Տեսակ | Խաղատուն |
---|---|
Երկիր | Չինաստան |
Տեղագրություն | Մակաո |
Պաշտոնական կայք |
Երազների քաղաք, գտնվում է Չինաստանի Կոտայ շրջանի Մակաո քաղաքում։ Այն խաղա-հյուրանոցային համալիր է և կառուցվել 2009 թվականին Զահա Հադիդ Ճարտարապետական կազմակերպության նախագծով։ Համալիրի սեփականատերն ու կազմակերպչական գործերն իրականացնում է հոնկոնգյան Մելկո Քրաուն էնթրթեյմնթը (անգլ.՝ Melco Crown Entertainment): Համալիրն իրենից ներկայացնում է մի ընդհանուր ամբիոն և չորս հյուրանոցային աշտարակներ. «Հարդ ռոք հոթել», «Քրաուն Թաուվրս» և «Գրանդ հյաթ Մակաո» երկու շինություններ[1][2]։
Քրաուն Թաուվրս - 36 հարկանի հյուրանոց՝ 290 համարներով, սպա կենտրոնով, 2 ռեստորաններով և սրճարանով[3][4]։
Գրանդ հյաթ Մակաո - 32 հարկանի հյուրանոց՝ 790 համարներով, մեծ պարահրապակով, սպա կենտրոնով, լողավազանով, ֆիտնես կենտրոնով, թենիսի խաղահրապարակով, 2 ռեստորաններով և 2 սրճարաններով)[5]։
Հարդ ռոք հոթել - 37 հարկանի հյուրանոց՝ 322 համարներով, լողավազանով, սպա կենտրոնով, 3 սրճարանով և թանգարանով, որտեղ ցուցադրվում են Մայքլ Ջեքսոնի,Մադոննայի և Ջեքի Չանի իրերը[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երազների քաղաք» հոդվածին։ |
|