Երբ արտասվում էր Նիցշեն անգլ.՝ When Nietzsche Wept | |
---|---|
Երկիր | Բուլղարիա ԱՄՆ |
Ժանր | դրամա և վեպի էկրանավորում |
Թեմա | Զիգմունդ Ֆրոյդ |
Հիմք | Երբ արտասվում էր Նիցշեն |
Թվական | 2007 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Փինխաս Փերրի[1] |
Սցենարի հեղինակ | Իրվին Դեվիդ Յալոմ |
Դերակատարներ | Արմանդ Ասանտե[2], Բեն Քրոս[2][3], Քեթրին Վիննիկ[2], Միխալ Յանայ[2] և Ջեյմի Էլման[2] |
Օպերատոր | Georgi Nikolow? |
Երաժշտություն | Շերոն Ֆարբեր |
Պատմվածքի վայր | Վիեննա |
Նկարահանման վայր | Բուլղարիա |
Տևողություն | 105 րոպե |
«Երբ Նիցշեն արտասվում էր» (անգլ.՝ When Nietzsche Wept), ռեժիսոր Պինհաս Պերրիի կինոֆիլմը, որը նկարահանվել է 2007 թվականին։ Էկրանավորումը հիմնված է Իրվին Յալոմի համանուն վեպի վրա։
Վիեննացի հայտնի բժիշկ Յոզեֆ Բրեյերին այցելում է հուզավառ ռուս այցելուհի` Լու Սալոմեն, ով խնդրում է բժշկին օգնել իր ընկերոջը` Ֆրիդրիխ Նիցշեին։ Աղջկանով զմայլված, Բրեյերը համաձայնվում է։ Սակայն բժշկի և փիլիսոփայի շբումը ի սկզբանե չի ձևավորվում, Նիցշեն համաձայնվում է օգնություն ստանալ, միայն գլխով հայելին կոտրելուց հետո։ Իր հերթին Բրեյերը նույնպես տառապում է հոգեբանական, ինչպես նաև բարոյական խնդիրների պատճառով, որոնք կապված էին հմայիչ այցելուհիների նկատմամբ տարվածության և կնոջ նկատմամբ պարտքի զգացումի միջև առաջացած կոնֆլիկտի հետ։
Այդժամ բժիշկը փիլիսոփային գործարք է առաջարկում. Բրեյերը Նիցշեին բուժում է միգրենից, իսկ նա հնարավորություն է տալիս բժշկին պատմել իր խնդիրների մասին։ Իր գաղափարի մասին կիսվում է երիտասարդ ընկերոջ՝ Զիգմունդ Ֆրոյդի հետ։
Նիցշեի ազդեցության տակ Բրեյերը որոշում է իրական ազատություն ստանալ՝ հեռանալ կնոջից և միանալ իր նախկին այցելու՝ Բերտայի հետ։ Սակայն պարզվում է, որ Բերտան արդեն տարվել է այլ բժշկով։ Յոզեֆը սափրում է մորուքը, և սրճարանում որպես մատուցող աշխատանքի է անցնում, որտեղ նրան պատահականորեն տեսնում է Ֆրոյդը։ Բրեյերը փախչում է նրանից և ընկնում ջրի մեջ... արթնանում։ Պարզվում է, Ֆրեյդը հիպնոզացրել էր իր ընկերոջը, որը օգնել է վերջինիս հաղթահարել ներքին կոնֆլիկտները։ Բրեյերը նորից հանդիպում է Նիցշեի հետ և նրանք քննարկում են իրենց կանանց։ Պարզվում է, որ փիլիսոփայի խնդիրները այդպես էլ մնացել են չլուծված և Նիցշեն որոշում է գնալ իր ուղիով։ Բժիշկն ու փիլիսոփան բաժանվում են, մնալով ընկերներ։ Յոզեֆի և Բերտայի հարաբերությունները այնուհետև նկարագրվել էին Բրեյերի և Ֆրոյդի գրքում, որից էլ սկիզբ է առնում հոգեվերլուծությունը։
Դերասան | Դեր |
---|---|
Արմանդ Ասանտե | Ֆրիդրիխ Նիցշե |
Բեն Քրոս | Յոզեֆ Բրեյեր |
Ջեյմի Էլման | Զիգմունդ Ֆրոյդ |
Այանա Խավիվ | երգչուհի |
Ռեյչլ Օ Միլա | տիկին Բեկեր |
Ջոաննա Պակուլա | Մատիլդա Բրեյեր |
Քեթրին Վիննիկ | Լու Սալոմե |
Միխալ Յանայ | Բերտա Պապենհայմ |
Անդրես Բեկետ |
|