![]() | |
Տեսակ | գրահրատարակչություն, ինստիտուտ, public institution? և institution? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դոլնի Գրադ |
Անվանված է | Միրոսլավ Կռլեժա |
Հիմնադրված է | հոկտեմբերի 5, 1950 |
Հիմնադիր | Միրոսլավ Կռլեժա |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Զագրեբի Միրոսլավ Կռլեժայի անվան բառարանագրության ինստիտուտ (խորվ.՝ Leksikografski zavod Miroslav Krleža կամ LZMK), Խորվաթիայի բառարանագրության ազգային ինստիտուտ[2]։ Տեղակայված է Զագրեբում։ Հիմնադրվել է 1950 թվականին՝ որպես Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության բառարանագրության ազգային ինստիտուտ։ Մասնաճյուղերը գտնվել են Բելգրադում և Լյուբլյանայում։
Ինստիտուտի աշխատակիցների թվում է խորհրդային նախկին կինոդերասան և ներկայումս գրական գործիչ Նատալյա Վորոբյովան[3]։
Ինստիտուտը հիմնադրվել է 1950 թվականին՝ որպես Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության բառարանագրության ազգային ինստիտուտ և 1964 թվականին անվանափոխվել է Հարավսլավիայի բառարանագրության ինստիտուտ (Jugoslavenski leksikografski zavod, JLZ)։
Երկար ժամանակ ինստիտուտի տնօրենը եղել է Միրոսլավ Կռլեժան։
1981 թվականին, Կռլեժայի մահից հետո, ինստիտուտը նրա պատվին վերանվանվել է Հարավսլավիայի Միրոսլավ Կռլեժայի անվան բառարանագրության ինստիտուտ (Jugoslavenski leksikografski zavod "Miroslav Krleža")։
Իր ներկայիս անվանումը ստացել է 1991 թվականին, Հարավսլավիայի կազմալուծումից հետո։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զագրեբի Միրոսլավ Կռլեժայի անվան բառարանագրության ինստիտուտ» հոդվածին։ |
|