Զբոսաշրջությունը Մեծ Բրիտանիայում (անգլ.՝ Tourism in the United Kingdom), Մեծ Բրիտանիայի տնտեսության գերակա ճյուղերից մեկը։ Ըստ տարեկան ընդունած զբոսաշրջիկների թվի՝ Մեծ Բրիտանիան աշխարհում 8-րդն է՝ Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իսպանիայից, Չինաստանից, Իտալիայից, Թուրքիայից և Գերմանիայից հետո։ 2014 թվականից 2015 թվականին Մեծ Բրիտանիա ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 5.6 %-ով՝ կազմելով 34.4 միլիոն մարդ։
Ըստ նույն թվականի տվյալների՝ զբոսաշրջիկները Մեծ Բրիտանիայում ներդրել են 22,072 միլիարդ ամերիկյան դոլար։ Մեծ Բրիտանիան չորս պատմաշխարհագրական մարզերից (Անգլիա, Շոտլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ուելս) բաղկացած ունիտար պետություն է Հյուսիսային Եվրոպայում։
Մեծ Բրիտանիայի սիրտը Լոնդոնն է՝ Անգլիայի մայրաքաղաքը։ Լոնդոնն առաջատար քաղաք է իր արվեստով, առևտրով, կրթությամբ, ժամանցային վայրերով, նորաձևությամբ, ֆինանսներով, առողջապահությամբ, ԶԼՄ-ներով, մասնագիտական ծառայություններով, գիտությամբ և տրանսպորտով, որոնք քաղաքը դարձնում են առավել հայտնի։ Մինչ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը՝ Լոնդոնն ամենամեծն է ԵՄ-ի անդամ երկրների մայրաքաղաքների շարքում։ Ներկայումս՝ Լոնդոնը երկրորդն է Եվրոպայում՝ ըստ տարածքի մեծության (Թուրքիայի Ստամբուլ քաղաքից հետո)։
Ըստ 2014 թվականի տվյալների` Մեծ Բրիտանիա այցելող զբոսաշրջիկների ամենամեծ զանգվածը (ավելի քան 36.115 միլիոն մարդ) այցելում է Ֆրանսիայից։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում է Գերմանիան (3.22 միլիոն) և երրորդ տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգները (2.98 միլիոն)։ Մեծ թվով զբոսաշրջիկներ են Թագավորություն մեկնում նաև Իռլանդիայից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից, Բելգիայից, Լեհաստանից, Ավստրալիայից և այլ պետություններից։
Մեծ Բրիտանիան Շենգենյան համաձայնության անդամ պետություն է, հետևաբար՝ համաձայնության անդամ յուրաքանչյուր երկրի քաղաքացի իրավունք ունի ազատ մուտք գործել այս երկրի տարածք։
Ստորև ներկայացված է ըստ 2014 թվականի տվյալների Մեծ Բրիտանիա ամենաշատ այցելող զբոսաշրջիկների թիվը՝ ըստ երկրի։
N | Երկիր | Զբոսաշրջիկների քանակ |
---|---|---|
1 | Ֆրանսիա | 4.11 միլիոն |
2 | Գերմանիա | 3.22 միլիոն |
3 | ԱՄՆ | 2.98 միլիոն |
4 | Իռլանդիա | 2.49 միլիոն |
5 | Իսպանիա | 2.01 միլիոն |
6 | Նիդերլանդներ | 1.97 միլիոն |
7 | Իտալիա | 1.76 միլիոն |
8 | Լեհաստան | 1.49 միլիոն |
9 | Բելգիա | 1.12 միլիոն |
10 | Ավստրալիա | 1.06 միլիոն |
Ընդհանուր | 36.115 միլիոն[1] |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զբոսաշրջությունը Մեծ Բրիտանիայում կատեգորիայում։ |