ЦЗ 99 | |
---|---|
![]() | |
Տեսակ | հրազենային մոդել |
Ենթատեսակ | կիսաավտոմատ ատրճանակ |
Երկիր | ![]() ![]() |
Պատերազմներ | Հարավսլավական պատերազմ |
Ստեծման և արտադրության պատմպություն | |
Ստեղծող | Բոժիդաո Բլագոևիչ[1] |
Ստեղծման տարի | 1989 |
Արտադրող | Застава Оружие |
Արտադրված է | 1990 |
Տեխնիկական տվյալներ | |
Փողի երկարություն | 108 մմ |
Զենքի երկարություն | 190 մմ |
Փամփուշտի տեսակ | 9×19 մմ Պարաբելում և .40 S&W |
Նշանառու հեռավորություն | 50մ մ |
Զաստավա ՑԶ 99, սերբական բանակին պատկանող ինքնալիցքավորվող ատրճանակ։
Ստեղծվել է «Застава Оружие» ընկերության կողմից՝ հատուկ Զաստավա Մ57 ատրճանակի փոխարինման համար[2]։ Արտաքին տեսքը մասամբ հիշեցնում է Walther P88-ին։ CZ ինդեքսը (լատինատառ գրված) կապ չունի Չեխոսլովակիայի կամ Չեխիայի զենքերի հետ (օրինակ CZ 75), այլ կարդացվում է որպես «Զաստավա թագուհի»։ Փամփուշտները 9×19 տրամաչափի են, արդյունավետ հեռավորությունը 50 մ է։
Ներկայիս տարբերակը ենթադրում է 40 S&W փամփուշտի օգտագործում (առավելապես այլ երկրների համար)։ Այսպիսի մոդելների մեծ մասը գնել է ԱՄՆ-ն՝ 1990 թվականին, Ամերիկայում մոդելը ստացել է «ZDA 9mm» անվանումը։ Այսպիսի մոդիֆիկացինաները նախատեսված չէին վաճառել արտասահմանում։
Այս ատրճանակը պատկանում է ՑԶ 99-ի 4-րդ կարգին։ 2007 թվականին սկսվել է մասայական արտադրանքը։ Արտաքին տեսքով նման է ЦЗ 999-ին, բայց նրան ավելացված է Պիկատինի ձող։ Այն իր մեջ ներառում է նաև պահեստատուփի ինդիկատոր։ Ներմուծվել է ԱՄՆ։
Իսրայելում արտադրվում է ՑԶ 99 կոմպակտ G և «Գոլան» կոդավոր անվանումով ատրճանակի պատճենը, արտադրողը՝ «KSN Industries»[3]։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում այս պատճենը ստացել է TZ-99 անվանումը և արտադրվել է «Tressitu» ընկերությունում՝ մինչև նրա սնանկանալը[4]։ 2008 թվականի մարտին Իրաքից ստացվել է 18000 ատրճանակի պատվեր։