Զբիգնև Զալուսկի | |
---|---|
լեհ.՝ Zbigniew Załuski | |
հուլիսի 31, 1926[1][2] - մարտի 5, 1978[1] (51 տարեկան) | |
Ծննդավայր | Կիվերցի, Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Պովոնզկի ռազմական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Պարգևներ |
Զբիգնև Զալուսկի (լեհ.՝ Zbigniew Załuski, հուլիսի 31, 1926[1][2], Կիվերցի, Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 5, 1978[1], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ սպա, գրող և խորհրդարանի անդամ։
Ծնվել է Վոլինի վոևոդությունում։ 1940 թվականին՝ խորհրդային զորքերի ներխուժումից շատ չանցած, աքսորվել է Ղազախստան։ 1944 թվականին՝ Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության զորքին միանալուց հետո, նա մասնակցել է Կոլբերգի և Բեռլինի մարտերին։ Զալուսկին միացել է Լեհ աշխատավորների կուսակցությանը և հաճախել Քաղաքական կրթության ակադեմիա[3], ի վերջո հասել է մինչև գնդապետի կոչման[4]։
Որպես խմբագիր աշխատել է Wojsko Ludowe[5] (Ժողովրդական բանակ) ամսագրում և գրել մի շարք գրքեր ռազմի և Լեհաստանի պատմության մասին։ Զալուսկին եղել է նաև որոշ ֆիլմերի սցենարիստ և խորհրդատու։
1969 թվականին նա Լեհաստանի միավորված աշխատավորական կուսակցության կողմից ընտրվել է Սեյմի անդամ և պատգամավոր եղել մինչև մահ։ 1974 թվականին դարձել է լեհ-խորհրդային բարեկամության վարչական խորհրդի անդամ։ Զալուսկին մինչև մահ Լեհաստանի գրողների միությունում գլխավորել է Լեհաստանի միավորված աշխատավորական կուսակցության սկզբնական կազմակերպությունը[6]։ Մահացել է սրտամկանի ինֆարկտից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զբիգնև Զալուսկի» հոդվածին։ |
|