Զբոսաշրջությունը Սերբիայում պաշտոնապես ճանաչվել է որպես տնտեսական և սոցիալական աճի գլխավոր ոլորտ[1]։ 2015 թվականին զբոսաշրջությունը կազմել է երկրի ՀՆԱ-ի մոտ 6%-ը[2]։ Սերբիայում զբոսաշրջության ոլորտում աշխատում է 75.000 մարդ, որը կազմում է երկրի աշխատուժի մոտ 3%-ը[1]։
Վերջին տարիներին Սերբիան զգալիորեն ավելացրել է օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը (տարեկան մոտ 10-15 տոկոս աճ)։ Հիմնական զբոսաշրջային ուղղությունները ներառում են քաղաքներ և էթնո գյուղեր, լեռնադահուկային հանգստավայրեր, սպա և առողջարաններ, բնության պարկեր և արգելավայրեր, հնագիտական վայրեր, կրոնական ճարտարապետության նմուշներ և երաժշտական փառատոներ[3]։
Բելգրադն ունի մի շարք տեսարժան վայրեր, որոնցից են Բելգրադի ամրոցը` քաղաքի ամենահին մշակութային և պատմական հուշարձանը, Սկադարլիա՝ մայրաքաղաքի ամենահին թաղամասը, Իշխան Միխեիլի փողոցը, Հին և Նոր պալատը, Դաշնային խորհրդարան, Սուրբ Սավվայի տաճար, Զեմունը և այլն։
Սավա և Դանուբ գետերի միանալու վայրում է գտնվում Կալեմեգդանի պարկը, և հենց այս տարածքը Վիկտորիա արձանի հետ կազմում են Բելգրադի ամենագեղեցիկ տեսարանը։ Գետի ափերին անցուդարձը երբեք չի դադարում, ափին գտնվող ռեստորաններում և սրճարաններում այցելուները կարող են սուրճ խմել, ուտել առանձնահատուկ ձկան տեսակներ, լսել երաժշտություն կամ պարզապես զվարճանալ։
Զեմունը ռոմանտիկ և բանաստեղծական է իր նեղ սալաքար փողոցներով։
1980-ական թվականներին Սերբիան կարևոր զբոսաշրջային վայր էր Բալկաններում։ Սերբիայում ամեն տարի մի ամբողջ գիշեր մնում է մոտավորապես 12 միլիոն զբոսաշրջիկ, որից 1,5 միլիոնն օտարերկրյա այցելուներ են։ Հարավսլավիայի փլուզման արդյունքում երկրի զբոսաշրջությունը խիստ անկում է ապրել[4]։
21-րդ դարում զբոսաշրջությունը սկսեց վերականգնել. օտարերկրյա այցելուների թիվը 2004 թվականին 90%-ով ավելի է, քան 2000 թվականին, իսկ օտարերկրյա տուրիզմից ստացած եկամուտը, համեմատած 2002-2004 թվականների հետ,եռապատկվել է՝ հասնելով մոտ 220 մլն ԱՄՆ դոլարի[4]։ 2010 թվականին միջազգային զբոսաշրջության եկամուտը աճել է՝ հասնելով մինչև 605 միլոն եվրոյի։ 2014 թվականը օտարազգի զբոսաշրջիկների համար նշանակալի տարի էր. նրանց թիվը գերազանցել էր մեկ միլիոնը[5]։
Տարեկան այցելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այցելություններ ըստ երկրների[խմբագրել | խմբագրել կոդը]
|
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն){{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Վիքիճամփորդն ունի Serbiaին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |