Զարմիհր Հազարավուխտ

Զարմիհր Հազարավուխտ
Դրոշ
Դրոշ
Հայոց մարզպան
Դրոշ
Դրոշ
483
Միապետ Պերոզ
Նախորդող Վահան Մամիկոնյան
Հաջորդող Շապուհ Ռազի
 
Մասնագիտություն՝ կառավարիչ
Ծննդյան օր 5-րդ դար
Վախճանի օր 558
Դինաստիա Կարեն պահլավ[1]
 
Ռազմական ծառայություն
Պատկանելություն՝ Սասանյան Պարսկաստան
Կոչում՝ զորավար

Զարմիհր Հազարավուխտ (5-րդ դար - 558), պարսիկ զորավար Սասանյան Պարսկաստանում[2], Կարենի Պահլավ տոհմից, 483 թվականին կարճ ժամանակով զբաղեցրել է Հայաստանի մարզպանի պաշտոնը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին Ասիայում կրած անհաջողություններից հետո Պարսից շահ Պերոզի դեմ ապստամբություն է բռնկվում Վիրքում[2]: Ըստ Ղազար Փարպեցու, քանի դեռ Հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանը տարակուսանքի մեջ էր ու դեռևս ապստամբելու որոշում չուներ, հանկարծակի մեծ խռովություն է առաջանում Վիրքում, որտեղ Վախթանգ Գորգասալ (456-502) թագավորը 482 թվականին սպանում է Միհրանյան իշխան և Գուգարաց բդեշխ՝ կրոնափոխ եղած Վազգենին[2]: Վերջինս 467 թվականին հաջորդել էր հորը՝ Աշուշա բդեշխին և գնալով Տիզբոն դարձել էր զրադաշտական[2]: Արդյունքում, 475 թվականին ընտանեկան ողբերգության զոհ է դառնում Շուշանիկը՝ Վարդան Մամիկոնյանի դուստրը[2][3][4][Ն 1]: Նրա սպանության պատճառն այն էր, որ նա հրաժարվեց դավանափոխությունից և ցանկանում էր քրիստոնյա մնալ: Մահապատժի մասին լսելուց հետո Պերոզը զորք ուղարկեց Շապուհ Միհրանի հրամանատարությամբ՝ Վախթանգին միջամտելու համար պատժելու։ Ապստամբելով Սասանյան Պարսկաստանի դեմ՝ Վախթանգը հույս ուներ, որ Ալանաց դռների կողմից կարող է օգնության կանչել հոներին[2]: Նա գաղտնի պատգամավոր է ուղարկում հայերի մոտ, որպեսզի նրանք էլ սկսեն ապստամբել, իսկ ինքը պատերազմ է սկսում վարել Պերոզի կողմից ուղարկված պարսից զորավար Զարմիհր Հազարավուխտի դեմ[2]: Վախթանգին միացան հայերը, և Հայաստանում ապստամբություն բռնկվեց՝ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ[5]։

Այնուհետև Զարմիհր Հազարվուխտը պաշարեց է Դվինը։ Զարմիհրը, սակայն, պարտություն կրեց և միայն կարճ ժամանակով մնաց Հայաստանում, մինչև որ ձեռնամուխ եղավ հաղթելու Վախթանգի ուժերին։

Լսելով Պերոզի մահվան մասին Հեփթաղների դեմ պատերազմի ժամանակ՝ Զարմիհրը լքեց Վիրքը և վերադարձավ Տիզբոնում գտնվող իր որդի Սուխրայի մոտ՝ պաշտպանելու Սասանյան տերությունը հեփթաղներից և ընտրելու նոր թագավոր։ Պերոզի եղբայր Վաղարշը թագադրվեց որպես Սասանյան տերության նոր թագավոր։ Սակայն իրականում Սասանյան տերությունում իրական իշխանությունն իրականացնում էր Զարմիրի որդին՝ Սուխրան[6]։ Դրանից հետո Զարմիհրն այլևս չի հիշատակվում:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ըստ Մարի-Ֆելիսիտե Բրոսեի՝ այլ պատմաբաններ արքայադստեր սպանության տարին նշում են 475 թվականը։
  1. Histoire de l'Arménie des origines à 1071 — P. 223.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Հայ Ժողովրդի պատմություն», Երևան, 1984, հատոր 2, էջ 199, 203-204:
  3. А. Барамидзе. Древнейший памятник грузинской литературы, «Лите ратурная Грузия», 1978, № 1, с. 61.
  4. Сурен Еремян. Великий пример братского содружества народов: Кавказ и Византия / АН АрмССР. Ин-т востоковедения. - 1980. - Вып. 2. - С. 5-14.
  5. Grousset 1947, էջեր. 216–223
  6. KAWĀD I i. Reign, Nikolaus Schindel, Encyclopaedia Iranica
  • Schindel, Nikolaus (2013). «KAWĀD I i. Reign». Encyclopaedia Iranica, Vol. XVI, Fasc. 2. էջեր 136–141.
  • Pourshariati, Parvaneh (2008). Decline and Fall of the Sasanian Empire: The Sasanian-Parthian Confederacy and the Arab Conquest of Iran. London and New York: I.B. Tauris. ISBN 978-1-84511-645-3.
  • Basmadjian, Krikor Jacob (1914). «Chronologie de l'histoire d'Arménie». Revue de l'Orient chrétien (French). IX (XIX): 293–294.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Grousset, René (1947). Histoire de l'Arménie des origines à 1071 (French). Paris: Payot.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Toumanoff, Cyrille (1990). «Vice-rois iraniens (Marzpans) d'Arménie». Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle : Tables généalogiques et chronologiques (French). Rome. էջեր 506–507.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Settipani, Christian (2006). Continuité des élites à Byzance durant les siècles obscurs. Les princes caucasiens et l'Empire du vie au ixe siècle (French). Paris: de Boccard. ISBN 978-2-7018-0226-8.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Dédéyan, Gérard (2007). Histoire du peuple arménien (French). Toulouse: Éd. Privat. ISBN 978-2-7089-6874-5.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)