Զանգով կանչվող աղջկա գաղտնի օրագիրը անգլ.՝ Secret Diary of a Call Girl | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | կինոկատակերգություն, հեռուստադրամա և էրոտիկ ֆիլմ |
Թեմա | մարմնավաճառություն և call girl? |
Թվական | սեպտեմբերի 28, 2007 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սյուզեն Թալլի |
Դերակատարներ | Բիլի Փայփեր, Իդո Գոլդբերգ, Շերի Լունգի, Էշլի Մադեկվե, Լիլի Ջեյմս, Ջեմմա Չան, Փոլ Նիքոլս, Ջեյմս Դ'Արսի և Քալում Բլու |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Տևողություն | 22 րոպե |
«Զանգով կանչվող աղջկա գաղտնի օրագիրը» բրիտանական հեռուստասերիալ է, որը եթեր է հեռարձակվել ITV2 հեռուստաալիքով։ Նկարահանումը կատարվել է հեղինակի՝ Belle de Jour (Բել դե Ժուր) օրագրի և գրքի մոտիվներով[1]։ Գլխավոր դերում հանդես է եկել Լիլի Ջեյմսը։ Ֆիլմի հեղինակը Լյուսի Պրեբլն է։ Այս ֆիլմը հաճախ համեմատում էին «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի հետ, քանի որ այնտեղ ևս կային սեքսի հետ կապված հումորային տարրեր[2][3]։
Հեռուստասերիալը ներկայացնում է Հանա Բաքստերի կյանքը, աղջիկ, ով աշխատում է Բելի անունով գաղտնի ծառայությունում, որպես զանգով կանչվող աղջիկ։ Սերիալում շեշտը դրվում է հերոսուհու կյանքի այն դժվարությունների վրա, որոնք հանդիպում են այն ժամանակ, երբ բախվում են մարմնավաճառի մասնագիտական և անձնական շահերը։ Հանային պաշտպանում է նրա լավագույն ընկեր Բենը։ Երկրորդ եթերաշրջանում Հանան դառնում է Բեմբի անունով մի աղջկա լավագույն ընկերուհին և ամեն կերպ օգնում է նրան։
Հանաննան՝ ֆիլմի գլխավոր հերոսուհին, ինքն է պատմում իր կյանքի պատմությունը և հաճախ ուղղակիորեն զրուցում է հանդիսատեսի հետ։
|