Եվրոպայի հայ հայրենասիրական ընկերություն, 1885 թվականին Վանում ստեղծված հայրենասիրական ընկերություն, որը հիմնադրել են Կարապետ Հակոբյանը և Մկրտիչ Փորթուգալյանը[1]։
Վանից արտաքսվելուց հետո Փորթուգալյանը սկզբում տեղափոխվել է Փարիզ, ապա Կարապետ Հակոբյանի հետ ընկերության կենտրոնակայանը տեղափոխել են Անգլիայի Ֆուլհեմ քաղաքի Չեսիլթոն փողոց։
Ընկերության նպատակն էր հայ երիտասարդների շրջանում տարածել ազգայնականության գաղափարը և հնարավորություն տալ Եվրոպայի հայկական սփյուռքին ֆինանսական և քաղաքական աջակցություն ցուցաբերել Հայաստանի ժողովրդին[1]։