Զաբաբա (Զամամա), Քիշ[1] քաղաքի պահապան և հովանավոր աստված։ Զաբաբան Էնլիլի որդին էր, պատկերվում էր արծվի տեսքով։ Հանդիսանում էր երջանիկ պատերազմի աստված, աստվածների դյուցազն[2]: Հաճախ է նույնացվել Նինուրտայի հետ։ Ինաննան և Բաբան երբեմն համարվում էին Զաբաբայի կանայք։ Քիշի գլխավոր տաճարը կոչվում էր Էպատուտիլա (Էմետեուրսագ)։
Զաբաբայի պատվին երբեմն անվանում էին Միջագետքի թագավորներին, ընդ որում Քիշի թագավոր Ուր-Զաբաբային և Բաբելոնի թագավոր Զաբաբա-շում-իդինին։ Բացի այն, նրա պատվին էին անվանվել բաբելոնյան դարպասները (այլ կերպ` ըստ Հերոդոտոսի` Կիսիյական, Քիշի ճանապարհին), որոնք "ատում էին իրենց վրա հարձակվողներին"[3]:
Շումերա-աքքադական դիցաբանություն | |
---|---|
Կարևորագույն աստվածներ |
|
Այլ աստվածներ |
|
Հոգիներ, դևեր, առասպելական էակներ |
|
Հերոսներ |
|
Լոկացիաներ, կատեգորիաներ, իրադարձություններ |
|
Միֆեր և էպիկական սյուժեներ |
|