Զատկական զամբյուղ, օգտագործվում է Զատկի տոնակատարության ժամանակ։ Զատկական զամբյուղի մեջ լցնում են զատկական ձվեր, ուտելիքներ, խաղալիքներ և ուրիշ նվերներ` կախված տեղի բնակչության ավանդույթներից։ Կաթոլիկները Մեծ պահքի շրջանում (40 օր) քաղցրավենիք չեն ուտում, իսկ երբ պահքն ավարտվում է, ստանում են զամբյուղով լի քաղցրավենիքներ Զատկի տոնին[1]։
Լեհաստանում կարևոր իրադարձություն է զատկական զամբյուղի օրհնությունը Մեծ շաբաթ օրը[2]։ Այս ավանդույթը առաջացել է 7-րդ դարում[3]։ Զամբյուղը ծածկում են սպիտակ վուշե քաթանով կամ ժանեկազարդ անձեռոցիկով և զարդարում մշտադալար ճյուղերով։ Սուրբ շաբաթ օրը զատկական կերակրատեսակների զամբյուղները տանում են եկեղեցի, որտեղ դրանք օրհնվում են, որից հետո սննդի զամբյուղները վերցնում են մինչև Զատկի առավոտ։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում զատկական ավանդույթի համաձայն Զատիկի նապաստակը խելոք երեխաներին քաղցրավենիքի զամբյուղ է նվիրում։ Զատկի նախորդ երեկոյան երեխաները դատարկ զամբյուղը թողնում են, իսկ առավոտյան այն գտնում են լի քաղցրավենիքով, խաղալիքներով և նվերներով։ Զամբյուղները օգտագործում են նաև Զատկի ձվերի որոնման ընթացքում, որտեղ երեխաները հավաքում են իրենց գտած ձվերը[4]։
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զատկական զամբյուղ կատեգորիայում։ |