Երաժշտական ձայնագիտություն

Երաժշտական ձայնագիտություն, գիտություն, որն ուսումնասիրում է երաժշտության օբյեկտիվ ֆիզիկական օրինաչափությունները, կապված երաժշտության ընկալման և կատարման հետ։ Հետազոտում է երաժշտական հնչյունը, համակարգերը և համահնչյունները, երգչական ձայնը և նվագարանները, երաժշտական լսողությունը են։ Հիմնվում է ֆիզիկական ձայնագիտության վրա, սերտորեն կապված է լսողության ֆիզիոլոգիայի և երաժշտության ընկալման հոգեբանության հետ։ Տվյալները օգտագործվում են երաժշտության տեսության, նաև նվագարանների արտադրության, ձայնագրության, ռադիոհաղորդման բնագավառներում։ Զ. ե., որպես երաժշտության տեսության բաժին, հայտնի էր դեռևս Հին Հունաստանում (Պյութագորասյան դպրոց), Չինաստանում (նյույ Բու Վեյ), Միջին Ասիայում (Ավիցեննա), որի հետագա զարգացումը կապված է Զ. Ցարլինոյի, Ա. Վերկմայստերի (1645-1706, հավասարաչափ տեմպերացիայի ստեղծողը), Հ. Հելմհոլցի աշխատությունների հետ։ XX դ. Զ. ե-ի հետազոտությունների շրջանակը զգալի լայնացավ՝ երաժշտական հնչյունի վերլուծում հնչյունային սպեկտրից մասնակի առների առանձնացումով և նրանց ինտենսիվության էլեկտրակուստիկական չափումով, ռադիոստուդիաների և նրանցում երաժշտության վերարտադրման, ստերեոֆոնիկ ձայնագրման ու հաղորդման տեսական հիմնավորում ևն։ Նշանակալից են սովետական մասնագետ Ն. Ա. Գարբուզովի աշխատությունները, որոնցում պարզաբանված են լադերի և համահնչյունների բազմահիմնության, երաժշտական տոների ազգակցության, լսողական ընկալման բնույթի հետ կապված հարցեր։ Տես նաև Ձայնագիտություն ճարտարապետական։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 690