Զանգակներ անգլ.՝ The Chimes | |
---|---|
![]() | |
Ենթավերնագիր | A Goblin Story of Some Bells that Rang an Old Year Out and a New Year In |
Հեղինակ | Չարլզ Դիքենս |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Թեմա | ընտանիք |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1844 |
Նկարագրում է | Սենթ Լուիս |
Նախորդ | Սուրբծննդյան երգ |
Հաջորդ | Ծղրիդը օջախի ետևում |
Նկարազարդող | Daniel Maclise?, Richard Doyle?, John Leech? և Clarkson Frederick Stanfield? |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Chapman & Hall |
Հրատարակման տարեթիվ | 1844 |
![]() |
Զանգակներ (անգլ.՝ The Chimes, ամբողջական անվանումը Զանգակներ. պատմություն զանգակաների մասին, որոնք ղողանջել են հին նոր տարվան և ազդարարելնոր տարին անգլ.՝ The Chimes: A Goblin Story of Some Bells that Rang an Old Year Out and a New Year In), անգլիական գրականության դասարական գրող Չարլզ Դիքենսի պատմվածքը։ Գրվել և հրապարակվել է 1844 թվականին. A Christmas Carol պատմվածքից մի տարի առաջ և «Օջախի կայծ» վեպից մեկ տարի հետո։
Դիքենսը գիրքը գրել է 1844 թվականի վերջին՝ Իտալիա այցելության ժամանակ[1]։ Նոր տարվա նախօրեին, պատմվածքի գլխավոր հերոս տասնվեցամյա սուրհանդակ Թրուհտի Վեքը, ով մռայն մտքերով էր համակված թերթերում հայտնված հաղորդագրություններից, որը պատմում էր բանվոր դասակարգի շրջանում գերակայող հանցագործությունների և անբարոյականության մասին։ Թրուհիին մտագոհում էր այն հարցը, թե արդյոք բանվորները չար են իրենց բնույթով, թե այդպիսին են դարձել աղքատության և ճնշվածության պատճառով։
Այդպիսի մտորմունքներով լի օրերից մեկւ ժամանակ Թրուհտի աղջիկը՝ Մեգը, և նրա վաղեմի ամուսինը՝ Ռիչարդը հայտնում են վերջինիս իրենց ամուսնության մասին, որը պետք էր տեղի ունենար հաջորդ օրը՝ հունվարի 1-ին։ Թրուհտին, իմանալով այս նորությունը, շատ ուրախացավ, սակայն ամբարտավան ալդերման Քյութի և քաղաքական տնտեսագետ պարոն Ֆեյլերի հետ հանդիպումը ուրախությունը փոխեց տխրություն. պատճառն աղքատների շրջանում ամուսնություն իրականացնելն էր։
«Զանգակներ» պատմվածքը, ինչպես և «Սուրբծննդյան երգեր»-ը, ոչ թե գրվել է պատմվածք միայն երեխաների համար, այլ նաև որպես պատմվածք անդրադարձել է Անգլիայի հասարակությա մեջ 19-րդ դարի ընթացքում ծագած արդիական հարցերին։ Այս ստեղծագործությունում, օրինակ, ալդերման Քյութի և քաղաքական տնտեսագետ պարոն Ֆեյլերի դատողությունից Դիքենսն ընդգծել է այս երեք բարոյական խնդիրները.
1. Հարուստ մարդիկ երազում են իդեալականացնել «Ոսկե դար»-ը, սակայն չեն ձգտում անել այդ իրենց իշխանության միջոցով՝ բարելավելով կյանքի պայմանները այստեղ և հիմա.
"Էհ, հին ժամանակներ, հին ու բարի ժամանակներ, փառավո՜ր հին ժամանակներ։ Հիմա դրանցից ոչինչ չի մնացել... է՜հ։ Հին ու բարի ժամանակներ, հին ու բարի ժամանակեր։ Ահ, այդ ի՜նչ ժամանակներ էին։ Միակ ժամանակը, երբ արժեր ապրել։ Ի՞նչ սպասել հաջորդ՝ գալիք ժամականերից կամ մարդկանցից։ Բայց ընդհանրապես կարո՞ղ ենք դրան ժամանակ անվանել։ Ըստ իս՝ ոչ[2]։
2. կարծում են, որ մարդկային անհատական երջանկությունն ու վիշտը իշխանութիւնների համար նշանակություն չունեն։
3. քննադատում են աղքատ մարդկանց, չառաջարկելով նրան ոչ օգնություն, ոչ էլ խղճահարությամբ լցվում վերջիններիս հանդեպ։
"Այժմ նրանք շատ են անհեթեթություններ խոսում աղքատության մասին, և ասում են. «պետք է ինչ-որ բան ձեռնարկել»։ Այդպես են ասում, չէ՞: Հա-հա-հա Հիմա նորաձև է ամեն տեսակի խոսքերը թերասնման մասին".[3]
The Chimes Գուտենբերգ նախագծի կայքում
Ֆիլմ
Թատրոն
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանգակներ (Դիքենսի վեպ)» հոդվածին։ |