«Երազների որսորդը» (անգլ.՝ Dreamcatcher), Սթիվեն Քինգի ֆանտաստիկ վեպը՝ գրված 2001 թվականին։ 2003 թվականին վեպի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ։
Մանկության չորս ընկերներ մինչև մանկությունից հիմա չեն կորցրել միմյանց, հաճախ նրանք միասին գնում են որսի։ Նրանց միավորում է ևս մեկ բան՝ գերբնական ունակությունները։ Գուցե ունակություններ ունի նրանց ևս մեկ ընկերը՝ Դադիթսը (նրա մտավոր զարգացումը կանգնել է 5 տարեկան երեխայի մակարդակի վրա), ով հիմա գտնվում է մահվան եզրին։
Այդ ընթացքում Երկրի վրա հայտնվում է այլմոլորակայինների նավ, որը մարդկությանը բերում է սարսափելի հիվանդություն՝ Ոսկե կարմիր մամուռ վայրում, որը վարակելով մարդկանց, նրանց հեռազգացության ունակություն շնորհելուց բացի, նաև ազդում է նրանց մարսողական համակարգի վրա, վերափոխվում է մակաբույծի, որը կործանում և սպանում է կրողին։ Ինչպես պարզվում է վերջում, մի քանի մարդիկ այդ հիվանդության դեպքում տառապում են այլ կերպ։
- Գերի Ջոունս, մականունը՝ Ջոունսի - չորս ընկերներից մեկը, համալսարանում դասավանդում է պատմություն։ Ամուսնացած է, ունի երեխաներ։
- Ջոզեֆ Կլարենդոն, մականունը՝ Բիվեր - չորս ընկերներից մեկը, ունի անընդհատ ատամնաքերիչ կրծելու սովորություն, որի պատճառով էլ ստացել է Բիվեր (անգլ.՝ Beaver - Բոբր) մականունը։ Չունի ընտանիք, շատ է օգտագործում ալկոհոլ։
- Փիթ Մուր - չորս ընկերներից մեկը։ Նույնպես միայնակ է և ունի խնդիրներ ալկոհոլի հետ։ Աշխատում է մեքենաների վաճառող։
- Հենրի Դևլին - չորս ընկերներից մեկը, միայնակ է, աշխատում է որպես հոգեբան։ Սթրեսի պատճառով մտածում է ինքնասպանության մասին։
- Դուգլաս Քևել, մականունը՝ Դադիթս - հինգ տարեկան երեխայի մտավոր զարգացումով մարդ, ում փոքր տարիքում դժբախտությունից փրկել են Ջոունսը, Բիվերը, Փիթը և Հենրին։ Այդ դեպքից հետ տղաները և Դադիթսը ընկերացել են։
- Գնդապետ Աբրահամ Կուրց - փորձառու ամերիկացի զինվորական, գլխավորում է արտակարգորեն ստեղծված ստորաբաժանումը, որը պայքարում է այլմոլորակային վտանգի դեմ։ Վեպի գործողությունների արդյունքում խելագարվում է։
- Օուեն Անդերհիլ - հրամանատար Կուրցի կատարածուներից, «կրկնակի լրտես»։
- Պարոն Գրեյ - էակ, որը հաստատվել է Ջոունսիի մարմնում, բայրումի սպորի հետ շփումից հետո։ Ամբողջովին իրեն է ենթարկում նոր մարմինը, բայց Ջոունսին իր գերբնական ունակությունների շնորհիվ հաջողվում է փրկել իր ինքնությունը՝ հիշողության մեկուսացված հատվածում։ Պարոն Գրեյը ցանկանում է ամբողջ աշխարհը վարակել բայրումով, որպեսզի վերակենդանացնի իր ռասային։
- Գրքի աշխատանքային անվանումը եղել է «Քաղցկեղ» (հիվանդություն)[1], բայց հեղինակի կինը մտափոխել է նրան, որպեսզի փոխի գրքի անվանումը։
- Ջոունսին և պարոն Գրեյը տեսնում են «1985 թվականին Դարրիում տեղի ունեցած զոհվածների» հուշարձանը, այն հղում է Քինգի «Այն» վեպի համար։
- Խելագար գնդապետ Կուրցի հերոսը ակնարկում է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմի հերոսին։
- Գրքում կրկնվում է The Rolling Stones խմբի «Sympathy for the Devil» երգը։
- 2014 թվականին, Rolling Stone ամսագրին տրված հարցազրույցու Քինգը հայտարարել է․ "Ես շատ եմ սիրում «Երազների որսորդը», ինչպես նաև ավելացրել է, որ գիրքը գրվել է օկսիկոդոնի ազդեցության տակ։
|
---|
| | | Վեպեր | |
---|
| Մուգ աշտարակը շարք | |
---|
| Ռիչարդ Բախման կեղծանունով | |
---|
| Պատմվածքների ժողովածուներ | |
---|
| Ոչ գրականություն | |
---|
| Սցենարներ | |
---|
| Հեռուստապիեսներ | |
---|
| Կոմիքսներ | |
---|
| Երաժշտական համագործակցություններ | |
---|
| Անտոլոգիաներ | |
---|
| Աշխարհներ ու կոնցեպցիա | |
---|
| Կապված հոդվածներ | |
---|
|