5230/ |
Եվրոպական քաղաքացիական ծառայության տրիբունալ, Եվրամիության Արդարադատության դատարանում գործած մասնագիտացված դատարան։ Ստեղծվել է 2005 թվականի դեկտեմբերի 2-ին, լուծարվել՝ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին[4]։
Նիցայի համաձայնագիրը նախատեսում էր որոշակի հատուկ ոլորտներում դատական հանձնաժողովների ստեղծում։ Այս դրույթը հետագայում փոփոխվում և կոդավորվում է Լիսաբոնի պայմանագրի և Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրի 257-րդ հոդվածով («մասնագիտացված դատարաններ»)[5]․
2004 թվականի նոյեմբերի 2-ին Եվրամիության խորհուրդն այդ հիմքով ընդունել է որոշում՝ հիմնել Եվրամիության քաղծառայության տրիբունալը[6]։ Յոթ դատավորից բաղկացած այս նոր մասնագիտացված դատարանը ստեղծվել է Եվրամիության և նրա քաղաքացիական ծառայության միջև վեճերի վերաբերյալ որոշում կայացնելու համար․ իրավասություն, որը մինչև 2005 թվականը պատկանում էր Ընդհանուր դատարանին։ Դրա վճիռները օրենքի հարցերով ենթակա էին ապելյացիայի միայն Ընդհանուր դատարանում, իսկ բացառիկ դեպքերում՝ ենթակա վերանայման Եվրոպական Արդարադատության դատարանի կողմից։ Հիմնվել է 2005 թվականի դեկտեմբերի 2-ին, լուծարվել՝ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին[4], չնայած Գլխավոր դատարանի չափերը կրկնապատկելու իր մանդատի հաջողություններին[7]։
Տարի | Քաղծառայության տրիբունալի նախագահներ |
---|---|
2005–2011 | ![]() |
2011–2016 | ![]() |
Դատավոր սկսած | Անդամ պետություն | Քաղծառայության տրիբունալի անդամներ |
---|---|---|
2011-2016 | Բելգիա | Շոն Վան Ռեպենբուշ |
2011-2016 | Իտալիա | Էցիո Պերիլո |
2011-2016 | Նիդեռլանդներ | Ռենե Բարենց |
2011-2016 | Իռլանդիա | Կիերան Բրադլի |
2013-2016 | Դանիա | Ջեսպեր Սվենինգսեն |
2016-2016 | Պորտուգալիա | Ջոաո Սանտ՛Աննա |
2016-2016 | Բուլղարիա | Ալեքսանդր Կորնեզով |
Աղբյուր[8]