Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Զգուշացիր սուրբ պոռնիկից գերմ.՝ Warnung vor einer heiligen Nutte | |
---|---|
Երկիր | Գերմանիա |
Ժանր | դրամա և արտհաուս |
Թվական | 1971 |
Լեզու | գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն |
Ռեժիսոր | Ռայներ Վերներ Ֆասբինդեր[1] |
Սցենարի հեղինակ | Ռայներ Վերներ Ֆասբինդեր |
Դերակատարներ | Լու Կաստել, Էդդի Կոնստանտին, Հաննա Շիգուլլա, Ռայներ Վերներ Ֆասբինդեր, Մարգարետա ֆոն Տրոտտա, Մարչելա Միքելանջելի, Ուլլի Լոմմել, Մագդալենա Մոնտեսումա, Մարկվարդ Բոմ, Կատրին Շաակե, Ինգրիդ Կաֆեն, Վերներ Շրյոտեր, Կառլ Շայդտ, Կուրտ Ռաաբ, Հերբ Անդրես, Բենջամին Լեվ, Ռուդոլֆ Վալդեմար Բրեմ, Էնցո Մոնտեդուրո, Մարիո Նովելլի, Միխաել Ֆենգլեր, Հարի Բաեր, Պետեր Բերլինգ, Ֆրանկո Յավարոնե, Պետեր Գաուհե, Իրմ Հերման, Ֆոլկեր Լեխտենբրինկ և Մանֆրեդ Զայպոլդ |
Օպերատոր | Միխաել Բալհաուս |
Երաժշտություն | Պեր Ռաբեն |
Մոնտաժ | Ռայներ Վերներ Ֆասբինդեր և Թեա Էյմես |
Պատմվածքի վայր | Իսպանիա |
Տևողություն | 103 րոպե |
Բյուջե | մոտ 1,1 միլիոն գերմ. մարկ |
«Զգուշացիր սուրբ պոռնիկից» (գերմ.՝ Warnung vor einer heiligen Nutte), գերմանացի ռեժիսոր Ռայներ Վերներ Ֆասբինդերի 1971 թվականին նկարահանած կինոնկարն է։ Կինոռեժիսորը հայտնել է, որ իր աշխատանքներից ամենաշատը հենց այս ֆիլմն է հավանում[2]։
Ֆիլմի հերոսները հավաքվում են իսպանական ծովափնյա մի ամրոցում՝ հասարակության դաժանության մասին կինոնկար ստեղծելու նպատակով։ Նկարահանումների նախապատրաստության ընթացքում նրանց միջև անընդհատ հիմնախնդիրներ են ծագում մարդկային և սեքսուալ առումով։ Ֆիլմի վրա աշխատանքները դանդաղ են առաջ գնում, և հերոսներին չի հաջողվում հասնել բավարարվածության ու բավականության այն զգացողությանը, ինչին ձգտում էին։
Դերերում հանդես են եկել Լու Կաստելը, Էդդի Կոնստանտինը, Մարկարդ Բոմը, Հաննա Շիգուլան, հենց ինքը՝ ռեժիսոր Ֆասբինդերը, Մարգարետա ֆոն Տրոտտան, Հաննես Ֆուքսը, Մարչելլա Միքելանջելին։
|