Երբ աշխարհները բախվեն (ֆիլմ, 1951)

Երբ աշխարհները բախվեն
ֆր.՝ Le Choc des mondes
ԵրկիրԱՄՆ
Ֆրանսիա
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, թրիլեր, կինոֆանտաստիկա, ֆիլմ աղետի մասին, արկածային ֆիլմ, սարսափ ֆիլմ, մարտաֆիլմ և կինոկատակերգություն
ՀիմքԵրբ աշխարհները բախվեն
Թվական1951
Լեզուանգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն
ՌեժիսորՌուդոլֆ Մատե
ՊրոդյուսերՋորջ Փալ
Սցենարի հեղինակՍիդնի Բոուեմ
ԴերակատարներՌիչարդ Դեր, Բարբարա Ռաշ, Փիթեր Հանսեն, Ջոն Հոյթ, Ռեյչել Ամես, Հայդեն Ռորք, Սանդրո Ջիլիո, Ֆրանկ Քադի, Լարրի Քիթինգ, Քուինի Սմիթ, Ստյուարտ Ուիթման և Լեոնարդ Մադի
ՕպերատորՈւ. Հովարդ Գրին և Ջոն Ֆ. Զեյց
ԵրաժշտությունԼեյթ Սթիվենս
ՄոնտաժԱրթուր Փ. Շմիդտ
Պատմվածքի վայրՆյու Յորք, Վաշինգտոն և ՀԱՀ
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն81 րոպե
Բյուջե936 000 HK$
 When Worlds Collide (1951 film) Վիքիպահեստում
Կադր ֆիլմից

Երբ աշխարհները բախվեն ( անգլ.՝ When Worlds Collide, ինչպես նաև կա թարգմանության «Երբ բախվում են աշխարհները» տարբերակաը), ամերիկյան գիտաֆանտաստիկ աղետ-ֆիլմ՝ նկարահանված Էդվին Բալմերի և Ֆիլիպ Վայլի համանուն ֆանտաստիկ պատմվածքի (1933) հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1951 թվականի հոկտեմբերի 30-ին։

24-րդ «Օսկար»-ի (1952) պարգևատրման արարողության ժամանակ ֆիլմը առաջադրվեց մրցանակի ֆիլմում լավագույն հատուկ էֆեկեների համար։

Աստղագետ Էմերի Ռոնսոնը բացահայտում է, որ մի քանի ամիս հետո թափառող աստղը, որին նա անվանել էր Բելլուս, մոտենում է Երկրին և բախումը անխուսափելի է։ Նրան սկզբում ոչ ոք չի հավատում։ Գիտնականների խումբը սկսում է տիեզերանավ մշակել, որպեսզի կարողանան կենդանի մնալ՝ հնարավորություն կա փրկվելու՝ վայրէջք կատարելով Զիրա մոլորակի վրա, որը պտտվում է Բելլուսի շուրջը։ Շուտով սկսվում են գլոբալ աղետներ՝ հրաբուխների ժայտքում, երկրաշարժեր, առատ տեղումների հետևանքով առաջացած ջրհեղեղներ։ Երկրի վրա սկսվում է խուճապ, և Միավորված ազգերի կազմակերպության նիստում որոշում են արագացնել նավ-տապանի կառուցումը։ Անցկացվում է վիճակահանություն, որտեղ խաղարկվում էր տիեզերանավի մեջ նստատեղերը, ում կհաջողվեր վերջին պահին փրկվել վերացող Մոլորակից։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը թողարկվել է աշխարհում տիրող բարդ ժամանակաշրջանում։ Վեց տարի առաջ ավարտվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, հենց նոր Կորեայում սկսվել էր պատերազմ, Խորհրդային Միության հետ սառը պատերազմ էր, երկու կողմն էլ ունեին ատոմային ռումբ։ Այնպես որ Երկրի վրա գոյատևման խնդիրը ընդհանրապես մտածված չէր։ Ֆիլմն արժանացավ «Օսկար»-ի լավագույն հատուկ էֆեկտների և անավադրվել է լավագույն օպերատորական աշխատանքի համար։

Դերասան Դեր
Ռիչարդ Դեր Դեվիդ Ռենդալ
Բարբարա Ռաշ Ջոյս Հենդրոն
Լարի Քիթինգ դոկտոր Քոուլ Հենդրոն
Փիթեր Հենսոն դեկտոր Թոնի Դրեյկ
Ջոն Հոյթ Սիդնի Սթենթոն
Ռեյչել Ամես Ջուլի Քամինգս
Քրիք Էլին ապստամբ
Սյուարդ Ուիթման ապստամբ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երբ աշխարհները բախվեն (ֆիլմ, 1951)» հոդվածին։