Զանգվածային սպանություն Վիրջինիայում

Զանգվածային սպանություն Վիրջինիայում
Տեսակզանգվածային կրակոցներ
Երկիր ԱՄՆ
Գրոհի վայրՎիրջինիա
ՏեղադրանքՎիրջինիա Բիչ
Տարեթիվմայիսի 31, 2019
ԶենքԱտրճանակ
Զոհվածներ13 մարդ
Վիրավորներ5
Ահաբեկիչների քանակ1

Զանգվածային սպանություն Վիրջինիայում, տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 31-ին Վիրջինիա Բիչ քաղաքի մունիցիպալ հաստատություններից մեկում։ Հանցագործը, մուտք գործելով շենք, կրակ է բացել մարդկանց վրա։ Զոհվել է 12 մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են։ Հարձակվողն սպանվել է ոստիկանության աշխատակիցների հետ փոխհրաձգության ժամանակ։ Նախնական տվյալներով՝ հարձակվողը ճանաչվել է. նա եղել է 40-ամյա Դեուեյն Քրեդոքը, որը նախկինում աշխատել է նույն մունիցիպալ հիմնարկում։ Սպանության ճշգրիտ շարժառիթներն այս պահին հայտնի չեն։

Մայիսի 31-ի երեկոյան զինված հանցագործը մտել է Վիրջինիա Բիչի քաղաքապետարանի շենք և կրակ բացել։ Հրաձգությունը տեղի է ունեցել շենքի բոլոր երեք հարկերում։ Բոլոր զոհվածները (բացի մեկից՝ ավտոմեքենայի կայանտեղում) գտնվել են հենց քաղաքապետարանի շենքում[1]։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները փորձել են ձերբակալել մարդասպանին, սակայն նա կրակ է բացել նրանց վրա։ Փոխհրաձգության ընթացքում հարձակվողը մի քանի վնասվածք է ստացել և մահացել դեպքի վայրում։ Հանցագործը զինված է եղել .45 ACP տրամաչափի ատրճանակով՝ հագեցած խլացուցիչով և զինամթերքի մեծացված փամփուշտատուփով[2]։

Հանցագործի ինքնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործը տեղի 40-ամյա բնակիչ Դեուեյն Քրեդոքն է եղել (ծնված 1978 թվականի հոկտեմբերի 15-ին)։ Նա տեղական կոմունալ ծառայության աշխատակից է եղել՝ սերտիֆիկացված ինժեների պաշտոնում։ Ավելի վաղ քրեական պատասխանատվության չի ենթարկվել[3]։ 1990-ական թվականների կեսերին ծառայել է ԱՄՆ-ի Ազգային գվարդիայում, որտեղ ստացել է զենքի հետ վարվելու փորձ[2]։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել և խոստացել, որ ԱՄՆ դաշնային իշխանությունները անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն տուժածներին[4]։ Թրամփը նաև կարգադրել է խոնարհել ԱՄՆ դրոշները մինչև հունիսի 4-ը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «12 человек стали жертвами стрельбы в американском городе Вирджиния-Бич. Новости. Первый канал» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  2. 2,0 2,1 «Убийца 12 человек в Вирджинии имел репутацию "недовольного сотрудника"» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  3. «Стрельба в Вирджинии: 12 погибших» (ռուսերեն). Газета.Ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  4. «Трамп прокомментировал массовый расстрел в Вирджинии» (ռուսերեն). Газета.Ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  5. «Трамп распорядился приспустить флаги в память о погибших в Вирджиния-Бич» (ռուսերեն). РИА Новости. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]