Զաուր Ուգուև | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | Угъуй Завур Ризванны уланы |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 27, 1995 (29 տարեկան) |
Ծննդավայր՝ | Խասավյուրտ, Դաղստանի Հանրապետություն, Ռուսաստան |
Ակումբ՝ | Մանկապատանեկան մարզական դպրոցներ ԽՍՀՄ-ում և Խասավյուրտ |
Մարզիչ(ներ)՝ | Sheme Shemeev? |
Հասակ՝ | 157 սանտիմետր |
Քաշ՝ | 57 կիլոգրամ |
Զաուր (Զավուր) Ռիզվանովիչ Ուգուև (կում.՝ Угъуй Завур Ризванны уланы, ռուս.՝ Заур Ризванович Угуев, մարտի 27, 1995, Խասավյուրտ, Դաղստանի Հանրապետություն, Ռուսաստան), ռուսաստանցի ազատ ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն (2020), 2018 և 2019 թվականների աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի բազմակի չեմպիոն, 2017 և 2018 թվականների Եվրոպայի առաջնությունների մեդալակիր, աշխարհի գավաթի հաղթող, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։
Ազգությամբ կումիկ է[1]։ Ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ է։ Մարզվում է Շեմե Շեմեևի գլխավորությամբ։
2018 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում հաղթել է բոլոր մենամարտերում։ Եզրափակիչում հաղթել է ղազախ Նուրիսլամ Սանաևին և նվաճել ոսկե մեդալ՝ դառնալով աշխարհի չեմպիոն։
2019 թվականին Նուր-Սուլթանում կայացած աշխարհի առաջնությունում կարողացել է կրկնել նախորդ տարվա հաջողությունը և կրկին դառնալ աշխարհի չեմպիոն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաուր Ուգուև» հոդվածին։ |
|