Զբոսաշրջությունը Կիպրոսում (հուն․՝ Τουρισμός σε Κύπρος), Կիպրոսի Հանրապետության և Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը[1]։ Կիպրոսի զբոսաշրջային հաջողությունները նպաստել են տնտեսական, մշակութային և արդյունաբերական հաջողությունների ձեռք բերմանը։
2006 թվականին Կիպրոսը գրանցել է շոկային ցուցանիշ։ Զբոսաշրջության հաշվին երկրի Համախառն Ներքին Արդյունքի տոկոսային բաժինը ավելացել է 10.7 %-ով։ Այդ տարի Կիպրոսի բյուջեն հարստացավ մոտ 5 մլն ԱՄՆ դոլարով։ Միայն 2006 թվականին Կիպրոսը ընդունել է մոտ 113,000 զբոսաշրջիկ։ Այդ ցուցանիշը գնալով նվազել է Կիպրոսում սկսած ճգնաժամի պատճառով[2]։
Ըստ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունների տվյալների, Կիպրոսը համարվում է ամբողջ աշխարհի 40 ամենազբոսաշրջային երկրներից մեկը։ 2013 թվականին հրատարակված նոր տվյալների համաձայն, Կիպրոսը 29-րդն էր աշխարհում։ Բացի այդ, Կիպրոսը ըստ զբոսաշրջային ենթակառուցվածքների աշխարհի առաջատար երկիրն է։
Կիպրոսում զբոսաշրջիկներին գրավում է արևադարձային, տաք կլիման և մշտական արևը։ Զբոսաշրջիկների հիմնական ժամանակաշրջանը դա ամառը և աշունն է։ Ամենալավ զբոսաշրջային ամիսը հուլիսն է[3]։
Կիպրոս ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը դրանք եվրոպացիներն են։ Զբոսաշրջիկները հիմնականում գալիս են Հյուսիսային Եվրոպայի երկրներից։ Զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը՝ դա բրիտանացիներն են։ Նրանք կազմում եմ ամբողջ զբոսաշրջիկների թվի գրեթե կեսը։
Նրանց այստեղ գրավում է անգլերենի բարձրակարգ իմացությունը և գաղութային ժամանակահատվածներից պահպանված անգլիական մշակույթի և քաղաքակրթության համադրությունը հունականի և թուրքականի հետ։ Բացի այդ, Կիպրոս կղզու վրա գտնվում են նաև բրիտանական երկու ռազմական հենակետներ՝ Ակրոտիրի և Դեկելիա։
Մյուս զբոսաշրջիկները գալիս են հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, Հունաստանից, Գերմանիայից, Շվեդիայից, Թուրքիայից, Իտալիայից, Հայաստանից և այլ երկրներից։
Պետություն | թվաքանակ (2009)[4] | % (2009) | թվաքանակ (2010) | թվաքանակ (2011) | |
---|---|---|---|---|---|
1 | Միացյալ Թագավորություն | 1,069,190 | 49.93% | ||
2 | Ռուսաստան | 148,734 | 6.95% | 225,000 | 334,000[5] |
3 | Հունաստան | 131,871 | 6.16% | ||
4 | Գերմանիա | 131,158 | 6.13% | ||
5 | Շվեդիա | 108,247 | 5.06% | ||
6 | Հայաստան | 120 |