![]() | |
Նիկարագուայի խոհանոց | |
Ենթատեսակ | բիսկվիթ |
Արտադրման վայր | Նիկարագուա |
Ստեղծման տարեթիվ | 19-րդ դար |
Հիմնական | բիսկվիթ, ձու, կարագ, Խտացրած կաթ, baked milk? և սերուցք |
![]() |
Տորթ «Երեք կաթ» (իսպ.՝ Tres Leches կամ Torta De Tres Leches, կոչվում է նաև Pan Tres Leches), աղանդեր, որի մեջ խառնված են երեք տեսակի կաթեր՝ խտացրած կաթ, եռացրած կաթ և սերուցք։
Եթե պատրաստման ժամանակ չեք օգտագործում կարագ, այդ դեպքում տորթը ստացվում է շատ հեշտ։ Այդ իսկ պատճառով տորթի հյուսվածքը չի կարող խիտ լինել, չնայած այն հանգամանքին, որ նրա բաղադրության մեջ են մտնում երեք տեսակի կաթեր։
Ճաշատեսակը տարածված է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Հյուսիսային Ամերիկայում և Կարիբյան մի շարք շրջաններում[1]։
Երեք կաթ տորթի ծագման մասին տարբերակները տարբեր են, սակայն հեղուկում թրջված տորթ ստեղծելու յուրօրինակ գաղափարը, ամենայն հավանականությամբ, ունի միջնադարյան եվրոպական ծագում, ինչպես և այլ նմանատիպ տորթեր, օրինակ, բրիտանական թրայֆլը և ռոմով թխվածքը, ինչպես նաև իտալական տիրամիսուն։
Տորթի բաղադրատոմսը XIX դարում հայտնի է եղել Մեքսիկայում, հավանաբար, Եվրոպայի և Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի միջև տեղի ունեցած զանգվածային մշակույթի փոխանակման շնորհիվ[2]։
Տորթի բաղադրատոմսերը 1940-ական թվականներին տպագրվել են «Nestlé» ընկերության խտացրած կաթերի տարաների վրա, որը ցույց է տալիս, որ տորթը հայտնի է և մեծ ճանաչում ունի Լատինական Ամերիկայում, քանի որ 1930 թվականին ընկերությունը մասնաճյուղեր հիմնադրեց Արգենտինայում, Չիլիում, Կուբայում և Վենեսուելայում[3][4]։
2004 թվականին «Haagen-Dazs» ընկերությունը կարճ ժամանակով արտադրեց պաղպաղակ՝ «երեք կաթ» տորթի համով, որը պարունակում է Tres Leches ռոմով պատված կտորներ, թաթախված քաղցր սերուցքային պաղպաղակի մեջ։