Երրորդություն | |
---|---|
տեսակ | ֆրեսկո |
նկարիչ | Մազաչչո |
տարի | 1420[1] |
բարձրություն | 667 սանտիմետր |
լայնություն | 317 սանտիմետր |
ուղղություն | Իտալական Վերածնունդ և Վաղ Վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | ֆրեսկո |
հավաքածու | Basilica of Santa Maria Novella? |
պատկերված են
| |
https://www.smn.it/it/opere/la-trinita-del-masaccio/, https://www.smn.it/en/artworks/masaccios-holy-trinity/, https://www.khanacademy.org/humanities/renaissance-reformation/early-renaissance1/painting-in-florence/a/masaccio-holy-trinity, https://www.parnass.at/news/trinitaets-fresko կայք | |
Ծանոթագրություններ | |
Trinity (Masaccio) Վիքիպահեստում |
Երրորդություն, Մազաչչոյի աշխատանքը, վաղ Վերածննդի դարաշրջանի հայտնի որմնանկար է, որը գտնվում է Ֆլորենցիայի Սանտա Մարիա Նովելա դոմինիկյան տաճարում։ Ստեղծվել է 1425-1427 թվականների միջև։ Մազաչչոյի այս գործը հայտնի է հեռանկարները փոխանցելու, պատկերված ճարտարապետությունը ներկային ինտեգրելու և նվիրատուներին սրբերի չափերով պատկերելու իր նորարարություններով։
Որմնանկարը պատկերում է Գողգոթան՝ խաչված Քրիստոսին, որին պահում է Հայր Աստված։ Խաչելության ոտքերի տակ Ադամի կմախքով դամբարանն է, որի վրա memento mori տիպի գրառում կա. «Ես նույնն էի, ինչ դուք եք, և դուք էլ կդառնաք այն, ինչ ես եմ դարձել»։
Խաչելության կողմերում կանգնած են Մարիամ Աստվածածինը և Սբ. Հովհանեսը, քիչ ավելի ներևում նվիրատուն է և նրա կինը։ Նվիրատուի ենթադրյալ անունը Լորենցո Լենցի է, քանի որ նա զբաղեցրել է այդ պաշտոնը, իսկ որմնանկարի ստորին մասում եղել է նրա զարմիկի՝ Դոմենիկո Լենզիի գերեզմանը։ Այս վարկածը պատկանում է Ուգո Պրոչաչիին, որը հետագայում հրաժարվել է դրանից, բայց, այնուամենայնիվ, այս վարկածը համարվում է ամենահավանականը։ Նվիրատուի մյուս թեկնածուները ֆրա Լորենցո Կարդոնին և ֆրա Ալեսսո Ստրոցցին են։
19-րդ դարում որմնանկարի վերին մասը (մինչ դամբարանը) տեղափոխվել է եկեղեցու մուտքի մոտ։ 1951 թվականին Ուգո Պրաչացին հայտնաբերել է ստորին մասը, որը թաքնված էր ավելի ուշ շրջանի խորանի հետևում։ Որմնանկարի վերին մասը հետ է տեղափոխվել՝ կոմպոզիցիային վերադարձնելով իր սկզբնական տեսքը[2].
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երրորդություն (Մազաչչո)» հոդվածին։ |
|