Զդրավկա Եվտիմովա Здравка Евтимова | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1959[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Պեռնիկ, Բուլղարիա |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ |
Լեզու | բուլղարերեն |
Ազգություն | բուլղարացի |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Վելիկո Տիռնովոյի համալսարան (1985) |
Ուշագրավ աշխատանքներ | «Քո սառը ստվերում, լեդի» (բուլղարերեն՝ «В студената ти сянка, лейди», 1997) «Հինգշաբթի» «Bitter Sky» |
Անդամակցություն | ՊԵՆ ակումբ |
Պարգևներ | Աննա Կամենևայի անվան պետական մրցանակ (1995) «Զարգացում» հիմնադրամի ազգային մրցանակ (1997) Բուլղարացի գրողների միության մրցանակ (2003) «Skrev Press» անգլիական հրատարակչության մրցանակ (2003) |
Զդրավկա Եվտիմովա (բուլղար․՝ Здравка Евтимова, ծնվ.՝ 24 հուլիսի, 1959, Պերնիկ, Բուլղարիա), բուլղարացի գրող, թարգմանիչ, Աննա Կամենևայի անվան պետական մրցանակի (1995) և Բուլղարացի գրողների միության մրցանակի (2003) դափնեկիր։
Զդրավկա Եվտիմովան ծնվել է 1959 թվականի հուլիսի 24-ին Բուլղարիայի Պերնիկ քաղաքում։ 1985 թվականին ավարտել է Վելիկո-Տիրնովոյի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որտեղ սովորել է անգլերեն։
Հեղինակ է պատմվածքների, որոնք հրատարակվել են աշխարհի 23 երկրներում։ ԱՄՆ-ում լույս են տեսել Զդրավկա Եվտիմովայի պատմվածքների «Ուրիշ որևէ մեկը» ժողովածուն և «Դավաճանների աստվածություն» վեպը։ Մեծ Բրիտանիայում հրատարակվել են նրա պատմվածքների երկու ժողովածուներ։ Նրա ստեղծագործությունների ժողովածուն լույս է տեսել նաև Իսրայելում ու Կանադայում, որտեղ այն տարածվել է անգլերենով։ Զդրավկա Եվտիմովայի ստեղծագործություններից հրատարակվել են նաև Իսպանիայում, Ֆրանսիայում, Սկանդինավյան երկրներում, Ավստրալիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Ռուսաստանում, Լեհաստանում, Չեխիայում, Սլովակիայում, Մակեդոնիայում ու Սերբիայում։ Եվտիմովայի ստեղծագործությունները հնչել են BBC ռադիոյուվ (Լոնդոն)։
Զդրավկա Եվտիմովայի գրքերն ու առանձին ստեղծագործություններ մրցանակների են արժանացել Անգլիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրասիայում։
Թարգմանել է անգլիացի ու ամերիկացի մի շարք գրողների ստեղծագործություններ, այդ թվում՝ Դևիդ Էդինգս, Գրեգ Բիր, Պերի Օ’Շոնեսի, Կիմ Ստենլի Ռոբինսոն, Ռոբերտ Սոյեր և այլք։
2011 թվականին Զդրավկա Եվտիմովան ԱՄՆ Ռոչեսթերի համալսարանում անցել է գեղարվեստական թարգմանության դասընթաց։
Բուլղարական Պեն-ակումբի (անգլ.՝ PEN International) քարտուղարն է։