Երուսաղեմի բուսաբանական այգիներ (եբրայերեն՝ הגנים הבוטניים האוניברסיטאיים בירושלים), ի սկզբանե պլանավորված է եղել որպես Սկոպուս լեռան վրա գտնվող Իսրայելի ազգային բուսաբանական այգու իրավահաջորդ, այնուամենայնիվ, գոյություն ունի որպես առանձին միավոր, գտնվում է Երուսաղեմի Նայոթ թաղամասում, Երուսաղեմի հրեական համալսարանի Գիվատ Ռամ կամպուսի հարավարևելյան մասում[1]։ Այգին դասավորված է ֆիտոգեոգրաֆիկ հատվածներով` ներկայացնելով աշխարհի տարբեր շրջաններում գտնվող բուսատեսակներ։ Երուսաղեմի բուսաբանական այգիները հանրության համար բացվել է 1985 թվականին։ 1986 թվականին բացվել է արևադարձային ջերմոցը, 1989 թվականին տնկվեց Հարավային Աֆրիկայի հատվածը։ Hank Greenspan Entrance Plaza, Dvorsky այցելուների կենտրոնը և ռեստորանը կառուցվել են 1990 թվականին։
Իսրայելի առաջին ազգային բուսաբանական այգու համար 1926 թվականին Սկոպուս լեռան վրա ձեռք բերված հողատարածքում Երուսաղեմի հրեական համալսարանի բուսաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Էյգը նախագծեր մշակեց։ Ծառատունկը սկսվեց 1931 թվականին։ Սկոպուս լեռան բուսաբանական այգիները եղել են Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգի առաջին տնկարանները[2]։
1948 թվականին Իսրայելի Անկախության պատերազմի ժամանակ Սկոպուս լեռան և համալսարանի կամպուսի մուտքը փակվեց, և որոշվեց ստեղծել նոր Բուսաբանական այգի Իսրայելի ազգային և համալսարանական գրադարանի հարևանությամբ, Արևմտյան Երուսաղեմում գտնվող Գիվատ Ռամ թաղամասի Հրեական համալսարանի նոր կամպուսում։ Նոր Բուսաբանական այգին, ներառյալ մերկասերմերի յուրօրինակ հավաքածուն, բացվել է 1954 թվականին, Գիվատ Ռամ քոլեջի հիմնադրումից անմիջապես հետո։ 1962 թվականին Հյուսիսային Ամերիկայից բերված մերկասերմերը տնկվեցին կամպուսի հարավարևելյան ժայռոտ բլուրում։ Նույն տարում Միխայել Ավիշայը նշանակվեց այգիների գիտական տնօրեն[3]։ Ծառերի մեծ մասը աճեցվել է նրա անձնական սերմերի հավաքածուից[4]։
Բյուջետավորումը լուրջ խնդիր էր մինչև 1975 թվական, երբ ստեղծվեց Բուսաբանական այգիների ընկերակցությունը և այգին դարձավ համալսարանի, Երուսաղեմի քաղաքապետարանի և Հրեական ազգային հիմնադրամի համատեղ ծրագիրը։ Նշանակվեց գիտական խորհուրդ և ճարտարապետ Շլոմո Արոնսոնին հանձնարարվեց կազմել նախագիծը։ 1981 թվականին հիմնադրվել է Այգի ասոցիացիան և նշանակվել է գործադիր խորհուրդը։ Այգին հանրության համար բացվել է 1985 թվականին։ 1994 թվականին այն առանձնացվել է Հրեական համալսարանից և ղեկավարվել է Բուսաբանական այգիների ասոցիացիայի կողմից 1996 թվականից ի վեր[5]։
Այգու ճապոնական բաժինը ներառում է ավելի քան 150 բոնսայ ծառ՝ աշխարհի խոշորագույն բոնսայի ծառերի հավաքածուն[6]։
Թռչունների դիտողները հայտնաբերել է թռչունների 46 տեսակ, որոնք ամբողջ տարվա ընթացքում այցելում են այգի[7]։
500 մետր երկարությամբ «Աստվածաշնչյան ուղու» վրա տնկվել է 70 տեսակ, որոնք գիտնականներն առանձնացրել էին Աստվածաշնչում նշված բույսերի 400 տեսակներից[8]։
Այգու նպատակներից մեկն է ստեղծել կենդանի գենային բանկ՝ պաշտպանելու Իսրայելում և ամբողջ տարածաշրջանում վտանգված բույսերը[9]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երուսաղեմի բուսաբանական այգիներ» հոդվածին։ |