Գյուղ | ||
---|---|---|
Երկայնմասուր | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Էրզրումի գավառ | |
Այլ անվանումներ | Երկայնմանսուր, Երկանմանսուր, Երկան Մասուր, Երկանմասուր, Էրգնիմանսուրմ Էրկան-Մանսուր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 25520 | |
|
Երկայնմասուր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Սերչեմ և Շողանլու գետերի կիրճերի միջև։
Գյուղի հայ բնակիչները 1830 թվականին գաղթել ու բնակություն են հաստատել Վրաստանի Ախալքաղաքի շրջանի Օլավերդ ու Կորխ գյուղերում։
1877-1878 թվականներին ուներ 20 տուն թուրք և 6 տուն հայ բնակիչ։ Գյուղը նախկինում ավելի շատ է հայաշատ եղել։
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր[2]։