Զաստավա Մ57

Զաստավա Մ57
Տեսակզենքի մոդել
ԵնթատեսակTokarev?
Երկիր Հարավսլավիա և  ՀՍՖՀ
Ծառայության ընդունման տարի1957
ՊատերազմներՀարավսլավական պատերազմ
ԱրտադրողЗастава Оружие
Փամփուշտի տեսակ7,62×25mm Տոկարև

Զաստավա Մ57, Հարավսլավիայում արտադրված ատրճանակ, որը մշակվել է խորհրդային ՏՏ (ռուս.՝ ТТ, Тульский Токарева) ատրճանակի հիմքի վրա[1]։

Հարավսլավիայում խորհրդային ՏՏ ատրճանակի արտադրության մասին որոշումն ընդունվել է 1947 թվականի հոկտեմբերին։ 1949 թվականի սեպտեմբերի 24-ին Հարավսլավիայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբը Կրագուևաց քաղաքի զենքի գործարանին (Crvena Zastava ) հարցում է ուղարկել ՏՏ ատրճանակի արտադրության համար։ 1954 թվականին թողարկվել են առաջին Մ54 ատրճանակները (1933 թվականի ՏՏ ատրճանակի պատճեն), սակայն 1956 թվականի աշնանը խնդիր է դրվել մշակել ատրճանակի մոդիֆիկացիան։ 1960 թվականին մշակվել է ատրճանակի վերջնական տարբերակը և 1961 թվականին սկսվել է առաջին խմբաքանակի թողարկումը (100 ատրճանակ)[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՏՏ կառուցվածքը գրեթե անփոփոխ է, փոխված է զարկանի կառուցվածքը, կոթի երկարությունն ավելացված է 14մմ-ով, պահեստատուփի տարողությունը ավելացվել է մինչև 9 փամփուշտով[1]։ Մ57 ատրճանակն ունի «Բրաունինգ» համակարգի շարժական փող և փակաղակի կոշտ փական։

Ետագլորքի ժամանակ փողի ու փակաղակի անջատումը տեղի է ունենում օղի միջոցով, որը միացնում է փողը և զենքի շրջանակը։ Զարկանաձգանային մեխանիզմը հրահանավոր է։

Հրահանը, մարտական զսպանակը միացված են հեշտ հանվող մոդուլով։ Ի տարբերություն սովետական ՏՏ-ի, ձենքի ձախ կողմում ունի ձեռքի ապահովիչ, որը արգելակում է զարկանաձանային մեխանիզմը և փակաղակը։

Տարբերակներ և մոդիֆիկացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մ57 - ստանդարտ տարբերակ (քաղաքացիական շուկայի համար թողարկված ատրճանակների ստանդարտ պլաստմասե «այտերի» փոխարեն կարող է տեղադրվել փայտե (ընկուզենի))[2]
  • Մ57Ա - դրոշով ապահովիչով տարբերակ[3]

Շահագործում և մարտական կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հարավսլավիա Հարավսլավիա -1963-ին ընդունվել է Հարավսլավիայի ժողովրդական բանակի սպառազինության մեջ, 1963-1970թթ. եղել է սպաների և ենթասպաների զենք[1]։ 1970 թվականից հետո եղել է ենթասպաների և զինծառայողների զենք[1], մինչև Հարավսլավիայի փլուզումը եղել է իրավապահ մարմինների աշխատակիցների սպառազինության մեջ[1]։
  • Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա - 1992թվականից օգտագործվում է մակեդոնական բանակի սպառազինության մեջ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Бранко Богданович. Югославский ТТ по имени "Тетеjац" // журнал "Оружие", № 10, октябрь 2012. стр.42-56
  2. Pistol M57 / официальный сайт компании-производителя
  3. Pistol M57A Արխիվացված 2015-02-09 Wayback Machine / официальный сайт компании-производителя
  4. Rob Krott. Macedonia's Weaponry: A New Nation Re-Arms and Fights // "Small Arms Review", October 2003

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • А. Б. Жук. Энциклопедия стрелкового оружия։ револьверы, пистолеты, винтовки, пистолеты-пулемёты, автоматы. М., ООО «Издательство АСТ», «Воениздат», 2002. стр.497, 499

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]