Երաժշտությունը գովազդում (անգլ.՝ Music in advertising), զանգվածային լրատվության միջոցներում ցուցադրվող գովազդներում օգտագործվող երաժշտությունը՝ նպատակաուղղված գովազդների հաջողությունը բարձրացնելու համար: Գովազդի երաժշտությունը «կարող է էապես ազդել հեռուստատեսային գովազդի հուզական արձագանքի վրա»[1]:
Գովազդում «երաժշտությունը մեկ կամ մի քանի կարողություններրի միջոցով կարող է դրական ծառայել գովազդների հիմնական նպատակներին հասնելու համար»: Դեյվիդ Հուրոնն առաջարկում է վեց հիմնական կատեգորիաներ, որոնք ներառում են.
Գովազդում երաժշտության օգտագործումը համարվում է արդյունավետ, քանի որ «երաժշտությունը զգալի ազդեցություն ունի սպառողի հուզական վիճակի և տրամադրության վրա, ինչը կարևոր է վերաբերմունքի ձևավորման համար»[3]։ Երաժշտության օգտագործումը գովազդը դարձնում է ավելի գրավիչ հանդիսատեսի համար: Տասնհինգ վայրկյանը ներկայումս հեռուստատեսային գովազդի ստանդարտ տեւողությունն է, ուստի գովազդատուները պետք է կարողանան հաջողությամբ գրավել իրենց լսարանի ուշադրությունը, ինչն անում է երաժշտությունը[4]:
Երաժշտության ժամանցային կողմն օգնում է գովազդն ավելի գրավիչ դարձնել՝ դրան գեղագիտական արժեք ավելացնելով: Գովազդը, որն ունի բարձր էսթետիկական արժեք, կկարողանա գրավել ավելի մեծ ուշադրություն: Այս տեսանկյունից, «երաժշտությունը պարտադիր չէ, որ որևէ հատուկ կապ դրսևորի որոշակի ապրանքի կամ ծառայության հետ, որպեսզի կատարի արդյունավետ և օգտակար գործառույթ»[5]:
Երաժշտությունը կարող է օգտագործվել որպես ազդանշան՝ դիտողներին հաղորդագրություն փոխանցելու համար: Գովազդի երաժշտությունը կարող է անուղղակի ազդեցություն ունենալ ցուցադրվող ապրանքի նկատմամբ հեռուստադիտողի վերաբերմունքի վրա: Փորձը ցույց է տրվել, որ հուզիչ երաժշտությունը մեծացնում է մաշկի գրգռականությունը և սրտի զարկերի հաճախականությունը, ինչը կարող է դիտվել որպես երաժշտության միջոցով զգացմունքների մեծացման ֆիզիկական ձև: Տխուր երաժշտությունն ավելի շատ է ազդում մտադրությունների գնման վրա, քան ուրախ կամ ընդհանրապես երաժշտության բացակայությունը[6]:
Տխուր երաժշտության օգտագործման օրինակ է Կենդանիների նկատմամբ դաժանությունների կանխարգելման ամերիկյան միության (անգլ.՝ American Society for the Prevention of Cruelty to Animals) գովազդը: Միությունն օգտագործել է տխուր երաժշտություն՝ տխուր էմոցիաներ ավելացնելով ցուցադրվող պատկերներին և տեսանյութերին, որպեսզի օգնի հեռուստադիտողին գումար նվիրաբերել տառապող կենդանիներին օգնելու համար:[1] Գովազդում հնչող երաժշտությունն օգտագործվում է որպես գործիք, որպեսզի հեռուստադիտողը կարեկցի կենդանիներին[7]։
Երաժշտությունն աջակցում է գովազդի կառուցվածքին և շարունակականությանը` հանդիսանալով որպես միջնորդ տարբեր պատկերների միջև: Հեռուստատեսային գովազդին ուղեկցող երաժշտությունը կա՛մ կառուցում է պատմությունը, կա՛մ ինքն է պատմում: Ավելին, երաժշտությունը կարող է ընդգծել դրամատիկ պահերը գովազդի ներսում, հետևաբար ստեղծում է և՛ կառուցվածք, և՛ շարունակականություն[8]։
Գովազդում երաժշտությունը «ամենատարածված տեխնիկան է, որն օգնում է արտադրանքը հիշելուն»: Տեսությունը ենթադրում է, որ սկզբնական ձայնն ակտիվացնում է հիշողության մեջ հնարավոր համընկնումների մի խումբ, որի շրջանակը նեղանում է ձայնի (կամ մեղեդու) առաջ գնալու հետ մեկտեղ[9]։
Երաժշտությունը ծառայում է արտադրանքը դիտողների հիշողության մեջ ավելի հիշվող դարձնելուն, քանի որ հայտնի է, որ այն «մնում է լսողի մտքում»[5]: Երաժշտությունը ընկերությունների համար սպառողին կամ գնորդին գայթակղելու թիվ մեկ միջոցն է, որի ստեղծման համար սովորաբար ծախսվում է մինչև կես միլիոն դոլար: Սա ներառում է հանրաճանաչ երաժշտության օգտագործումը, որը գրավում է երիտասարդ հանդիսատեսին, հայտնի մարդկանց և երաժշտական արտիստների և մարզիկների մասնակցությունը, որոնց շատերը կարող են ճանաչել[10][11][12]։
Գովազդային աշխարհում տարբեր տեսակի երաժշտական ժանրերի օգտագործումն օգնում է գովազդատուներին ներգրավել նախընտրելի թիրախային լսարանին[13]։
Երաժշտությունը կարող է ստեղծել տարբեր տրամադրություններ և ստիպել տարբեր խմբերի մարդկանց մտածել կամ զգալ տարբեր բաներ: Երաժշտության տարբեր տեմպերը, ժամանակի փոփոխությունները, հնչերանգները և բովանդակությունը կարող են թիրախավորել որևէ մեկին կամ մարդկանց բազմաթիվ խմբերին, որոնց գովազդատուն փորձում է հասնել[5][1]:
Հաճախ գովազդի երաժշտությունը դիտողին ցույց է տալիս, թե ինչ է ապրանքը՝ նախքան գովազդը: Ըստ Լինդա Մ. Սքոթի՝ «Գովազդային երաժշտության տեսության համաձայն երաժշտությունը արդյունավետ ֆոնային բաղադրիչ է, որն առաջացնում է կապվածություն արտադրանքի հետ՝ առանց դիտողի ճանաչողական մասնակցության»[14]: