Զանգվածային սպանություն Արդեատինյան քարանձավներում

Զանգվածային սպանություն Արդեատինյան քարանձավներում
Տեսակզանգվածային սպանություն
Երկիր Իտալիայի թագավորություն
ՏեղադրանքՀռոմ
Տարեթիվմարտի 24, 1944
Զոհվածներ335 մարդ[1]
 Ardeatine massacre Վիքիպահեստում
Արդեատինյան քարանձավների մուտքը

Զանգվածային սպանություն Արդեատինյան քարանձավներում (իտալ.՝ Eccidio delle Fosse Ardeatine),իտալացի քաղաքացիների զանգվածային մահապատժը (այդ թվում, պարտիզան գերիներ), որը իրականացվել է 1944 թվականի մարտի 24-ին Հռոմի գերմանացի օկուպացիոն իշխանությունների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ 335 հոգի գնդակահարվեցին ի պատասխան մահափորձի, որը կատարվել էիտալական Դիմադրության անդամների կողմից Ռազելա փողոցում, այս ամենի հետևանքով զոհվել է ոստիկանական «Բոցեն» հատուկ գնդի 33 ոստիկան։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացած խաղաղ բնակչի մարմինը Ռազելա փողոցում, 1944 թվականի մարտի 23-ի պարտիզանական ակցիայից հետո

Իտալական դիմադրության շարժումը պլանավորել և իրականացրել է կազմակերպված ռազմական ակցիա ընդեմ Հռոմի օկուպացիոն իշխանությունների (դա օկուպացված Հռոմում պարտիզանների կողմից կազմակերպված թվով 43-րդ ակցիան է եղել)։ 1944 թվականի մարտի 23-ին Հռոմի Ռազելա փողոցում գերմանական ոստիկանության քայլող ստորաբաժանումների կողքին (Բոցեն հատուկ ոստիկանական գնդի 3-րդ գումարտակի 11-րդ վաշտը[2]) ռումբ պայթեց, ինչի արդյունքում 33 ոստիկաններ զոհվեցին, իսկ 67-ը վիրավորվեցին[3] (այլ տվյալներով՝ 42-ը զոհվել են, այդ թվում՝ հիվանդանոցներում ավելի ուշ մի քանի մահացածները[2])։ Ակցիային մասնակցում էին 18 պարտիզաններ[4] (այլ տվյալներով՝ 17[2]) «Մարտական հայրենասիրական խումբ» պարտիզանական ջոկատից (իտալ.՝ Gruppi di Azione Patriottica, GAP) Ռոզարիո Բենտիվենյեյի հրամանատարությամբ։

14-րդ բանակի hրամանատար Էբերհարդ ֆոն Մեկենզենը և Հռոմի ռազմական պարետ Կուրտ Մելցերը պատասխան որոշում են կայացրել Հռոմի բնակչության դեմ պատժամիջոցներ կիրառել։ Որոշվել է, որ յուրաքանչյուր զոհված գերմանացու համար պետք է սպանվեն տասը իտալացիներ, իսկ գնդակահարությունը պետք է իրականացվի պայթյունի պահից սկսած 24 ժամվա ընթացքում[3]։

Խաղաղ բնակիչների հավաքագրումը Արդեատինյան քարանձավներում գնդակահարության համար

Հաջորդ օրը, 1944 թվականի մարտի 24-ին հռոմեական ոստիկանության ստորաբաժանումները Էրիխ Պրիբեկի և Կառլ Խասի հրամանատարությամբ բանտերից վերցրին և փողոցներում ձերբակալեցին 335 իտալացիների (ներառյալ 57 հրեաների)[2]։

14:00-ին մի քանի խմբերով զոհերին բեռնատարով բերեցին Արդեատինյան քարանձավների մոտ։ Հինգ հոգանոց խմբերով մարդկանց տանում էին քարանձավ, որտեղ Հատուկ ծառայության զինվորները կրակում էին նրանց ծոծրակին։ Հաշվարկներով մահապատժի ավարտից հետո գնդակահարվել էր 335 մարդ (որը մի քանի անգամ գերազանցում է ի սկզբանե հայտարարված 10:1 հարաբերակցությանը)։ Դրանից հետո քարանձավները պայթեցվեցին[3]։

335 մահապատժի ենթարկվածների թվում կային գերիներ, պարտիզաններ ու պարզապես խաղաղ բնակիչներ։ Դա եղել է իտալական հասարակության սոցիալական վերացում՝ ազնվականներից մինչև հրեական գետտոյից փողոցային առևտրականներ, մտավոր մասնագիտությունների հարգարժան ներկայացուցիչներից մինչև բժիշկներ, փաստաբաններ, մինչև շինարարներ։ Գնդակահարության զոհերի տարիքը 14-ից մինչև 74 տարեկան մարդիկ էին[4]։

Մահապատժի ենթարկվածների թվում էին հայտնի մարդիկ, մասնավորապես․

  • Պիլո Ալբերտելի (իտալ.՝ Pilo Albertelli) (1907-1944), փիլիսոփա, ոսկե մեդալի կավալեր «Զինվորական խիզախության համար» (1947, հետմահու)։
  • Ռաֆաելե Ավերսա (իտալ.՝ Raffaele Aversa) (1906-1944), կարաբիներ, ոսկե մեդալի կավալեր «Զինվորական խիզախության համար» (հետմահու)։
  • Մանֆրեդի Ացարիտա (իտալ.՝ Manfredi Azzarita) (1912-1944), պարտիզան, ոսկե մեդալի կավալեր «Զինվորական խիզախության համար» (հետմահու)։
  • Դոնատո Բենդիչենտի (իտալ.՝ Donato Bendicenti) (1907-1944), փաստաբան, ոսկե մեդալի կավալեր «Զինվորական խիզախության համար» (հետմահու)։
  • Գաետանո Բուտերա (իտալ.՝ Gaetano Butera) (1924-1944), տանկիստ, Իտալիայում դիմադրության շարժման մասնակից, ոսկե մեդալի կավալեր «Զինվորական խիզախության համար» (1944, հետմահու)։
  • Էմանուելե Կարաչոլո (իտալ.՝ Emanuele Caracciolo) (1912-1944), կինեմատոգրաֆիստ, Իտալիայի Կոմունիստական կուսակցության անդամ։
  • Ուգո դե Կարոլիս (իտալ.՝ Ugo De Carolis) (1899-1944) (1899-1944), ոստիկանության մայոր, պարտիզան, ոսկե մեդալի կավալեր «Զինվորական խիզախության համար» (հետմահու)։
  • Ալդո Էլուիզի (իտալ.՝ Aldo Eluisi) (1898-1944), Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զինվորական և պարտիզան, ոսկե մեդալի կավալեր «Զինվորական խիզախության համար» (հետմահու)։
  • և ուրիշներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.mausoleofosseardeatine.it/
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ardeatine Caves Massacre, Holocaust Encyclopedia, United States Holocaust Museum website (անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 Алессандро Портелли Массовая казнь в Ардеатинских пещерах: история, миф, ритуал, символ. со ссылкой на официальный британский рапорт из материалов трибунала над немецким командованием в 1946 году, опубликованный в книге: Documenti della Resistenza a Roma e nel Lazio. A cura dell’IRSIFAR (Istituto romano per la storia d’Italia dal fascismo alla resistenza) e dell’ANPI (Associazione Nazionale Partigiani d’Italia). Roma: Biblink, 2001.
  4. 4,0 4,1 Алессандро Портелли Массовая казнь в Ардеатинских пещерах: история, миф, ритуал, символ.