Զբոսաշրջությունն Իտալիայում, Իտալիայի տնտեսության եկամտային ոլորտ, հիմնված է վերականգնվող ռեսուրսների վրա։ Իտալիան աշխարհի հինգերորդ երկիրն է ըստ այցելության և չորրորդն ըստ զբոսաշրջության եկամտի։ Բացի չոր վիճակագրությունը, անհրաժեշտ է նշել, որ Հին Հռոմի ժառանգորդը դարձած երկիրը գրավում է զբոսաշրջիկներին դեպի անտիկ աշխարհ կատարվող արտասովոր ուղևորությամբ։ Իտալիան եվրոպական քաղաքակրթության բնօրրանն է, և այն որքան հնարավոր է` պահպանել է իր անցյալն ու միլիոնավոր եվրոներ է ներդնում ճարտարապետական հուշարձանների վերանորոգման համար։ Պիզայի աշտարակի վերանորոգման նախագիծը իտալացի հարկատուներին արժեցել է 25 միլիոն եվրո։ Հռոմի Խաղաղության խորանը ծածկվել է 20 միլիոն եվրո արժողությամբ ապակե սարկոֆագով։ Իտալիայի տեսարժան վայրերի արժեքը քննարկումների ու նուրբ հաշվարկների առիթ է։ Սակայն որպես հիպոթեզ իտալացի տնտեսագետները[1] տեսական հաշվարկներ են արել իտալական զբոսաշրջության մի քանի «ադամանդների» վերաբերյալ։ Կոլիզեյի տեսական արժեքը կազմում է 91 միլիարդ եվրո, Վատիկանի թանգարանինը` 90 միլիարդ, իսկ Տոսկանայի Կյանտիի բլուրները` 4 միլիարդ եվրո։
Ըստ ISTAT-ի տվյալների՝ Իտալիան հինգերորդ ամենաշատ այցելվող երկիրն է միջազգային զբոսաշրջության ժամանումների թվով՝ տարեկան 65 միլիոն զբոսաշրջիկով (2019)։ Ըստ Իտալիայի Բանկի 2018 թվականի գնահատումների՝ զբոսաշրջության ոլորտն ուղղակիորեն ապահովում է ազգային ՀՆԱ-ի ավելի քան հինգ տոկոսը (13 տոկոս՝ հաշվի առնելով նաև անուղղակի ձևավորված ՀՆԱ-ն) և ապահովում է ժողովրդի զբաղվածության ավելի քան վեց տոկոսը[2][3]։
Ներկայումս Իտալիայում զբոսաշրջիկների հետաքրքրության գրավականն են հիմնականում մշակույթը, խոհանոցը, պատմությունը, նորաձևությունը, ճարտարապետությունը, արվեստը, կրոնական վայրերը, բնական գեղեցկությունները, գիշերային կյանքը, ստորջրյա աշխարհն ու առողջարանները։ Ձմեռային և ամառային զբոսաշրջությունը զարգացած է Ալպերի և Ապենինների շատ վայրերում[4], մինչդեռ ծովափնյա զբոսաշրջությունը տարածված է Միջերկրական ծովի ափամերձ վայրերում[5]։ Փոքր, պատմական իտալական գյուղերը գովազդվում են «Իտալիայի ամենագեղեցիկ գյուղերը» ասոցիացիայի միջոցով։ Իտալիան Սուրբ Ծննդյան տոների ընթացքում զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող երկրների շարքում է[6]։ Հռոմը 3-րդ ամենաշատ այցելվող քաղաքն է Եվրոպայում և 12-րդը՝ աշխարհում՝ 2017 թվականին 9,4 միլիոն ժամանողով[7], մինչդեռ Միլանը Եվրոպայի 5-րդ ամենաշատ այցելվող քաղաքն է և 16-րդը[8][9]՝ աշխարհում՝ 8,81 միլիոն զբոսաշրջիկով[10]։ Վենետիկն ու Ֆլորենցիան նույնպես աշխարհի 100 լավագույն ուղղությունների թվում են։
Իտալիան նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների թվով (58) ամենաշատն ունեցող երկիրն է աշխարհում[13]։ Իտալիայի 58 ժառանգության վայրերից 53-ը մշակութային են, իսկ 5-ը՝ բնական[14]։
Հռոմեական կայսրությունը, միջնադարը, վերածնունդը և Իտալիայի պատմության հաջորդ դարերը թողել են բազմաթիվ մշակութային արտեֆակտներ, որոնք գրավում են զբոսաշրջիկներին[15]։ Ընդհանուր առմամբ, իտալական մշակութային ժառանգությունը ամենամեծն է աշխարհում, քանի որ այն բաղկացած է բոլոր գեղարվեստական արժեքների 60-75 տոկոսից, որոնք գոյություն ունեն յուրաքանչյուր մայրցամաքում[16]՝ ավելի քան 4000 թանգարաններով, 6000 հնագիտական վայրերով, 85.000 պատմական եկեղեցիներով և 40.000 պատմական ամրոցներով, որոնք ենթակա են պահպանության Իտալիայի մշակույթի նախարարության կողմից[17]։ 2018 թվականի դրությամբ իտալական մշակութային վայրերը (որոնք ներառում են թանգարաններ, տեսարժան վայրեր, զբոսայգիներ, արխիվներ և գրադարաններ) կազմել են 6610։ Իտալիան Միջերկրական ծովում կռուիզային զբոսաշրջության առաջատար ուղղությունն է[18]։
Իտալիան ունի 1-5 աստղանի հյուրանոցների լայն տեսականի։ ISTAT-ի տվյալներով՝ 2017 թվականին կար 32 988 հյուրանոց՝ 1 133 452 սենյակով և 2 239 446 մահճակալով։ Ինչ վերաբերում է հյուրանոցային տնտեսության այլ օբյեկտներին (ճամբարներ, զբոսաշրջային գյուղեր, վարձով կացարաններ, ագրոտուրիզմ և այլն), ապա 2017 թվականին դրանց թիվը կազմել է 171915՝ 2 798 352 մահճակալով։ Զբոսաշրջային հոսքը դեպի ափամերձ հանգստավայրեր կազմում է 53 տոկոս։ Լավագույն ենթակառուցվածքներով քաղաքներն են՝ Գրոսետոն՝ ֆերմերային տների համար (217), Վիեստեն՝ ճամբարների և զբոսաշրջային գյուղերի համար (84) և Կորտինա դ'Ամպեցցոյի լեռնային խրճիթները (20)[19][20]։
Մարդիկ դարեր շարունակ այցելել են Իտալիա, սակայն առաջինները, ովքեր այցելել են թերակղզի զբոսաշրջային նկատառումներով, եղել են արիստոկրատները Գրանդ Տուրի ժամանակ, որը սկսվել է 17-րդ դարից և զարգացել 18-րդ և 19-րդ դարերում[21]։ Սա մի ժամանակաշրջան էր, երբ եվրոպացի արիստոկրատները, որոնցից շատերը բրիտանացիներ և ֆրանսիացիներ էին, այցելում էին Եվրոպայի որոշ հատվածներ, որտեղ Իտալիան հիմնական զբոսաշրջային ուղղություն էր[21]։ Իտալիան հնարավորություն էր տալիս ուսումնասիրել հնագույն ճարտարապետությունը, տեղական մշակույթը և հիանալ բնական գեղեցկություններով[22]։
Հռոմը, որպես հզոր և ազդեցիկ Հռոմեական կայսրության մայրաքաղաք, գրավեց հազարավոր մարդկանց տարբեր քաղաքներից և երկրներից ամբողջ աշխարհից, որն ընդգրկում էր Միջերկրական ծովի մեծ մասը, Հյուսիսային Աֆրիկան, մայրցամաքային Մեծ Բրիտանիան (Անգլիա) և Արևմտյան Ասիայի մի մասը։ Առևտրականներն Իտալիա են եկել աշխարհի մի քանի տարբեր ծայրերից։ Երբ կայսրությունը կործանվեց մ.թ. 476 թվականին, Հռոմն այլևս եվրոպական քաղաքականության և մշակույթի էպիկենտրոնը չէր։ Մյուս կողմից, դա պապականության հիմքն էր, որն այն ժամանակ կառավարում էր աճող քրիստոնեական կրոնը, ինչը նշանակում է, որ Հռոմը մնում էր Եվրոպայի գլխավոր ուխտագնացության վայրերից մեկը։ Ուխտագնացները, դարեր շարունակ գալիս էին այս քաղաք, և դա «զբոսաշրջության» կամ «կրոնական տուրիզմի» վաղ համարժեքն։ Վենետիկի, Պիզայի և Ջենովայի առևտրային կենտրոնների առկայությունը նշանակում էր, որ առևտրականներ, գործարարներ ամբողջ աշխարհից նույնպես պարբերաբար գալիս էին Իտալիա։ 16-րդ և 17-րդ դարերի սկզբին, Վերածննդի ժամանակաշրջանին զուգահեռ, շատ ուսանողներ եկան Իտալիա՝ ուսումնասիրելու իտալական ճարտարապետությունը, օրինակ՝ Ինիգո Ջոնսը։
Զբոսաշրջությունը մեծապես զարգացել է Իտալիայում միայն 17-րդ դարի երկրորդ կեսին՝ Գրանդ տուրի մեկնարկով։ Սա մի ժամանակաշրջան էր, երբ եվրոպացի արիստոկրատները, որոնցից շատերը բրիտանացիներ էին, այցելում էին Եվրոպայի որոշ հատվածներ, որտեղ Իտալիան նրանց հիմնական ուղղություն էր[21]։ Սա հիանալի հնարավորոթյուն էր հնագույն ճարտարապետությամբ և տեղական մշակույթով հիանալու համար[22]։ Գրանդ տուրը, ըստ էության, սկիզբ է առել հռոմեական կաթոլիկ քահանա Ռիչարդ Լասելսի «Ուղևորություն դեպի Իտալիա» գրքով, որը հրատարակվել է 1670 թվականին[25]։ Գրանդ տուրի շնորհիվ զբոսաշրջությունն էլ ավելի տարածվեց դարձնելով Իտալիան ամենացանկալի ուղղություններից մեկը միլիոնավոր մարդկանց համար[26]։ Ըստ երթուղու հայտնվելով Իտալիայի տարածքում, զբոսաշրջիկները կարճ ժամանակով այցելում էին Թուրին։ Այնտեղ ճանապարհին Միլանը նույնպես հայտնի կանգառ էր, սակայն քաղաք ուղևորությունը կարևոր չէր համարվում, և մի քանիսն անցնում կամ պարզապես կանգ էին առնում կարճ ժամանակով։ Եթե որևէ մեկը գալիս էր նավով, ուրեմն մի քանի օր մնում էր Ջենովայում։ Այնուամենայնիվ, Հյուսիսային Իտալիայի գլխավոր նպատակակետը Վենետիկն էր[25], որը համարվում էր հիմնական կանգառը, ինչպես նաև նրա շրջակայքի քաղաքներ Վերոնան, Վիչենցան և Պադովան։
Շրջագայության ընթացքում Տոսկանայի քաղաքները նույնպես շատ կարևոր երթուղային կանգառներ էին։ Ֆլորենցիան մեծ տեսարժան վայր էր, և Տոսկանայի մյուս քաղաքներ Սիենան, Պիզան, Լուկան և Սան Ջիմինյանոն, նույնպես համարվում էին կարևոր ուղղություններ։ Այնուամենայնիվ, Կենտրոնական Իտալիայի ամենահայտնի կանգառը Հռոմն էր՝ արվեստի և մշակույթի գլխավոր կենտրոնը[25]։ Հետագայում նրանք իջնում էին Նեապոլի ծոցը, և 1710 թվականին հայտնաբերումից հետո Պոմպեյը և Հերկուլանումը նույնպես հայտնի կանգառներ էին[25]։ Սիցիլիան համարվում էր ճամփորդության զգալի մասը, և մի քանիսը, ինչպես օրինակ Գյոթեն, այցելել են կղզի։
17-18-րդ դարերի ընթացքում Գրանդ տուրը հիմնականում վերապահված էր ակադեմիկոսներին կամ էլիտային։ Այնուամենայնիվ, մոտ 1840 թվականին ներդրվեց երկաթուղային տրանսպորտը[25], և Գրանդ Տուրը սկսեց դառնալ ավելի հասանելի։ Այսպիսով, ներդրվեց զանգվածային զբոսաշրջության առաջին հիմքը։ 1840-ականներն այն ժամանակաշրջանն էր, երբ միջին դասերը սկսեցին շրջագայել երկրով։ Որոշ ամերիկացիներ նույնպես կարողացան այցելել Իտալիա։ Վենետիկը, Ֆլորենցիան, Հռոմը, Նեապոլը և Սիցիլիան շարունակում էին մնալ գլխավոր տեսարժան վայրերը։
Ինչպես շատ այլ եվրոպացիներ, իտալացիները մեծապես օգտվում էին հասարակական տրանսպորտից։ Իտալիան համեմատաբար փոքր երկիր է, և հեռավորությունը երկրի մի մասից մյուսն այնքալ էլ մեծ չէ[27]։
Հետագայում, ավելի քիչ մշակութային այցելություններ էին կատարվում և զբոսաշրջիկների աճը նկատվում էր արդեն Իտալիայի բնության և եղանակի համար։ Հայտնի դարձան առաջին ծովափնյա հանգստավայրերը, ինչպիսիք են Լիգուրիայի ափը, Տոսկանայի և Ամալֆիի շրջակայքը։ Կղզիները, ինչպիսիք են Կապրին, Իսկիան, Պրոցիդան և Էլբան և հյուսիսային լճերը, ինչպիսիք են Կոմո լիճը, Մաջորան և Գարդան, ավելի հաճախ էին այցելվում։ Դեպի Իտալիա զբոսաշրջությունը շատ տարածված մնաց մինչև 1920-ականների վերջը և 1930-ականների սկիզբը, երբ մեծ տնտեսական ճգնաժամի հետ մեկտեղ որոծներն այլևս չկարողացան իրենց թույլ տալ ճանապարհորդել։
1970-ականների վերջին և 1980-ականների սկզբին տնտեսական ճգնաժամերը և քաղաքական անկայունությունը իտալական զբոսաշրջության ոլորտում զգալի անկում առաջացրին, քանի որ այդ ժամանակ Հեռավոր Արևելքի կամ Հարավային Ամերիկայի ուղղությունները մեծ ճանաչում գտան[28]։ Այնուամենայնիվ, 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին զբոսաշրջությունը վերստին զարգացավ, և այնպիսի քաղաքներ, ինչպիսին Միլանն է, դարձան ավելի հայտնի ուղղություններ։ Միլանը զբոսաշրջիկների թվի աճ է գրանցել, քանի որ այն հայտնի է դարձել՝ որպես համաշխարհային նորաձևության մայրաքաղաք։
Սրբազան Հռոմեական կայսրության անկումից և դրան հաջորդած բարբարոսների հարձակումների ժամանակաշրջանից հետո ճանապարհորդներին իջևան տալու արտոնությունը պատկանում էր հոգևոր միաբանություններին։ Շատ վանքեր օթևան են դարձել ճամփորդների և ուխտավորների համար` նրանց առաջարկելով առաջին բուժօգնության ծառայություններ, խորհուրդներ ու ուղղություն տալով։ Սակայն ժամանակի ընթացքում հյուրընկալությունն սկսել է գնահատվել գումարի միջոցով։ Այսպես առաջացել են ճանապարհին մոտիկ առաջին տրատորիաները (իտալական ռեստորանի տեսակ), որոնք գումարի դիմաց առաջարկում էին գիշերակաց (երբեմն նաև` զվարճանք թեթև վարքի տեր կանանց հետ)։ Իտալիայում վճարովի զբոսաշրջային ծառայությունների վերաբերյալ առաջին վկայությունը կարելի է համարել գերմանացի եպիսկոպոս Wolfger-ի Ծախսերի գիրքը (Volchero di Erla, 1204 թվական), որտեղ մանրամասնորեն նկարագրված են երկու հոգու կեցության ծախսերը (ներառյալ հացի և գինու վճարը)։
Ուխտագնացների համար առաջին ուղեցույցն Իտալիայում լույս է տեսել 12-րդ դարում։ Ձեռագիրը կոչվում էր Mirabilia Urbis Romae («Հռոմ քաղաքի հրաշքները») և ներառում էր տեսարժան վայրերի նկարագրություն, պատմություններ և լեգենդներ քրիստոնեական ու հեթանոսական հուշարձանների մասին։ Միջնադարյան զբոսաշրջությունն բացառապես կրոնական հիմք ուներ։ Կաթոլիկ եկեղեցին արել էր ամեն հնարավորը` ուխտագնացների խմբերին դեպի Իտալիայի սուրբ վայրերն ուղղորդելու համար։ Հաղթաթղթերից մեկն անկասկած Ասսիզի քաղաքն էր` Իտալիայի հովանավոր Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզացու ծննդավայրը։
Ոչ կրոնական զբոսաշրջությունն Իտալիայում ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանում, երբ շատ եվրոպական ազնվականներ սկսել են այցելել Վերածննդի կենտրոններ (Ֆլորենցիա, Հռոմ)` քանդակագործության, գեղանկարչության ու գրականության արվեստն ուսումնասիրելու։ 1700-1800-ական թվականներին Եվրոպայի ազնվական երկտասարդության շրջանում տարածված են դառնում ուղևորությունները դեպի Հարավային Եվրոպա` հին հունական քաղաքակրթության ու անտիկ Հռոմի վերաբերյալ գիտելիքը խորացնելու նպատակով։ Այդպես են վարվել Գյոթեն, Շատոբրիանը, Ստենդալը, Շելլին և հարյուրավոր այլ հայտնի եվրոպացի գրողներ։ Ստեղծվում է մշակութային զբոսաշրջության կոնցեպցիան, այնուհետև` Առողջարանային տուրիզմն ու ի վերջո` գործարար տուրիզմը (գործարքներ արտասովոր վայրերում)։ Զբոսաշրջության ծովափնյա ձևը, որը կապված է նաև վիլլաների ու տարածքների գնման հետ, հազվադեպ բնույթ էր կրում։ Իտալիան իներցիայով շեշտը դնում էր առավելապես անտիկ տեսարժան վայրերի, պատմության, մշակույթի ու արվեստի վրա` օտարերկրացի զբոսաշրջիկներին գրավելու նպատակով։ Սակայն 20-րդ դարի 60-ական թվականներին փոփոխություններ են նկատվում։ Առաջին քայլը դառնում է իտալական կառավարության որոշումը Սարդինիայի շրջանում տնտեսական փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Զբոսաշրջությունն առաջնահերթություն է դառնում, իսկ 1962 թվականը կարելի է համարել Իտալիայի զբոսաշրջության նոր հրաշքի` ծովափնյա Սարդինիայի ծննդյան պաշտոնական օրը։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում սկսում են հայտնվել նոր զանգվածային զբոսաշրջության, դեռևս թույլ, բայց առաջ գնացող առաջին ալիքները։ Հյուրանոցային կառույցների սեփականատերերն ու նոր ներդրողները հասկանում են, որ քանակը որոշիչ է դառնում։ Արդյունքում, 2011 թվականին Իտալիան արդեն տիրապետում էր հյուրանոցային համալիրների բավականին մեծ ծավալի։ 2011 թվականին Պինոկիոյի հայրենիքը զբոսաշրջության ոոլորտում ստացել է մոտավորապես 30 միլիարդ եվրո եկամուտ։ Ըստ ISTAT-ի տվյալների (2011)` Իտալիայի հյուրանոցային ֆոնդը ներառում է ավելի քան 145.358 հյուրընկալով կառույց։ Դրանցից 69.202-ը մասնավոր տներ ու վիլլաներ են, 33.967-ը` հյուրանոցներ, 20.437-ը` Bed and breakfast (B&B, Նախաճաշ և գիշերակաց) հյուրանոցներ, ագրոտուրիզմ առաջարկող 15.217 տներ, 2570 քեմփինգ և տուրիստական գյուղեր։
Իտալիան գտնվում է հարավային Եվրոպայում և համարվում է նաև Արևմտյան Եվրոպայի մաս[29]՝ հյուսիսային 35° և 47° լայնությունների և 6° և 19° արևելյան երկայնությունների միջև։ Հյուսիսում Իտալիան սահմանակից է Շվեյցարիային, Ֆրանսիային, Ավստրիային և Սլովենիային և գտնվում է մոտավորապես սահմանազատված է Ալպյան ջրբաժանով, ընդգրկելով Պոյի հովիտը և Վենետիկյան հարթավայրը։ Հարավում այն բաղկացած է ամբողջ Իտալական թերակղզուց, որը հատում են Ապենինները և միջերկրածովյան երկու կղզիները՝ Սիցիլիան և Սարդինիան, ի լրումն շատ ավելի փոքր կղզիների։ Ինքնիշխան պետությունները՝ Սան Մարինոն և Վատիկան քաղաքը, անկլավներ են Իտալիայում[30][31]։
Իտալիան Հյուսիսային կիսագնդի մի մասն է։ Երկրի ընդհանուր մակերեսը կազմում է 301,230 կիլոմետր քառակուսի (116,306 քառակուսի մղոն), որից 294,020 կմ² (113,522 քառակուսի մղոն) հող է, իսկ 7,210 կմ² (2,784 քառակուսի մղոն) ջրային տարածք[32]։ Ներառյալ կղզիները՝ Իտալիան ունի 7900 կմ (4900 մղ) ափամերձ գիծ՝ Ադրիատիկ ծովում, Հոնիական ծովում, Տիրենյան ծովում, Լիգուրյան ծովում, Սարդինիայի ծովում և Սիցիլիայի նեղուցով, և սահմանները կիսում են Ֆրանսիայի հետ (488 կմ)։ Ավստրիա (430 կմ), Սլովենիա (232 կմ) և Շվեյցարիա (740 կմ)։ Մնացած մասը կազմում են Սան Մարինոն (39 կմ) և Վատիկանը (3,2 կմ)՝ երկուսն էլ անկլավներ[32]։
Իտալիայի կլիմայի վրա ազդում է Միջերկրական ծովի ջրային մեծ զանգվածը, որը շրջապատում է Իտալիան բոլոր կողմերից, բացի հյուսիսից։ Հարավային բարեխառն գոտու սահմաններում նրանք ձևավոևում են որոշակի կլիմա, որը կոչվում է միջերկրածովյան կլիմա՝ տեղային տարբերություններով՝ պայմանավորված տարածքի գեոմորֆոլոգիայի գործոններով։
Թերակղզու երկարության և հիմնականում լեռնային գոտիների պատճառով Իտալիայի կլիման շատ բազմազան է։ Իտալիայի ներքին հյուսիսային տարածքները (օրինակ՝ Թուրին, Միլան և Բոլոնիա) ունեն խոնավ մերձարևադարձային կլիմա, մինչդեռ Լիգուրիայի ափամերձ տարածքները և Ֆլորենցիայի հարավում գտնվող թերակղզին համապատասխանում է միջերկրածովյան կլիմայական առանձնահատկություններին[33]։
Ափամերձ շրջաններն ունեն մեղմ ձմեռներ և տաք ու չոր ամառներ, թեև հարթավայրային հովիտները կարող են բավականին շոգ լինել ամռանը։ Հյուսիսի և հարավի միջև ջերմաստիճանի զգալի տարբերություն կարող է լինել։ Ձմռան որոշ օրերին այն կարող է լինել −2 °C (28 °F) և ձյուն տեղալ Միլանում, մինչդեռ 8 °C(46,4 °F) Հռոմում և 20 °C (68 °F) Պալերմոյում։ Ջերմաստիճանի տարբերությունները ամռանն ավելի քիչ են լինում։
Ինչ վերաբերում է երկրի ճանապարհային ցանցին, ապա 2002 թվականին Իտալիայում կար 668,721 կմ սպասարկվող ճանապարհներ, այդ թվում` 6,487 կմ մայրուղիներ։
Ազգային երկաթուղային ցանցը նույնպես ընդարձակ է և ընդհանուր առմամբ կազմում է 16,862 կմ, որից 69%-ը էլեկտրաֆիկացված է, և որի վրա շրջանառվում են 4,937 լոկոմոտիվներ և վագոններ։ Այն 12-րդն է աշխարհում և շահագործվում է պետական Ferrovie dello Stato-ի կողմից, մինչդեռ երկաթուղային գծերն ու ենթակառուցվածքները կառավարվում են Rete Ferroviaria Italiana-ի կողմից։ Թեև կան մի շարք մասնավոր երկաթուղիներ, որոնք հիմնականում մատուցում են ուղևորատար տիպի ծառայություններ, ազգային երկաթուղին նաև ապահովում է բարդ արագընթաց երկաթուղիներ, որոնք միանում են խոշոր քաղաքներին։
Իտալիան Եվրոպայում հինգերորդն է օդային տրանսպորտի ուղևորների քանակով, մոտ 148 միլիոն ուղևոր կամ 2011 թվականին[34] եվրոպական ընդհանուրի մոտ 10%-ը։ Իտալիայում կան մոտավորապես 130 օդանավակայաններ, որոնցից 99-ը ունեն ասֆալտապատ թռիչքուղիներ։
2004 թվականին կար 43 խոշոր ծովային նավահանգիստ, ներառյալ Ջենովայի նավահանգիստը, որը երկրի ամենամեծն է և բեռնատարներով երրորդը Միջերկրական ծովում։ Միջերկրական ծովի ամենահյուսիսային հատվածում գտնվող Տրիեստ խորը ջրային նավահանգիստը իտալական, ասիական և եվրոպական ներդրումների թիրախ է[35][36]։ Ներքին ջրային ուղիների ազգային ցանցը ներառում է 1477 կմ նավարկելի գետեր և ջրանցքներ։
Իտալիայում զբոսաշրջային հոսքերի ամենաբարձր ցուցանիշները հիմնականում գրանցվում են ձմռանը՝ կապված Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների հետ[37][38], գարնանը՝ Զատկի տոների, իսկ ամռանը՝ բարենպաստ կլիմայի հետ[39]։
Ներքին զբոսաշրջության համար զբոսաշրջային հոսքերի ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են նաև երեք ազգային քաղաքացիական տոների՝ Ազատագրման օրվա (ապրիլի 25), Աշխատավորների օրվա (մայիսի 1) և Հանրապետության օրվա (հունիսի 2) կապակցությամբ[40][41]։ Ինչ վերաբերում է երեք կրոնական տոներին՝ Ferragosto (օգոստոսի 15)[42], Ognissanti (նոյեմբերի 1)[43] և Festa dell'Immacolata Concezione (դեկտեմբերի 8)[44]։
2019 թվականին Իտալիա ժամանած այցելուների մեծ մասը եղել են հետևյալ երկրների քաղաքացիներ.[45]
# | Երկիր | Ժամանումների քանակ |
---|---|---|
1 | Գերմանիա | 12.832.334 |
2 | ԱՄՆ | 6.092.750 |
3 | Ֆրանսիա | 4.744.412 |
4 | Միացյալ Թագավորություն | 3.695.112 |
5 | Չինաստան | 3.167.960 |
6 | Շվեյցարիա | 3.027.331 |
7 | Ավստրիա | 2.648.203 |
8 | Իսպանիա | 2.243.621 |
9 | Նիդերլանդներ | 2.137.760 |
10 | Ռուսաստան | 1.778.720 |
11 | Լեհաստան | 1.593.692 |
12 | Եվրոպական այլ երկրներ | 1.406.696 |
13 | Ասիական այլ երկրներ | 1.282.925 |
13 | Բելգիա | 1.258.901 |
15 | Ճապոնիա | 1.133.200 |
16 | Բրազիլիա | 1.116.846 |
17 | Ավստրալիա | 1.049.285 |
18 | Հարավային Կորեա | 1.006.673 |
19 | Կանադա | 948.176 |
20 | Չեխիա | 900.502 |
21 | Ռումինիա | 797.381 |
22 | Լատինական Ամերիկայի այլ երկրներ | 719.212 |
23 | Շվեդիա | 697.407 |
24 | Դանիա | 631.748 |
25 | Հունգարիա | 610.697 |
26 | Արգենտինա | 610.117 |
27 | Իսրայել | 605.415 |
28 | Հնդկաստան | 593.319 |
29 | Մերձավոր Արևելքի այլ երկրներ | 537.669 |
30 | Իռլանդիա | 459.011 |
31 | Մեքսիկա | 413.514 |
32 | Պորտուգալիա | 410.857 |
33 | Թուրքիա | 404.344 |
34 | Նորվեգիա | 390.789 |
35 | Այլ երկրներ | 362.967 |
36 | Հունաստան | 353.276 |
38 | Խորվաթիա | 294.825 |
39 | Ֆինլանդիա | 267.366 |
40 | Բուլղարիա | 242.836 |
41 | Սլովակիա | 239.772 |
42 | Միջերկրածովյան Աֆրիկա | 209.352 |
43 | Աֆրիկյան այլ երկրներ | 190.346 |
44 | Լիտվա | 168.894 |
45 | Նոր Զելանդիա | 140.019 |
46 | Մալթա | 128.442 |
47 | Հարավաֆրիկյան Հանրապետություն | 110.147 |
48 | Լյուքսեմբուրգ | 94.622 |
49 | Լատվիա | 93.279 |
50 | Եգիպտոս | 83.236 |
51 | Էստոնիա | 78.398 |
52 | Վենեսուելա | 48.017 |
53 | Իսլանդիա | 43.216 |
54 | Կիպրոս | 34.296 |
Ընդհանուր ժամանումներ | 64․679․582 |
Rank | Country | Nights spent |
---|---|---|
1 | Գերմանիա | 58.699.396 |
2 | ԱՄՆ | 16.302.928 |
3 | Ֆրանսիա | 13.842.473 |
4 | Միացյալ Թագավորություն | 13.674.263 |
5 | Շվեյցարիա | 10.806.529 |
6 | Նիդերլանդներ | 10.320.382 |
7 | Ավստրիա | 9.520.238 |
8 | Լեհաստան | 6.203.982 |
9 | Ռուսաստան | 5.819.444 |
10 | Իսպանիա | 5.789.755 |
11 | Չինաստան | 5.355.907 |
12 | Բելգիա | 4.751.383 |
13 | Չեխիա | 4.127.567 |
14 | Դանիա | 3.058.530 |
15 | Ավստրալիա | 2.881.036 |
16 | Բրազիլիա | 2.824.686 |
17 | Ռումինիա | 2.765.252 |
18 | Կանադա | 2.665.209 |
19 | Ճապոնիա | 2.544.362 |
20 | Շվեդիա | 2.372.891 |
21 | Հունգարիա | 2.210.468 |
22 | Իռլանդիա | 1.815.223 |
23 | Նորվեգիա | 1.247.398 |
24 | Հունաստան | 903.868 |
Արտաեվրոպական երկրներ | 17.437.507 | |
Եվրոպական այլ երկրներ | 5.311.276 | |
Ընդհանուր | 220.662.684 |
2017 թվականին Իտալիան ընդհանուր առմամբ ունեցել է 420,63 միլիոն այցելու, որից 210,66 միլիոնը՝ օտարերկրյա հյուրեր (50,08 տոկոս)։ Հյուրանոցներում, հանրակացարաններում կամ հանգրվանատներում անցկացրած 37,04 միլիոն գիշերներով Վենետիկի Մետրոպոլիտեն քաղաքն ունի ամենաշատ այցելուները[46]։
Տարածաշրջանային տվյալներով՝ 2019 թվականին Իտալիայում զբոսաշրջիկների թիվը կազմել է 436 միլիոն (216 միլիոն բնակիչ և 220 միլիոն ոչ ռեզիդենտ)[47]։
Զբոսաշրջիկների տեղավորման հաստատություններում անցկացրած 71 միլիոն գիշերներով Վենետոն ունի ամենաշատ այցելուների թիվը և զբաղեցնում է 6-րդ տեղը Եվրոպայում[48][49]։
Ստորև ներկայացված է Իտալիայի ամենաշատ այցելվող շրջանների աղյուսակը (տվյալները 2019 թվականի դրությամբ)։
Կան բազմաթիվ գործոններ, որոնք խթանում են զբոսաշրջությունը դեպի Իտալիա[50]։
Իտալիան համարվում է արևմտյան քաղաքակրթության ծննդավայրերից մեկը և մշակութային գերտերություն[51]։ Իտալիայի մշակույթը մինչև իր վերջնական ձևավորումը 1861 թվականին, ձևավորվել է բազմաթիվ տարածաշրջանային սովորույթների, իշխանության և տեղական կենտրոնների կողմից[52]։ Իտալիան դարեր շարունակ կենտրոնական դեր է ունեցել արևմտյան մշակույթում և մինչ օրս հայտնի է իր մշակութային ավանդույթներով և արվեստագետներով։ Միջնադարում և Վերածննդի դարաշրջանում մի շարք դատարաններ մրցում էին ճարտարապետների, արվեստագետների և գիտնականների ներգրավման համար՝ այդպիսով ստեղծելով հուշարձանների, նկարների, երաժշտության և գրականության ժառանգություն։ Չնայած այս դատարանների քաղաքական և սոցիալական մեկուսացմանը, Իտալիան էական ներդրում է ունեցել Եվրոպայի մշակութային և պատմական ժառանգության մեջ[53]։ Երկիրը մշակութային լայն ազդեցություն է ունեցել ամբողջ աշխարհում, նաև այն պատճառով, որ բազմաթիվ իտալացիներ գաղթել են այլ վայրեր իտալական սփյուռքի ձևավորման ժամանակ:
Երկիրը հայտնի է մի քանի աշխարհահռչակ քաղաքներով։ Հռոմը Հռոմեական կայսրության հնագույն մայրաքաղաքն էր, Կաթոլիկ եկեղեցու Պապի նստավայրը, վերամիավորված Իտալիայի մայրաքաղաքը և համաշխարհային արդիականության գեղարվեստական, մշակութային և կինեմատոգրաֆիական կենտրոնը։ Ֆլորենցիան Վերածննդի սիրտն էր՝ միջնադարի վերջում, արվեստում մեծ ձեռքբերումների ժամանակաշրջանում[54]։ Մյուս կարևոր քաղաքներից են Թուրինը, որը նախկինում եղել է Իտալիայի մայրաքաղաքը և այժմ հանդիսանում է աշխարհի ավտոմոբիլաշինության խոշոր կենտրոններից մեկը։ Միլանը Իտալիայի արդյունաբերական և ֆինանսական մայրաքաղաքն է և աշխարհի նորաձևության մայրաքաղաքներից մեկը։ Վենետիկը, միջնադարից մինչև զարգացած միջնադար խոշոր ֆինանսական և ծովային տերության նախկին մայրաքաղաքն էր։ Իր բարդ ջրանցքային համակարգով գրավում է զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից՝ հատկապես վենետիկյան կառնավալի և այլ հայտնի միջոցառումների ժամանակ։ Բոլոնիան երկրի գլխավոր տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև աշխարհի ամենահին համալսարանի և աշխարհահռչակ խոհանոցի տունը[55]:
Իտալական արվեստը դարերի ընթացքում ազդել է մի քանի հիմնական շարժումների վրա և տվել է մի քանի մեծ արվեստագետներ, այդ թվում՝ նկարիչներ, ճարտարապետներ և քանդակագործներ։ Իտալիան ունի հսկայական և կարևոր պատմական ժառանգություն ինչպես արտեֆակտների քանակով[56], այնպես էլ պահպանության, և ներքին գեղարվեստական-մշակութային արժեքով։ Օրինակ, Իտալիան հայտնի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկին դասված վայրերի ամենամեծ քանակով[57]։ Ընդհանուր առմամբ, իտալական մշակութային ժառանգությունը ամենամեծն է աշխարհում, քանի որ այն բաղկացած է բոլոր գեղարվեստական արժեքների 60-75%-ից, որոնք գոյություն ունեն յուրաքանչյուր մայրցամաքում[16]՝ ավելի քան 4000 թանգարաններով, 6000 հնագիտական վայրերով, 85000 պատմական եկեղեցիներով և 40000 պատմական պալատներով, որոնք բոլորը ենթակա են պահպանության Իտալիայի մշակույթի նախարարության կողմից[17]։
2013 թվականին միայն գեղարվեստական և մշակութային ժառանգության արժեքը գնահատվել է Իտալիայի ՀՆԱ-ի 5,4%-ը, մոտավորապես 75,5 միլիարդ եվրո, որը կարող է աշխատանքի ընդունել մոտ 1,4 միլիոն աշխատակցի[58]։ Ըստ Eurostat-ի 2019 թվականի հաշվետվության՝ իտալիայի զբոսաշրջությունը Եվրոպայում առաջինն է առաջարկող աշխատատեղերի քանակով (4,2 միլիոն) և երրորդը՝ այցելուների միջին ծախսերի և ազգային եկամուտների մասնաբաժնով՝ եվրոպական ընդհանուր արդյունքի համեմատ (48 միլիարդ եվրո՝ ընդհանուրի 12%-ը)[59][60]։
Չորս տարբեր ծովեր շրջապատում են Իտալիան Միջերկրական ծովում երեք կողմից՝ արևելքում Ադրիատիկ ծովը[61], հարավում՝ Հոնիական ծովը[62] և արևմուտքում՝ Լիգուրյան և Տիրենյան ծովը[63]։ Կղզիները ներառյալ՝ Իտալիան ունի ավելի քան 8000 կիլոմետր ծովափ[64]։ Կան բազմաթիվ հայտնի ափամերձ հատվածներ[65]։
Լողափերն ու ժայռերը ապահովված են զբոսաշրջային ենթակառուցվածքներով, ինչպիսիք են բաղնիքները, հյուրանոցները և ռեստորանները, հանգստավայրերը, ագրոտուրիզմի հարմարությունները, գիշերային և ցերեկային հավաքների կենտրոնները, զբոսայգիները, նավամատույցները և նավահանգիստները, ինչպես նաև բազմաթիվ պատմական և գեղարվեստական կենտրոններ։
Իտալիան Միջերկրական ծովում կռուիզային զբոսաշրջության առաջատար ուղղությունն է[18][18]։ Իտալական ծովային նավահանգիստները, որոնք ամենից հաճախ այցելում են Միջերկրական ծովով նավարկվող զբոսաշրջիկները Չիվիտավեկիան, Ջենովան, Պալերմոն, Բարին, Նեապոլը, Սավոնան, Տրիեստը, Մոնֆալկոնը, Տարանտոն և Լա Սպեցիան են[66]։
Մինչև 20-րդ դարի 60-ական թվականները ծովափնյա զբոսաշրջությունն Իտալիայում զբոսաշրջության հատուկ ճյուղ չէր։ Միջազգային ծովափնյա զբոսաշրջության կղզյակները զարգանում էին հիմնականում Ամալֆիում, Կապրիում, Վերսիլիայում, Իսկյայում, Սան Ռեմոյում և մի շարք այլ վայրերում։ Իտալիայում առափնյա գծի երկարությունը 7455 կմ է։ Կղզիների հետ միասին ծովափնյա Իտալիայի պատկերը հսկայածավալ է։ Միջերկրական ծովի ավազանում գտնվող որևէ այլ պետություն չունի ծովային լադշաֆտի այն բազմազանությունը, որ ունի Իտալիան։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Իտալիան բացահայտվել է մասսայական ծովափնյա տուրիզմի համար։
Իտալական Ռիվիերան ներառում է Լիգուրիայի գրեթե ամբողջ ափամերձ գիծը, որը տարածվում է Ֆրանսիայի հետ սահմանից՝ Վենտիմիլիայի մոտ, դեպի արևելք մինչև Կապո Կորվոն, որը հատում է Լա Սպեցիա ծոցի արևելյան ծայրը[67][68]։ Իտալական ափերը ներառում են նաև Ամալֆի ափը, Կիլենտան ափը, Չինկե Տերը, Կոստա Վերդե, Ռիվիերա դել Պալմե, Ռիվիերա դել Բրենտա, Կոստա Սմերալդա և Տրաբոկկի ափերը, բացի Վենետիկյան ծովածոցից, Ավգուստայի ծոցից, ծովածոցից[69]։
Իտալիայում կա ավելի քան 1000 լիճ[70], որոնցից ամենամեծը Գարդան է (370 կմ² կամ 143 քառակուսի մղոն)։ Մյուս հայտնի ենթալպյան լճերն են Մաջիորե լիճը (212,5կմ²), որի ամենահյուսիսային հատվածը Շվեյցարիայի մի մասն է, Կոմոն (146կմ²)՝ Եվրոպայի ամենախոր լճերից մեկը, Օրտան, Լուգանոն, Իսեոն[71]։ Իտալական թերակղզու այլ նշանավոր լճեր են Տրասիմենոն, Բոլսենան, Բրաչիանոն, Վիկոն, Վարանոն և Լեսինան Գարգանոյում և Օմոդեոն Սարդինիայում[72]:
Իտալական շատ լճեր ունեն տարբեր հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, ինչպիսիք են հյուրանոցները, ռեստորանները և հանգստավայրերը, զբոսայգիները, նավամատույցները և նավահանգիստները, ինչպես նաև բազմաթիվ պատմական և գեղարվեստական կենտրոններ։ Իտալական լճերում հնարավոր է իրականացնել վինդսերֆինգ, կանոե և ծովագնացություն, ձկնորսություն և սկուբա դայվինգ, մինչդեռ նրանց շրջակայքում հնարավոր է քայլել ոտքով կամ հեծանվով[73]։
Իտալիայում կան և՛ ձմեռային, և՛ ամառային լեռնային տուրիզմով զբաղվելու համար նպաստառու պայմաններ։ Չնայած ոչ առանձնապես կոշտ կլիմային՝ համեմատած այլ երկրների հետ, որոնք գտնվում են ավելի հյուսիսային լայնություններում, Իտալիան կարողանում է գրավել զբոսաշրջիկների, ովքեր զբաղվում են ձմեռային մարզաձևերով՝ բազմաթիվ լեռնաշղթաների առկայության պատճառով (լեռնային տարածքի տոկոսը կազմում է մոտ 35%)[74]։
Դրանցից են Ալպերը՝ Եվրոպայի ամենաբարձր լեռնաշղթան, և Ապենինները՝ հագեցած ձմեռային սպորտաձևերի և կացության բազմաթիվ հարմարություններով։ Հյուսիսում ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրերը գտնվում են Սեստրիերեում, Լիվինիոյում, Բորմիոյում, Պոնտե դի Լենյոյում, Դոլոմիտներում (հատկապես Կորտինա դ'Ամպեցցո), ինչպես նաև Վալե դ'Աոստայում (հատկապես Բրեյլ-Սերվինիայում), մինչդեռ կենտրոն-հարավ Աբրուցոն լեռնային շրջան է, որտեղ կան հիմնական լեռնադահուկային հանգստավայրեր Ռոկարազո, Օվինդոլի, Պեսկասերոլի և Կամպո Ֆելիչե քաղաքներով[75]։
Ինչ վերաբերում է ամռանն իրականացվող լեռնային զբոսաշրջությանը, ամռանը իտալական լեռներում կան արահետներ, որտեղ կարելի է հիանալ բնությամբ , պատմական և գեղարվեստական կենտրոններով, լճերով, ինչպես նաև զբաղվել բազմաթիվ սպորտային միջոցառումներով, ինչպիսիք են լեռնագնացությունը, պարապլայդինգ և ռաֆթինգը[76][77]։ Իտալական լեռներում կան մեծ թվով ագրոտուրիզմի համար հարմարավետ վայրեր, հանգստավայրեր, ինչպես նաև հյուրանոցներ և ռեստորաններ[78]։
Իտալիայի ծովային պահպանվող տարածքները սահմանափակում են մարդու գործունեությունը պահպանության նպատակներով՝ պաշտպանելու բնական ռեսուրսները կամ հնագիտական վայրերը։ Այդպիսի ծովային պահպանվող տարածքները քսանյոթն էին։ 2018 թվականին ստեղծվել են երկու նոր ծովային պահպանվող տարածքներ, որոնք օգնում են ընդհանուր առմամբ պահպանել Իտալիայի շուրջ գտնվող ծովերի մոտ 2,280 կմ² տարածքը, ինչպես նաև նրա առափնյա գծի մոտ 700 կմ²տարածքը, որը համապատասխանում է Իտալիայի ափերի 12%-ին[79]։
Ստորջրյա հնագիտությամբ հետաքրքրվողների համար ուշագրավ ծովափնյա վայրերն են՝ Տաորմինան, Կապո Պասերոն, Ուստիկան, Նոտոն[80][81]։ Իտալական նշանավոր լճերը, որոնք գրավում են ստորջրյա զբոսաշրջության սիրահարներին, ինչպես հնագիտական, այնպես էլ նատուրալիստական տիպի Իսեո, Կոմո, Գարդա, Մաջիորե, Իդրո լճերն են[82][83][84][85][86]։
Իտալիան նաև շոփինգ զբոսաշրջության հայտնի վայր է[87]։ Իտալական նորաձեւությունը երկար պատմություն ունի։ Ամենաշատը զբոսաշրջիկներին գրավում են հագուստի, կաշվե իրերի, կոսմետիկայի և օծանելիքի խանութները, մինչդեռ այս տեսակի զբոսաշրջության համար ամենաշատ այցելվող իտալական քաղաքները, ըստ այցելությունների նվազման հաջորդականության, Միլանն է, Ֆլորենցիան, Հռոմը, Վենետիկը և Թուրինը[88]։
Իտալիայում կան բազմաթիվ ուխտագնացության ուղղություններ, առաջին հերթին Հռոմը, Պապի նստավայրը և կաթոլիկ եկեղեցու նստավայրը։ Քաղաքը ուխտագնացության վայր է հատկապես կաթոլիկ կրոնական կյանքի հիմնական իրադարձությունների ժամանակ[89]։
Նշանավոր եկեղեցիները, որոնք կարևոր ուխտագնացությունների վայրեր են զբոսաշրջության համար, ի լրումն Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի, ներառում են նաև Սուրբ Պիո Պիետրելցինայի սրբավայրը Սան Ջովաննի Ռոտոնդոյում, Սուրբ Ֆրանցիսկոս Ասիսիի բազիլիկան, Լորետոյի դելա Սանտա Կասա բազիլիկան, Կույսի տաճարը[90][91][92]։
Իտալիան հարսանյաց զբոսաշրջության համար երկրորդ ամենահայտնի ուղղությունն է աշխարհում Մալդիվներից հետո և Բալիից առաջ[93]։ 2022 թվականին Իտալիայում 11000 հարսանիք է նշվել օտարերկրյա քաղաքացիների կողմից, ովքեր եկել էին երկրում մնալու՝ հարսանեկան արարողությունը կազմակերպելու համար[93]։ Արարողությանը ամուսնացած զույգերի և նրանց հյուրերի տևողությունը միջինում 3,3 գիշեր է[93]։ 2022 թվականին ընդհանուր առմամբ այցելել է 619,000 զբոսաշրջիկ և ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ՝ կապված հարսանյաց զբոսաշրջության հետ՝ շուրջ 599 միլիոն եվրո շրջանառությամբ։ Իտալիան ներառում է հարսանյաց զբոսաշրջիկների համար եվրոպական մեղրամսի լավագույն հինգ ուղղություններից երեքը՝ Պոզիտանոն, Հռոմը և Ամալֆիի ափը[93]։
Բիզնես զբոսաշրջությունը աշխուժացնում է մուտքերը դեպի երկիր և կազմում է ոլորտի հիմնարար մասը։ Գործարարները, ովքեր մեկնում են Իտալիա, նույնպես օգտվում են տարբեր ծառայություններից՝ այդ թվում նաև կացարանային օբյեկտներից[94]։ Զբոսաշրջության այս տեսակը ներառում է նրանց, ովքեր օգտագործում են կացարանները գործուղումների կամ արտադրության կամ շուկայավարման հետ կապված միջոցառումներին մասնակցելու համար։
Իտալական խոհանոցը աշխարհի ամենահայտնի և ամենագնահատված գաստրոնոմիաներից մեկն է[95]։ Իտալական խոհանոցը ներառում է ամբողջ երկրի համար արմատացած ավանդույթներ, ինչպես նաև միմյանցից տարբեր տարածաշրջանային սովորույթներ, հատկապես Իտալիայի հյուսիսի և հարավի միջև[96][97][98]։ Շատ ճաշատեսակներ, որոնք ժամանակին եղել են տարածաշրջանային, այսօր տարածվել են ամբողջ երկրում[99][100]։ Իտալական խոհանոցն առաջարկում է համի առատություն և ամենահայտնիներից է ամբողջ աշխարհում[101]։ Իտալիան աշխարհում գինիների ամենամեծ արտադրողն է, ինչպես նաև խաղողի բնիկ տեսակների ամենալայն տեսականի ունեցող երկիրն է աշխարհում[102][103]:
Իտալական ճաշի կառուցվածքը բնորոշ է եվրոպական միջերկրածովյան տարածաշրջանին և տարբերվում է Հյուսիսային, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի սննդի կառուցվածքից, թեև այն հաճախ բաղկացած է նախաճաշից (colazione), ճաշից (պրանզո) և ընթրիքից (cena)[104]: Այնուամենայնիվ, նախաճաշի վրա շատ ավելի քիչ շեշտադրում է արվում, և նախաճաշը ինքնին հաճախ բաց է թողնում կամ ներառում է ավելի թեթև կերակուր, քան կարելի է տեսնել ոչ միջերկրածովյան արևմտյան երկրներում[105]։ Ուշ առավոտյան և կեսօրվա խորտիկները, որոնք կոչվում են merenda (հոգնակի merende), նույնպես հաճախ ներառված են այս սննդի կառուցվածքում[106]։
Իտալիայում սպորտը երկար ավանդույթ ունի։ Մի քանի մարզաձեւերում՝ թե՛ անհատական, թե՛ թիմային, Իտալիան լավ մակարդակ և բազմաթիվ հաջողություններ ունի[107]։ Ֆուտբոլը Իտալիայի ամենահայտնի սպորտաձևն է։ Իտալիան հաղթեց 2006 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և (Գերմանիայի հետ միասին) ներկայումս աշխարհի առաջնության պատմության մեջ երկրորդ ամենահաջողակ ֆուտբոլային թիմն է՝ Բրազիլիայից հետո՝ հաղթելով ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի չորս առաջնություններում։ Բասկետբոլը, վոլեյբոլը և հեծանվավազքը հաջորդ ամենահայտնի/խաղացող մարզաձևերն են, ընդ որում Իտալիան երեքում էլ հարուստ ավանդույթ ունի։ Իտալիան նաև ունի լողի, ջրագնդակի, ռեգբիի միության, թենիսի, աթլետիկայի, սուսերամարտի և Ֆորմուլա 1-ի ամուր ավանդույթներ։
Սպորտային իրադարձությունների հետ կապված զբոսաշրջությունը կարող է գրավել տարբեր երկրպագուների, որոնք մի քանի դեպքերում որոշում են մնալ երկրում շրջելու համար[108]։ Ի լրումն գլոբալ բնույթի իրադարձությունների, որոնք կարող են ավելի երկար ժամանակով գրավել մեծ թվով այցելուներ (օրինակ՝ 2006 թվականի Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերը կամ 1990 թվականի Ֆուտբոլի աշխարհի գավաթը), փոքր իրադարձությունները նույնպես նպաստում են այս գործոնի զարգացմանը[109]։
Իտալիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների աշխարհում ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկիրն է[14][111]։ 2021 թվականի դրությամբ Իտալիան ունի ընդհանուր առմամբ 58 ներառված վայրեր, ինչը նրան դարձնում է ամենաշատ Համաշխարհային ժառանգության վայրերն ունեցողը Չինաստանից առաջ (56)[14][111]։ Իտալիայի 58 ժառանգության վայրերից 53-ը մշակութային են, իսկ 5-ը՝ բնական[14]։ Իտալիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության վայրեր այցելած զբոսաշրջիկների 50%-ը օտարերկրացիներ են, իսկ նրանցից 75%-ը գտնվում է Իտալիայում հիմնականում մշակութային համար[112]։
Իտալական ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ամենահայտնի վայրերից են Սասսի դի Մատերան, Ռավեննայի վաղ քրիստոնեական հուշարձաններ, Ալբեռոբելլոն, Պալմանովան, Դոլոմիտները, Սանտա Մարիա դելլե Գրազին, Կազերտայի թագավորական պալատը և Սան Լեյչիո համալիրը[113][114][115]։
Իտալիայի ամենաշատ այցելվող զվարճանքների այգին Գարդալենդն է՝ տարեկան 3 միլիոն այցելուով (2019)[116]։ Գտնվում է Կաստելնուովո դել Գարդայում, Գարդա լճի հարևանությամբ։ Ամբողջ համալիրը զբաղեցնում է 445,000 մ², մինչդեռ միայն թեմատիկ այգին ունի 200,000 մ² տարածք[116]։ Գարդալենդը Եվրոպայում ութերորդն է զվարճանքի պարկի այցելուների թվով (2019 թ.)[116]: 2005 թվականի հունիսին Գարդալենդը զբաղեցրել է հինգերորդ տեղը Forbes-ի վարկանիշում աշխարհի լավագույն զվարճանքների զբոսայգիների տասնյակում[117]։
Երկրորդ ամենաշատ այցելվող իտալական զվարճանքների այգին Միրաբիլանդիան է՝ տարեկան 2 միլիոն այցելուներով (2019 թ.)[116]: Գտնվելով Ռավեննայի Սավիոյում, 850,000 մ² (9,149,324 քառակուսի ֆուտ) ընդհանուր մակերեսով այն Իտալիայի ամենամեծ զվարճանքների այգին է[118]։ Իտալական այլ հայտնի զվարճանքի/թեմատիկ այգիներ են՝ Cinecittà World-ը Հռոմում, Zoomarine-ը Torvaianica-ում, Italia in miniatura-ն Ռիմինիում, Cowboyland-ը Վոգերայում, Pombia Safari Park-ը Պոմբիայում, Aquarium of Genoa-ում, Parco Naturago-ում և Zoom Torino-ն Կումյանայում:
Ուսանողների փոխանակման ծրագիրն այն ծրագիրն է, որի ընթացքում միջնակարգ դպրոցի (ավագ դպրոցի) կամ համալսարանի ուսանողները սովորում են արտասահմանում՝ իրենց հաստատության գործընկեր հաստատություններից մեկում[119]։ Իտալիան միջնակարգ դպրոցի ուսանողների և համալսարանականների փոխանակման ծրագրերին մասնակցող ուղղություններից մեկն է[120][121]։ Ուսանողները, ովքեր գնում են Իտալիա սովորելու, նույնպես օգտվում են իրենց գտնվելու հնարավորությունից՝ երկիր այցելելու համար[122][123]։
Իտալիան Էրազմուս ծրագրի հիմնական ուղղություններից մեկն է, որը Եվրոպայում հինգերորդն է Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Միացյալ Թագավորությունից հետո[124]։ Էրազմուս ծրագիրը Եվրոպական միության (ԵՄ) ուսանողների փոխանակման ծրագիր է, որը հիմնադրվել է 1987 թվականին[125][126]։ Էրազմուս+-ը կամ Էրազմուս Պլյուսը նոր ծրագիր է, որը միավորում է ԵՄ-ի կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի բոլոր ընթացիկ սխեմաները, որը մեկնարկել է 2014 թվականի հունվարին:
Հռոմը Իտալիայի մայրաքաղաքն է։ Այն նաև հանդիսանում է Լացիո շրջանի մայրաքաղաքը, Հռոմի Մետրոպոլիտեն քաղաքի կենտրոնը։ Հռոմը երկրի ամենաբնակեցված հատվածն է և Եվրամիության երրորդ ամենաբնակեցված քաղաքն ըստ քաղաքի բնակչության թվի։ Հռոմը գտնվում է իտալական թերակղզու կենտրոնական-արևմտյան մասում՝ Լացիոյում (Լատիում), Տիբերի ափերի երկայնքով։ Վատիկան քաղաքը (աշխարհի ամենափոքր երկիրը)[128] անկախ երկիր է Հռոմի քաղաքային սահմաններում։ Այս պատճառով Հռոմը երբեմն նկարագրվել է որպես երկու պետությունների մայրաքաղաք[129][130]։
Հռոմը հաճախ անվանում են Յոթ բլուրների քաղաք իր աշխարհագրական դիրքի պատճառով[131]։ Հռոմն ընդհանուր առմամբ համարվում է արևմտյան քրիստոնեական մշակույթի և քաղաքակրթության բնօրրանը, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցու կենտրոնը[132][133][134]։ Հռոմի պատմությունը ձգվում է 28 դար։ Թեև հռոմեական դիցաբանությունը թվագրում է Հռոմի հիմնադրումը մ.թ.ա. մոտ 753 թվականին, այդ վայրը բնակեցված է եղել շատ ավելի երկար՝ դարձնելով այն Եվրոպայի ամենահին շարունակաբար օկուպացված քաղաքներից մեկը[135]։ Քաղաքի վաղ բնակչությունը առաջացել է լատինների, էտրուսկների և սաբինների խառնուրդից։ Ի վերջո, քաղաքը հաջորդաբար դարձել է Հռոմեական Թագավորության և Հռոմեական կայսրության մայրաքաղաքը և շատերի կողմից համարվում է առաջին կայսերական քաղաքը և մետրոպոլիան[136]։ Հռոմը կոչվել է «Հավերժական քաղաք» (լատին․՝ Urbs Aeterna; իտալ.՝ La Città Eterna) հռոմեացի բանաստեղծ Տիբուլլուսի կողմից[137], մինչդեռ մ.թ.ա. Հռոմը կոչվում էր նաև «Caput Mundi» (Աշխարհի մայրաքաղաք)[138]։
Ամբողջ աշխարհում Հռոմը դարձել է ավելի ու ավելի հայտնի՝ որպես զբոսաշրջային ուղղություն։ 2006թ.-ի 45,6%-ով (6,03 մլն) Հռոմը 2014թ.-ին ընդունել է 8,78 մլն միջազգային զբոսաշրջիկի՝ զբաղեցնելով աշխարհի ամենաշատ այցելվող քաղաքների 14-րդ տեղը[139]։ Քաղաքում հայտնի զբոսաշրջիկների տեսարժան վայրերը ներառում են Կոլիզեյը, Սուրբ Պետրոսի բազիլիկան, Պանթեոնը և այլն, որոնք բոլորը Համաշխարհային ժառանգության օբյեկտների մաս են կազմում[140]։ Քաղաքի մյուս հիմնական տեսարժան վայրերը ներառում են Տրևի շատրվանը, Պիացցա Նավոնան, Հռոմեական ֆորումը[141], Կաստել Սանտ Անջելոն, Սուրբ Հովհաննես Լատերանի բազիլիկան[142], Իսպանական աստիճանները, Վիլլա Բորգեզե զբոսայգին, Պիացցա դել Պոպոլոն, Տրաստևերեն և Յանիկուլումը[143]։
Միլանը հյուսիսային Իտալիայի քաղաք է, Լոմբարդիայի մայրաքաղաքը և Իտալիայի երկրորդ ամենաբնակեցված քաղաքը Հռոմից հետո։ Միլանը համարվում է առաջատար համաշխարհային քաղաք[144], որն ունի զարգացվածության բարձր մակարդակ արվեստի, առևտրի, դիզայնի, կրթության, զվարճանքի, նորաձևության, ֆինանսների, առողջապահության, լրատվամիջոցների, ծառայությունների, հետազոտությունների և զբոսաշրջության ոլորտներում։ ՀՆԱ-ի առումով Միլանն Իտալիայի ամենահարուստ քաղաքն է, այն ունի երրորդ ամենամեծ տնտեսությունը ԵՄ քաղաքների մեջ՝ Փարիզից և Մադրիդից հետո և ամենահարուստն է ԵՄ ոչ մայրաքաղաքային քաղաքներից[145][146][147]։ Միլանը Թուրինի հետ միասին դիտվում է որպես քաղաքաշինական միջանցքի (նաև հայտնի է որպես «Եվրոպական մեգապոլիս») ամենահարավային հատվածը և Եվրոպայի չորս շարժիչներից մեկը։
Միլանը Եվրոպայի կարևորագույն տուրիստական ուղղություններից մեկն է, իսկ Իտալիայում՝ երկրորդը։ 2014 թվականին 6,05 միլիոն միջազգային ժամանողներով այն զբաղեցրել է 24-րդ ամենաշատ այցելվող քաղաքի դիրքն աշխարհում[139]։ Ըստ որոշակի աղբյուրի՝ Միլանի միջազգային այցելուների 56%-ը Եվրոպայից են, մինչդեռ քաղաքի զբոսաշրջիկների 44%-ը իտալացի են, իսկ 56%-ը՝ արտերկրից[148]։ Եվրոպական միության ամենակարևոր շուկաներն են Միացյալ Թագավորությունը (16%), Գերմանիան (9%) և Ֆրանսիան (6%)[148]։ Ըստ նույն հետազոտության՝ ԱՄՆ-ից քաղաք ժամանող այցելուների մեծ մասը գնում է գործնական գործերով, մինչդեռ չինացի և ճապոնացի զբոսաշրջիկները հիմնականում զբաղվում են ճանաչողական զբոսաշրջությամբ[149]։
Քաղաքն ունի նաև բազմաթիվ հյուրանոցներ, ներառյալ շքեղ Town House Galleria-ն, որն աշխարհի առաջին յոթ աստղանի հյուրանոցն է, որը պաշտոնապես դասվել է Société Générale de Surveillance-ի կողմից և աշխարհի ամենահայտնի և առաջատար հյուրանոցներից մեկը[150]։ Քաղաքում զբոսաշրջիկի կացության միջին տևողությունը կազմում է 3,43 գիշեր, մինչդեռ օտարերկրացիները մնում են ավելի երկար ժամանակ, որոնց 77%-ը միջինում 2-5 գիշեր է մնում[149]։ Հյուրանոցներում բնակվող այցելուների 75%-ից ամենահայտնին 4 աստղերն են (47%), մինչդեռ 5 աստղերը, կամ 3 աստղից պակաս, կազմում են աղյուսակների համապատասխանաբար 11%-ը և 15%-ը:
Վենետիկը քաղաք է Իտալիայի հյուսիս-արևելքում և Վենետո շրջանի մայրաքաղաքը։ Այն կառուցված է 118 փոքր կղզիներից բաղկացած կղզեխմբի վրա[151], որոնք բաժանված են ջրանցքներով և միացված են ավելի քան 400 կամուրջներով[151][152]։ Կղզիները գտնվում են ծանծաղ Վենետիկյան ծովածոցում[153]։
Անունը ծագել է հին վենետացիներից, ովքեր բնակեցրել են տարածաշրջանը մ.թ.ա. 10-րդ դարում[154][155]։ Քաղաքը պատմականորեն եղել է Վենետիկի Հանրապետության մայրաքաղաքը ավելի քան մեկ հազարամյակ՝ 697-ից 1797 թվականներին։ Միջնադարում և Վերածննդի ժամանակ այն եղել է ֆինանսական և ծովային խոշոր տերություն, ինչպես նաև խաչակրաց արշավանքների և Լեպանտոյի ճակատամարտի բեմական տարածք։ ինչպես նաև 13-րդ դարից մինչև 17-րդ դարի վերջ առևտրի, հատկապես մետաքսի, հացահատիկի և համեմունքների և արվեստի կարևոր կենտրոն[156]։ Համարվում է, որ Վենետիկ քաղաք-պետությունը եղել է առաջին իրական միջազգային ֆինանսական կենտրոնը, որը ի հայտ է եկել 9-րդ դարում և իր ամենամեծ նշանավորությունը հասել 14-րդ դարում։ Սա Վենետիկը դարձրեց հարուստ քաղաք իր պատմության մեծ մասի ընթացքում։ Նապոլեոնյան պատերազմներից և Վիեննայի կոնգրեսից հետո Հանրապետությունը միացվեց Ավստրիական կայսրությանը, մինչև այն դարձավ Իտալիայի Թագավորության մաս 1866 թվականին՝ Իտալիայի Երրորդ անկախության պատերազմի արդյունքում անցկացված հանրաքվեից հետո։
Թեև քաղաքը բախվում է որոշ մարտահրավերների (ներառյալ զբոսաշրջիկների մեծ քանակությունը և աղտոտվածության, մակընթացության և շինություններին շատ մոտ նավարկվող զբոսաշրջային նավերի հետ կապված խնդիրները)[157][158][159], Վենետիկը շարունակում է մնալ շատ սիրված զբոսաշրջային ուղղություն, մշակութային խոշոր կենտրոն[11][12]։ Times Online-ը այն նկարագրել է որպես Եվրոպայի ամենառոմանտիկ քաղաքներից մեկը[160], իսկ New York Times-ը՝ որպես «անկասկած ամենագեղեցիկ քաղաքը, որը կառուցվել է մարդու կողմից»[161]:
Բացի Հռոմից, Միլանը, Նեապոլը, Վենետիկը և Ֆլորենցիան Իտալիայի զբոսաշրջային լավագույն ուղղություններն են։ Այլ հիմնական զբոսաշրջային վայրերը ներառում են Թուրինը, Վերոնան, Պադովան, Բոլոնիան, Մանտովան, Մեսինան, Պերուջան, Պալերմոն, Ջենովան, Սիցիլիան, Սարդինիան և Սալենտոն։
Այս վայրերից յուրաքանչյուրում երկու հետաքրքրություններն են պատմությունը և աշխարհագրությունը։ Հռոմեական կայսրությունը, միջնադարը, վերածնունդը և Իտալիայի պատմության հաջորդ դարերը թողել են բազմաթիվ մշակութային արտեֆակտներ, որոնք գրավում են զբոսաշրջիկներին[15]։ Ձմեռային և ամառային զբոսաշրջությունը զարգացած է Ալպերի և Ապենինների շատ վայրերում[4], մինչդեռ ծովափնյա զբոսաշրջությունը տարածված է Միջերկրական ծովի ափամերձ վայրերում[5]։
Իտալիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հիսուն ութ օբյեկտների հայրենիքնն է, ավելի շատ, քան ցանկացած այլ երկիր, ներառյալ բազմաթիվ քաղաքներ, ինչպիսիք են Վերոնան, Սիենան, Վիչենցան, Ֆերարան, Սան Ջիմինյանոն, Ուրբինոն, Մատերան, Պոմպեյը, Նոտոն և Սիրաքյուսը։ Ռավեննաում են գտնվում ութ տարբեր աննախադեպ միջազգայնորեն ճանաչված վայրեր։
Իտալիան ունի 1-5 աստղանի հյուրանոցների լայն տեսականի։ ISTAT-ի տվյալներով՝ 2017 թվականին կար 32 988 հյուրանոց՝ 1 133 452 սենյակով և 2 239 446 մահճակալով[163]։ Ինչ վերաբերում է հյուրանոցային տնտեսության այլ օբյեկտներին (ճամբարներ, զբոսաշրջային գյուղեր, վարձով կացարաններ, ագրոտուրիզմ և այլն), ապա 2017 թվականին դրանց թիվը կազմել է 171 915՝ 2 798 352 մահճակալով[163]։ Զբոսաշրջային հոսքը դեպի ափամերձ հանգստավայրեր կազմում է 53 տոկոս։ Լավագույն ենթակառուցվածքներով քաղաքներն են՝ Գրոսետոն՝ ֆերմերային տների համար (217), Վիեստեն՝ ճամբարների և զբոսաշրջային գյուղերի համար (84) և Կորտինա դ'Ամպեցցոյի լեռնային խրճիթները (20)[19][20]։
2017-ին հյուրանոցների թիվը՝ ըստ իրենց վարկանիշի հետևյալն էր.[164]
Հարավային Իտալիան երկրի մակրոշրջան է, որը ներառում է կղզային Իտալիան (Սիցիլիա, Սարդինիա) և մայրցամաքային Աբրուցո, Բազիլիկատա, Կալաբրիա, Մոլիզե, Կամպանիա, Ապուլիա շրջանները։ Հարավային Իտալիայի ափերը ողողում են երեք ծով.
Ադրիատիկ ծով (Աբրուցո, Մոլիզե, Ապուլիա)
Հոնիական ծով (Կամպանիա, Բազիլիկատա, Կալաբրիա, Սարդինիա և Սիցիլիա)
Տիրենյան ծով (Կամպանիա, Բազիլիկատա, Կալաբրիա, Սարդինիա)
Հարավային Իտալիայի ամենամեծ քաղաքներն են. Բարի, Պալերմո, Նեապոլ, Կալիարի, Կատանիա, Ռեջիո դի Կալաբրիա, Մեսինա։
Իտալիա այցելող զբոսաշրջիկների մեծ մասը պատկանում են երկու` 35-44 և 45-64 տարիքային խմբերի։ Առաջին խումբը հիմնականում հետաքրքրվում է մշակութային տուրիզմով, իսկ երկրորդ տարիքային խմբին առավել հետաքրքիր են զբոսաշրջության լեռնային, ագրո կամ էնոգաստրոնոմիկ (հունարենից` «էնո»` գինի, «գաստրո», ստամոքս) տեսակները։ Ընդհանուր առմամբ, «արվեստների քաղաքներ» պայմանական անվանումով զբոսաշրջությունն օտարերկրացի զբոսաշրջիկների այցելությունների հիմնական շարժիչ մոտիվն է։ Աշխարհագրության տեսանկյունից առավել տարածված են Իտալիայի կենտրոնական ու հյուսիսային շրջանները։ Ըստ 2012 թվականի տվյալների, զբոսաշրջիկների միայն 13 տոկոսն են ընտրել երկրի հարավային շրջանի տուրիստական կենտրոնները։ Այստեղ, ինչպես և ենթադրվում է, զբոսաշրջիկներն ընտրում են ծովափնյա հանգիստը։ Հարավային Իտալիայի առավելություն կարելի է համարել նաև հարուստ խոհանոցը, համեմատաբար մատչելի գները և երկարակեցությանը նպաստող կլիման։
Ծովափնյա, լեռնային, ջրային, մշակութային ու զբոսաշրջության այլ տեսակների տարբերությունները կապված են զբոսաշրջիկների նպատակների հետ։ Երիտասարդները ձգտում են կարճ ժամանակահատվածում շատ մեծ տեղեկություններ ստանալ Իտալիայի վերաբերյալ, և շատ հաճախ մեկշաբաթյա ուղևորությունները դեպի Իտալիա ունենում են հարուստ ծրագրեր, որոնք ներառում են տարբեր էքսկուրսիաներ և գիշերակաց տարբեր քաղաքներում։ Օտարերկրյա զբոսաշրջիկների համար Իտալիայում առաջին տեղերում են Հռոմը, Միլանը, Վենետիկն ու Ֆլորենցիան։ Հյուրընկալության ու ապահովության առումով առաջին տեղում Սարդինիան է, պատմական արժեքներով առաջատարը Հռոմն է։ Հարուստ ու բազմազան խոհանոցով առաջատար են Աբրուցոն, Կալաբրիան ու Կամպանիան։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զբոսաշրջությունն Իտալիայում» հոդվածին։ |
|
|