Երբ Հարրին հանդիպում է Սեջալին հինդի՝ जब हैरी मेट सेजल | |
---|---|
Երկիր | Հնդկաստան |
Ժանր | կինոկատակերգություն և մելոդրամա |
Թվական | 2017 և մայիսի 10, 2018 |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Իմտիազ Ալի |
Պրոդյուսեր | Գաուրի Խան |
Սցենարի հեղինակ | Իմտիազ Ալի |
Դերակատարներ | Շախրուխ Խան, Անուշկա Շարմա և Էվելին Շարմա |
Օպերատոր | Կ. Ու. Մոհանան |
Երաժշտություն | Պրիտամ Չակրաբորտի |
Մոնտաժ | Արտի Բաժաժ |
Պատմվածքի վայր | Եվրոպա |
Կինոընկերություն | Red Chillies Entertainment |
Տևողություն | 143 րոպե[1] |
Jab Harry Met Sejal Վիքիպահեստում |
Երբ Հարրին հանդիպում է Սեջալին (հինդի՝ जब हैरी मेट सेजल; Jab Harry met Sejal), հնդկական ֆիլմ, որի ռեժիսորը հանդիսանում է Իմտիազ Ալին։ Ֆիլմը թողարկվել է 2017 թվականի օգոստոսի 4-ին։
Ֆիլմը ներկայացնում է Հարրիի և Սեջալի ճանապարհորդությունը ամբողջ Եվրոպայում։ Սեջալի նշանդրեքի մատանու փնտրտուքների միջոցով Հարրին սկսում է ավելի լավ հասկանալ սերը և հարաբերությունները։ Սեջալը բավականություն է ստանում Հարրիի հետ իրեն տրված ազատությունից և պաշտպանվածությունից։
# | Անվանում | Կատարողներ | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Radha» | Սունիդխի Չաուխան, Շահիդ Մալյա | 5:02 |
2. | «Beech Beech Mein» | Արիջիտ Սինգխ, Շալմալի Կհոլգադե, Շեֆալի Ալվարես | 3:26 |
3. | «Safar» | Արիջիտ Սինգխ | 6:05 |
4. | «Butterfly» | Դև Նեգի, Սունիդխի Չաուխան, Աման Տրիկխա, Նուրան քույրեր | 4:41 |
5. | «Hawayein» | Արիջիտ Սինգխ | 4:50 |
6. | «Parinda» | Պարդիպ Սինգխ Շրան | 3:12 |
7. | «Ghar» | Մոհիտ Չաուխան, Նիկխիտա Գանդի | 3:41 |
8. | «Yaadon Mein» | Մուհամմեդ Իրֆան, Ջոնիտա Գանդի, Կուկա Ռոսետա, Արջուն Չանդի | 5:35 |
9. | «Raula» | Դիլջիտ Դոսանջ, Նիտի Մոհան | 4:16 |
10. | «Jee Ve Sohaneya» | Նուրան քույրեր | 4:10 |
11. | «Phurrr» (Film Version) | Դիպլո, Պրիտամ, Մոհիտ Չաուխան, Տուշար Ջոշի | 3:25 |
12. | «Hawayein» (Film Version) | Արիջիտ Սինգխ | 5:07 |
13. | «Parinda» (Search) | Նիկխիիլ դե Սոուզա, Տոչի Ռայնա | 4:16 |
Քննադատները ֆիլմը այնքան էլ բարձր չեն գնահատել։ «Գալֆ նյուզ» թերթի լրագրող Մանջուշա Ռադհակրիշնան նշել է, որ ֆիլմը կարող է հետաքրքրել միայն Շախրուխի և Անուշկայի երկրպագուներին։ Ուրիշները պետք է երկար մտածեն այդ ռոմանտիկ կատակերգությունը նայելու համար[2]։ Քրիտիան Այերը գրել է, որ նա հետևել է բոլիվուդյան արտադրության հարյուրավոր անարժեք ֆիլմերի, և այդ ֆիլմը կարող է հիթ դառնալ միայն այն պատճառով, քանի որ այդ ֆիլմում խաղում է Խանը[3]։ Bollywood Hungama կայքում ֆիլմը կոչվել է «կլիշեների և սխալների շարվածք, որոնք իջեցնում են ֆիլմի մակարդակը, շնորհիվ վատ սցենարի»[4]։ Կինոքննադատ Ռաջիվ Մասանդը ավելացրել է, որ, չնայած դերասանների ջանքերին, հերոսների հարաբերությունները ընդունվում են խառնաշփոթ և անհետաքրքիր[5]։ Իսկ Բհարջվաջ Ռանգան եզրակացրել է, որ «Իմտիազ Ալին, ստանալով իր ամենամեծ աստղը, ստեղծել է իր ամենահիասթափեցուցիչ ֆիլմը»[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երբ Հարրին հանդիպում է Սեջալին» հոդվածին։ |
|