Զբոսաշրջությունը Թաիլանդում տնտեսության գերակա ճյուղերից մեկն է[1][2]։ Զբոսաշրջությունից ստացված եկամուտը միջին հաշվով կազմում է Թաիլանդի ՀՆԱ-ի 9 տոկոսը[3]։ Թաիլանդի զբոսաշրջային կազմակերպությունը երկիրը միջազգայնորեն գովազդելու համար օգտագործում է «Ապշեցուցիչ Թաիլանդ» արտահայտությունը։
1960-ական թվականներին զբոսաշրջության զարգացման հիմնական նախադրյալներից էին կայուն քաղաքական իրավիճակը և Բանգկոկի զարգացումը՝ որպես միջազգային օդագնացության խաչմերուկ։ Հյուրանոցային արդյունաբերությունը և առևտուրը զարգացան զբոսաշրջիկների պահանջով։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ 1960-ական թվականներին՝ Վիետնամի պատերազմի ժամանակ[4], ամերիկացի զինվորները սկսեցին ժամանել Թաիլանդ՝ հանգստի և առողջության վերականգնման համար։ Բացի այդ, նույն ժամանակահատվածում առաջընթաց էր ապրում տեխնոլոգիան, և զարգանում էր մասսայական զբոսաշրջությունը։ 1967 թվականի համեմատությամբ՝ 336,000 օտարերկրացի զբոսաշրջիկներից և 54,000 զինվորներից օտարերկրյա այցելուների թիվը 2016 թվականին հասել է 32.59 միլիոնի[5][6][7][8]։ Ըստ Թաիլանդի զբոսաշրջային կազմակերպության՝ 2016 թվականին զբոսաշրջային ոլորտը վաստակել է 2.52 բահտ, որը 11%-ով ավելի է քան 2015 թվականին։
2015 թվականին Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ երկրներից Թաիլանդ է ժամանել 6.7 միլիոն մարդ, իսկ ստացված եկամուտը կազմել է 245 բիլիոն բահտ[9]։ Թաիլանդի այցելուների մոտ 55%-ը հիմնականում նորից են այցելում։ Զբոսաշրջության բարձր սեզոնը համընկնում է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների հետ։
2014 թվականին Թաիլանդ են այցելել 4.6 միլիոն չինացի զբոսաշրջիկներ[10]։ 2015 թվականին չինացի զբոսաշրջիկների թիվը եղել է 7.9 միլիոն, որը կազմում է միջազգային զբոսաշրջային ժամանումների մոտ 27%-ը[11][12]։ Թաիլանդ այցելող չինացի զբոսաշրջիկները երկրում են մնում միջինը մեկ շաբաթ և ծախսում են 30.000-40.000 բահտ կամ 1000-1300 ԱՄՆ դոլար[13]։ Համաձայն Թաիլանդի զբոսաշրջային կազմակերպության՝ 2013 թվականին չինացի զբոսաշրջիկների թիվը աճել է 93%-ով, որը պայմանավորված էր Թաիլանդում նկարահանված չինական «Արկածներ Թաիլանդում» ֆիլմի հաջողությամբ[14]։ Սակայն չինացիների այս մեծ ներհոսքը երկրի վրա թողել է նաև բացասական ազդեցություն։ Տեղացիները բողոքել են, որ չինացի այցելուները անկիրթ են և ոչ հարգալից վերաբերմունք են ցուցաբերում թաիլանդական մշակույթի հանդեպ։ Սրա պատճառով Թաիլանդի կառավարությունը նույնիսկ հրատարակել է «Վարվելակարգի ձեռնարկ» մանդարին լեզվով՝ նախատեսված հատուկ չինացի զբոսաշրջիկների համար[15]։
2015 թվականին Թաիլանդը ընդունել է 1.43 միլիոն ճապոնացի զբոսաշրջիկների՝ ստանալով մոտ 61.4 բահտ եկամուտ[16]։
Արտասահմանցի զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար Թաիլանդի կառավարությունը հիմնադրել է առանձին ոստիկանություն, որը գործում է տուրիստական մեծ շրջաններում[17]։
Թաիլանդի զբոսաշրջությունը 1980 թ.-ից 1990 թվականներին մրցակցության է դուրս եկել Լաոսի, Կամբոջայի և Վիետնամի հետ, որոնք նոր էին միջազգային զբոսաշրջության մաս դառնում։ Հնդկաչին թերակղզու շրջանում Թաիլանդը իր առաջատար դիրքերը զիջել է այնպիսի դեստինացիաներին, ինչպիսիք են Հալոնգ ծովախորշը, Լուանգ Պրաբանգը և Անգկոր Վատը[18]։
MasterCard 2014 -ում և 2015 թվականի Global Destination Cities Index-ում Բանգկոկը աշխարհի 20 ամենահաճախ այցելվող քաղաքների շարքում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ զիջելով միայն Լոնդոնին[19][20]։
The Travel and Tourism Competitiveness Report 2015-ում Աշխարհի Տնտեսական ֆորումը Թաիլանդին դասել է 141 երկրներից 35-րդը։ Թաիլանդը այդ տեղը զբաղեցրել է բնական ռեսուրսների, զարգացած ենթակառուցվածքների շնորհիվ, սակայն շրջապատի ցածր կայունության և անվտանգության պատճառով չի զբաղեցրել ավելի բարձր տեղ։
2013 թվականին Թաիլանդը թոփ 10 զբոսաշրջային դեստինացիաների շարքում զբաղեցրել է 10-րդ տեղը՝ ունենալով 26.5 միլիոն այցելուներ։
2014 թվականի սկզբին Թաիլանդի զբոսաշրջությունը տուժեց քաղաքական խառնաշփոթի պատճառով, որը ծագել էր 2013 թվականի հոկտեմբերին։ 2014 թվականի հունվարի 13-ին հակակառավարական ակտիվիստների կողմից Բանգկոկի կառավարական գրասենյակների փակուման պատճառով զբոսաշրջիկները սկսեցին խուսափել մայրաքաղաքից։ Թաիլանդի զբոսաշրջային կազմակերպությունը հաշվարկել էր, որ մինչև 2014 թվականի առաջին քառորդը զբոսաշրջիկների թիվը նվազելու էր 5%-ով[21]։
2014 թվականին զբոսաշրջային ժամանումների թիվը կազմեց 24.7 միլիոն, որը 2013 թվականի համեմատությամբ 6.6 %-ով պակաս էր[22]։ Զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմեցին մոտ 1.13 տրիլիոն բահտ՝ նախորդ տարվա համեմատ 5.8 %-ով պակաս։ Զբոսաշրջության վրա ազդեց նաև ռուսական ռուբլու արժեզրկումը, որի պատճառով ռուս զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազեց[23]։
Թաիլանդում զբոսաշրջության ոլորտը զարգացնելու նպատակով Թաիլանդի զբոսաշրջային կազմակերպությունը 2015 թվականին սկսել է նոր քարոզարշավ «Հայտնաբերի՛ր Թաիլանդականը» խորագրով[24]։ Կազմակերպության տնօրենը հաշվարկել էր, որ այս քարոզարշավի շրջանակներում զբոսաշրջիների թիվը կավելանա 27.9 միլիոնով, իսկ ստացված եկամուտը կկազմի 65 միլիարդ բահտ[25]։
Թաիլանդում զբոսաշրջության զարգացման նախադրյալներից մեկը մեղմ կլիման է։ Այն հիմնականում չոր կամ խոնավ արևադարձային, իսկ հարավային և արևելյան շրջաններում արևադարձային մուսսոնային է[26]։
Թաիլանդում հիմնականում 3 սեզոն է լինում.
Տարի | Ժամանումներ | Փոփոխություն % |
---|---|---|
Հունվար-Մայիս
2017 |
14,612,150 | |
2016 | 32,588,303 | +8.91% |
2015 | 29,881,091 | +20.44% |
2014 | 24,809,683 | -6.54% |
2013 | 26,546,725 | +18.8% |
2012 | 22,353,903 | +15.98% |
2011 | 19,230,470 | +20.67% |
2010 | 15,936,400 | +12.63% |
2009 | 14,149,841 | −2.98% |
2008 | 14,584,220 | +0.83% |
2007 | 14,464,228 | +4.65% |
2006 | 13,821,802 | +20.01% |
2005 | 11,516,936 | −1.15% |
2004 | 11,650,703 | տվյալներ չկան |
Քրաբի մարզում ածխով աշխատող էլեկտրակայանի կառուցումն արդարացնելու համար Թաիլանդի էլեկրականության կառավարման իշխանությունը առաջ է բերում այն փաստը, որ մինչև 2032 թվականը Թաիլանդը տարեկան կընդունի մոտ 100 միլիոն զբոսաշրջիկ, որոնց մոտ 40%-ը կայցելի Քրաբի և դրա հարակից տարածքները։ Իսկ զբոսաշրջիկները միջին հաշվով օգտագործում են 4 անգամ ավելի շատ էլեկտրական էներգիա, քան տեղացիները[28]։
2015 թվականին Թաիլանդի հյուրընկալության ոլորտի որոշ սեգմենտներ մեծ եկամուտներ ունեցան։ Այդ տարի հյուրանոցներում զբաղվածությունը կազմեց 73.4% , որը 2014 թվականի համեմատ 13.6%-ով ավելի էր։ Դեկտեմբերին զբաղվածության աստիճանը հասավ 77.4%-ի, որը 1995 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն էր[29]։
Չնայած զբոսաշրջիկների մեծ հոսքին՝ զբոսաշրջային ոլորտը սպասարկող որոշ բիզնեսներ անկում ապրեցին։ 2016 թվականին մեծ վնաս կրեցին զվարճանքի բիզնեսները։ Շատ բարեր, որոնք օրական ունենում էին 90.000 բահտ եկամուտ, վերջին երեք տարիներին ունենոմ էին օրական միայն 40.000 բահտ եկամուտ[30]։
Թաիլանդի կառավարությունը ակնկալում է, որ 2017 թվականին զբոսաշրջությունից ստացված եկամուտը կաճի 8.5%-ով՝ հասնելով 1.78 տրիլիոն բահտի։ Սա կլինի շնորհիվ համաշխարհային զբոսաշրջության աճի և Թաիլանդի՝ ենթակառուցվածքներում արված մեծ ներդրումների շնորհիվ[31][32]։
Աստիճան | Երկիր կամ տարածաշրջան | հունվար-մայիս
2017 |
2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 2010 | 2009 | 2008 | 2007 | 2006 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
* | Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա | 3,635,822 | 8,658,051 | 7,886,136 | 6,641,772 | 7,282,266 | 6,281,153 | 5,594,577 | 4,534,235 | 3,968,579 | 3,971,429 | 3,520,051 | 3,389,342 |
1 | Չինաստան | 3,949,349 | 8,757,466 | 7,934,791 | 4,636,298 | 4,637,335 | 2,786,860 | 1,721,247 | 1,122,219 | 777,508 | 826,660 | 907,117 | 949,117 |
2 | Մալայզիա | 1,434,522 | 3,533,826 | 3,423,397 | 2,613,418 | 3,041,097 | 2,554,397 | 2,500,280 | 2,058,956 | 1,757,813 | 1,855,332 | 1,540,080 | 1,591,328 |
3 | Հարավային Կորեա | 691,919 | 1,464,218 | 1,372,995 | 1,122,566 | 1,295,342 | 1,263,619 | 1,156,283 | 885,445 | 758,227 | 889,210 | 1,183,652 | 1,092,783 |
4 | Ռուսաստան | 661,272 | 1,089,992 | 884,085 | 1,606,430 | 1,746,565 | 1,316,564 | 1,054,187 | 644,678 | 336,965 | 324,120 | 277,503 | 187,658 |
5 | Ճապոնիա | 628,052 | 1,439,629 | 1,381,690 | 1,267,886 | 1,586,425 | 1,373,716 | 1,277,893 | 993,674 | 1,004,453 | 1,153,868 | 1,277,638 | 1,311,987 |
6 | Լաոս | 616,978 | 1,409,456 | 1,233,138 | 1,053,983 | 976,639 | 975,999 | 891,950 | 715,345 | 655,034 | 621,564 | 513,701 | 276,207 |
7 | Հնդկաստան | 551,471 | 1,193,822 | 1,069,149 | 932,603 | 1,050,889 | 1,013,308 | 914,971 | 760,371 | 614,566 | 536,964 | 536,356 | 459,795 |
8 | ԱՄՆ | 446,887 | 974,632 | 867,520 | 763,520 | 823,486 | 768,638 | 681,748 | 611,792 | 627,074 | 669,097 | 681,972 | 694,258 |
9 | Միացյալ թագավորություն | 432,086 | 1,003,386 | 946,919 | 907,877 | 905,024 | 873,053 | 844,972 | 810,727 | 841,425 | 826,523 | 859,010 | 850,685 |
10 | Գերմանիա | 398,800 | 835,506 | 760,604 | 715,240 | 737,658 | 682,419 | 619,133 | 606,874 | 573,473 | 542,726 | 544,495 | 516,659 |
11 | Սինգապուր | 380,049 | 966,909 | 937,311 | 844,133 | 955,468 | 831,215 | 682,364 | 603,538 | 563,575 | 570,047 | 604,603 | 687,160 |
12 | Ֆրանսիա | 366,170 | 738,763 | 681,097 | 635,073 | 611,582 | 576,106 | 515,572 | 461,670 | 427,067 | 398,407 | 373,090 | 321,278 |
13 | Վիետնամ | 360,412 | 830,394 | 751,091 | 559,415 | 725,057 | 618,670 | 496,768 | 380,368 | 363,029 | 338,303 | 237,672 | 227,134 |
14 | Ավստրալիա | 321,676 | 791,631 | 805,946 | 831,854 | 900,460 | 930,241 | 829,855 | 698,046 | 646,705 | 694,473 | 658,148 | 549,547 |
15 | Հոնկոնգ | 300,626 | 749,694 | 669,165 | 483,131 | 588,335 | 473,666 | 411,834 | 316,476 | 318,762 | 337,827 | 367,862 | 376,636 |
16 | Կամբոջա | 297,880 | 686,682 | 487,487 | 550,339 | 481,595 | 423,642 | 265,903 | 146,274 | 96,586 | 85,790 | 99,945 | 117,100 |
17 | Ինդոնեզիա | 231,590 | 535,625 | 469,226 | 497,592 | 594,251 | 447,820 | 370,795 | 286,072 | 227,205 | 247,930 | 237,592 | 219,783 |
18 | Թայվան | 228,745 | 522,231 | 552,624 | 394,149 | 502,176 | 394,475 | 394,225 | 369,220 | 362,783 | 393,176 | 427,474 | 475,117 |
19 | Շվեդիա | 173,851 | 332,866 | 321,663 | 324,865 | 341,398 | 364,681 | 373,856 | 355,214 | 350,819 | 392,274 | 378,387 | 306,085 |
20 | Մյանմա | 157,876 | 341,641 | 259,678 | 206,794 | 172,383 | 129,385 | 110,671 | 90,179 | 79,279 | 71,902 | 72,205 | 62,769 |
21 | Ֆիլիպիններ | 150,293 | 339,486 | 310,975 | 304,813 | 321,571 | 289,566 | 268,375 | 246,430 | 217,705 | 221,506 | 205,266 | 198,443 |
22 | Կանադա | 122,431 | 244,268 | 227,306 | 211,059 | 229,897 | 219,354 | 194,356 | 168,393 | 169,482 | 180,900 | 183,440 | 183,094 |
23 | Իտալիա | 106,828 | 265,532 | 246,066 | 219,875 | 207,192 | 200,703 | 185,869 | 168,203 | 170,105 | 159,513 | 171,328 | 150,420 |
24 | Շվեյցարիա | 97,090 | 208,967 | 206,454 | 201,271 | 199,923 | 191,147 | 170,044 | 155,761 | 148,269 | 143,065 | 146,511 | 140,741 |
25 | Նիդերլանդներ | 82,947 | 235,708 | 221,657 | 211,524 | 218,765 | 208,122 | 198,891 | 196,994 | 205,412 | 193,541 | 194,434 | 180,830 |
Թաիլանդում զբոսաշրջիկներին միշտ էլ հետաքրքրել են փղերը։ Երբ 1989 թվականին փայտամթերումը Թաիլանդում արգելվեց, փղերին սկսեցին օգտագործել զբոսաշրջիկների համար ցուցադրություններ կազմակերպելու կամ էլ նրանցով զբոսանքի գնալու համար։ Փղերի հիմնական տեսակը այնտեղ ասիական փիղն է, որին կարելի է գտնել Թաիլանդում՝ վայրի բնության մեջ։ Չնայած այն բանին, որ 1986 թվականին ասիական փիղը համարվել է վտանգված տեսակ[33], այն միևնույն է մնում է զբոսաշրջիկների հիմնական հետաքրքրություններից մեկը։
1900-ական թվականների սկզբներին Թաիլանդում կային մոտ 100.000 ընտելացված կամ գերված փղեր[34][35]։ Նրանցից շատերին աշխատեցնում էին փայտամթերման արդյունաբերության մեջ՝ ծանր ծառերը քարշ տալու համար։ 1989 թվականին Թաիլանդի կառավարությունը արգելեց փայտամշակումը արագ ընթացող անտառահատման պատճառով, որի արդյունքում Թաիլանդի անտառների միայն 30%-ն էր մնացել[36]։ Այդ ժամանակ շատ փղապաններ չկարողացան հոգ տանել փղերի մասին և թողեցին նրանց վայրի բնության մեջ։ Փայտամթերման արգելումից 5 տարի անց զբոսաշրջությունը Թաիլանդում աճեց 28%-ով։ Փղերը նորից պահանջված դարձան այս անգամ արդեն զբոսաշրջության ոլորտում։ Թաիլանդում այժմ կան 3.000-ից 4.000 ընտելացված փղեր[37]։
Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները գնալով ավելի են մտահոգվում փղերի բարեկեցությամբ։ Թաիլանդի փղերը ավելի լավ առողջություն ունեն քան կրկեսներում գտնվող փղերը, սակայն չի կարելի նրանց լիովին առողջ համարել։ Մեծ ճամբարներում գտնվող փղերը ավելի լավ վիճակում են քան փոքր ճամբարներում գտնվողները, քանի որ նրանց խնամքը կապված է մեծ եկամուտների հետ, իսկ մեծ ճամբարները ավելի շատ զբոսաշրջիկներ են ընդունում և հետևաբար ավելի շատ գումար են աշխատում։ Զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացնում փղերի ձագերը։ Քանի որ փղերի բնական բեղմնավորումը և ծնումը շատ ժամանակ և գումար է պահանջում, փղապանները ապօրինի կերպով փղերի ձագեր են որսում։ Փղերի հոտից ձագ որսալու համար որսորդները ստիպված են լինում սպանել մայր փղին, քանի որ վերջինս ամեն գնով փորձում է պաշտպանել իր ձագին[38]։
Առողջարանային զբոսաշրջությունը Թաիլանդի զբոսաշրջության մեծ և արագ զարգացող ճյուղերից մեկն է[39]։ Թաիլանդում առողջարանային զբոսաշրջության ամենահայտնի դեստինացիաներն են Բանգկոկը, Չիանգմայը, Հուա Հինը, Սամուի կղզին, Փաթթայան և Փհուքեթը[40][41]։
{{cite web}}
: Explicit use of et al. in: |last4=
(օգնություն)