Երաժշտական խանութների օր (անգլ.՝ Record Store Day), միջազգային տոն, որը 2008 թվականից նշվում է ամեն տարի ապրիլի երրորդ շաբաթ օրը։
Այդ օրը աշխարհի հարյուրավոր խանութներ անցկացնում են համերգներ և հանդիպումներ երաժիշտների հետ, սկավառակներով վաճառվում են հազվագյուտ ձայնագրություններ[1], ինչպես նաև` խտասկավառակների և ձայնասկավառակների վրա[2]։ Բացի ակցիային մասնակցող կատարողների երկրպագուներից` այն գրավում է կոլեկցիոներներին և աուդիոֆիլերին[3], քանի որ ռելիզները թողարկվում են սահմանափակ քանակով և պարունակում են նոր, հազվագյուտ, դեռևս չթողարկված նյութեր։ Տոնի նախորդ օրը ազատ ունկնդիրների համար որոշ երաժիշտներ այդ ձայնագրությունները ներկայացնում են համացանցում[3][4]։ Այդ հազվագյուտ իրերը սկզբնական գնից մի քանի անգամ բարձր արժեքներով հայտնվում են ինտերնետ աճուրդներում։