Զբիգնև Ռաու | |
Կուսակցություն՝ | Օրենք և արդարություն |
---|---|
Կրթություն՝ | Լոձի համալսարան (1977) |
Գիտական աստիճան՝ | դոկտորի աստիճան (1982), հաբիլիտացիա (1996) և scientific professorship degree? (2005) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, իրավագետ և համալսարանի դասախոս |
Ծննդյան օր | փետրվարի 3, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Պարգևներ | |
Զբիգնև Վլոդզիմեժ Ռաու (լեհ.՝ Zbigniew Włodzimierz Rau, փետրվարի 3, 1955, Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), Լեհաստանի քաղաքական և պետական գործիչ, Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար։
1977 թվականին ավարտել է Լոձի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1981 թվականից եղել է Գերմանիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի համալսարաններում կրթաթոշակառու և դասախոս։ 1982 թվականին ստացել է իրավունքի դոկտորի, 1996 թվականին՝ հաբիլիտացված դոկտորի աստիճան։
2005 թվականին ստացել է իրավաբանական գիտությունների պրոֆեսորի գիտական կոչում և գլխավորել է Լոձի համալսարանի իրավաքաղաքական դոկտրինների ամբիոնը[2]։
2005 թվականին նախագահական ընտրություններում Լեխ Կաչինսկու աջակցության կոմիտեի անդամ էր։ Նույն թվականին խորհրդարանական ընտրություններում ընտրվել է «Իրավունք և արդարություն» կուսակցության սենատոր[3]։ 2006-2008 թվականներին Լեհաստանի խորհրդարանը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում[4]։
2015 թվականի դեկտեմբերի 8-ին գլխավորել է Լոձի վոյեվոդությունը[5]։ 2019 թվականի նոյեմբերի 11-ին ընտրվել է Սեյմի պատգամավոր[6] և ավարտել է իր աշխատանքը որպես վոյեվոդ[7]։ Սեյմում նշանակվել է արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ[8]։ 2020 թվականին դարձել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Լեհաստանի խորհրդարանի պատվիրակության նախագահ[4]։
2020 թվականի օգոստոսի 26-ին Զբիգնև Ռաուն նշանակվել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար[9][10]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զբիգնև Ռաու» հոդվածին։ |
|