Զաստավա Մ21 | |
---|---|
Застава M21 | |
ավտոմատ | |
Տեսակ | հրազենային մոդել |
Ենթատեսակ | ինքնաձիգ |
Երկիր | Սերբիա |
Ծառայության ընդունման տարի | 2004 |
Արտադրող | Застава Оружие |
Արտադրված է | Застава Оружје |
Տարբերակներ | դիտել |
Տեխնիկական տվյալներ | |
Փողի տրամաչափ | 5,56 մմ |
Փողի երկարություն | 460 (M21) 375 (M21S) 325 (M21C) մմ |
Զենքի երկարություն | 998/750 (M21) 925/676 (M21S) 855/606 (M21C) մմ |
Փամփուշտի տեսակ | 5.56×45 մմ ՆԱՏՕ |
Մարտական արագաձգություն | 560-680 կր/ր |
Ուղիղ կրակի հեռավորություն | 600 (M21)
500 (M21S) 400 (M21C) մ |
Զաստավա Մ21, սերբական ինքնաձիգ, ստեղծվել է Զաստավայի նախորդ մոդելների հիմքի վրա (բոլոր մոդելները ԱԿ-ի կրկնօրինակներ են)։
Զաստավա Մ21-ի ներքին կառուցվածքը նման է Կալաշնիկովի ինքնաձիգին, բացառությամբ ՆԱՏՕ-ի 5.56 × 45 մմ փամփուշտների և զենքի ձախ մասում՝ ատրճանակի կոթի վերևում, կրակելու ռեժիմների լրացուցիչ մղիչը։ Բացի դրանից, ինքնաձիգը տարբերվում է նշանոցի հնարավորությունով, ատրճանակի կոթի ձևով, փողակալով և բոցամարիչով։ Աջակողմյան ծալովի կոթը թույլ է տալիս կրակել զենքը՝ նույնիսկ ծալած ժամանակ։ Ինքնաձիգի վրա հնարավոր է ամրացնել սվին դանակ և նռնականետ։ Փողանցքը քրոմապատված է։ Ի տարբերություն նախորդների՝ Զաստավա 21-ի փողատուփի կափարիչը չի հանվում, ամրացված է ծխնիով, որի շնորհիվ հնարավոր է տեղադրել նշանառության Պիկատիննի ձող։ Փողն ունի բազմանկյունային ակոսներ և պատրաստված է սառը կռումով։ Բազմանկյունային ակոսներով փողն ունի փողաբերանի արգելակ-կոմպենսատոր, НАТО բոցամարիչ, որը թույլ է տալիս ամրացնել հրացանային նռնակներ։ Նշանահատիկը դուրս է բերված գազատար մեխանիզով, ուղղանը շարժական է։ Մ21-ի վրա հնարավոր է ամրացնել ինչպես ռուսական ГП-25 40 մմ-ոց նռնականետ, այնպես էլ ամերիկական Մ203։
Սվին-դանակն ամրացվում է փողի կողային մասից և նռնականետի միաժամանակ օգտագործմանը չի խոչընդոտում։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)