Զեյնա Աքար | |
---|---|
Ծնվել է | 1964 |
Ծննդավայր | Լիբանան |
Քաղաքացիություն | Լիբանան |
Կրոն | ուղղափառություն[1] |
Կրթություն | Լիբանանում Ամերիկյան համալսարան և Լիբանանում Ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Foreign Affairs of Lebanon?, Deputy Prime Minister of Lebanon? և Minister of Defence of Lebanon? |
Zeina Akar Վիքիպահեստում |
Զեյնա Աքար (արաբ․՝ زينة عكر, 1964, Լիբանան), լիբանանցի քաղաքական գործիչ, Լիբանանի պաշտպանության նախարար և փոխվարչապետ՝ 2020 թվականի հունվարի 21-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 10-ը։ Նա եղել է արաբական աշխարհում առաջին կին պաշտպանության նախարարը։
Զեյնա Աքարը ծնվել է Քուրայի շրջանում, 1964 թվականին[2]։ Նա մարքեթինգի և կառավարման բակալավրի կոչում է ստացել Լիբանանի ամերիկյան համալսարանից[3]։ 1998 թվականին նա ամուսնու հետ հիմնադրել է Սոցիալական և մշակութային զարգացման ասոցիացիան (INMA), որը տրամադրում է կրթական, առողջապահական և տնտեսական ծառայություններ Քեֆրայայում և Լիբանանում։ Զեյնա Աքարը եղել է իր ամուսնու կողմից հիմնած «Information International» հետազոտական և խորհրդատվական ընկերության գործադիր տնօրենը։
2020 թվականի հունվարին Աքարը նշանակվել է պաշտպանության նախարար և փոխվարչապետ` վարչապետ Հասան Դիաբի գլխավորած նոր կառավարությունում։ Նա երկրի առաջին կին պաշտպանության նախարարն էր և առաջին կին պաշտպանության նախարարն արաբական աշխարհում[4][5][6]։
Պաշտպանության նախարարի պաշտոնում իր գլխավոր նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է եղել։ Օգոստոսի 10-ին նա հրաժարական է տվել բողոքի ցույցերի ժամանակ, որոնց մասնակիցները պնդում էին, որ Բեյրութի նավահանգստում ավերիչ պայթյունների համար մեղավոր են իշխանությունները։ Զեյնա Աքարի հրաժարականին հաջորդել է վարչապետ Հասան Դիաբի և նրա կառավարության հրաժարականը։ Նախագահ Միշել Աունն ընդունել է հրաժարականը[7][8]։
Աքարը հույն ուղղափառ է, նա ամուսնացած է սուննի գործարար Ջավադ Ադրայի հետ, որը գլխավորում է երկրի խոշորագույն հետազոտական ընկերություններից մեկը, նա կառուցել է Նաբու թանգարանը՝ հիմնականում իր մասնավոր հավաքածուներով։ Նրանք ամուսնացել են Կիպրոսում, քանի որ չեն կարողացել քաղաքացիական ամուսնություն ունենալ Լիբանանում որպես քրիստոնյա և մուսուլման[9][10][11]։