Զեքի Դեմիրքուբուզ

Զեքի Դեմիրքուբուզ
Ծնվել էհոկտեմբերի 1, 1964(1964-10-01)[1] (60 տարեկան)
ԾննդավայրԸսպարտա, Թուրքիա[2]
ԿրթությունՀաղորդակցության ֆակուլտետ
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մոնտաժող և օպերատոր-բեմադրիչ
IMDbID ID 0218547
zekidemirkubuz.com

Զեքի Դեմիրքուբուզ (թուրքերեն՝ Zeki Demirkubuz, հոկտեմբերի 1, 1964(1964-10-01)[1], Ըսպարտա, Թուրքիա[2]), թուրք ժամանակակից կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կինոխմբագիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեքի Դեմիրքուբուզը ծնվել է Թուրքիայի Ըսպարտա քաղաքում։ Ավագ դպրոցում ուսումը կիսատ է թողել և սկսել աշխատել տեքստիլ արտադրամասում, այնուհետև որոշ ժամանակ եղել է փողոցի վաճառող։ 1980 թվականին պետական հեղաշրջումից հետո, 17 տարեկան հասակում երեք տարի ազատազրկվել է առանց դատավարության՝ ենթադրյալ կոմունիստական գործունեության համար[3]։ Հետագայում սովորել է Ստամբուլի համալսարանի հեռահաղորդակցության բաժնում, որն ավարտելուց հետո զբաղվել է կինոգործունեությամբ։ Որոշ ժամանակ աշխատել է որպես ռեժիսորի օգնական, այնուհետև հիմնադրել է «Mavi Film» կոչվող իր կինոընկերությունը։

Կինոկարիերան սկսել է 1986 թվականին՝ որպես Զաքի Օքթենի օգնական։ Իր առաջին լիամետրաժ աշխատանքը՝ «C բլոկ» ֆիլմը, նկարահանել է 1994 թվականին։ Ծրագիրը կարողացել է իրականացնել ցածր բյուջեով՝ որպես ասիստենտ աշխատած փորձի շնորհիվ[3]։

Դեմիրքուբուզի «Անմեղություն» ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնում, «Երրորդ էջը» ֆիլմը՝ Լոկառնոյի և Ռոտերդամի միջազգային կինոփառատոներում։

Իր իր կինեմատոգրաֆիական մտածելակերպով Դեմիրքուբուզը մոտ է Դոստոևսկուն։ Նրա սցենարները ստեղծվում են մարդկային վիճակի էթիկական երկընտրանքով։ Նա սովորաբար օգտագործում է հիմնական հասկացություններ, ինչպիսիք են սերը, կիրքը, անձնազոհությունը, կյանքի և մահվան անհեթեթությունը[3]։

Զեքի Դեմիրքուբուզի «Ճակատագիր» ֆիլմը 2006 թվականին Անտալիայի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակի[3]։

Տարեթիվ Վերնագիր Բնօրինակ վերնագիր
1994 C բլոկ C Blok
1997 Անմեղություն Masumiyet
1999 Երրորդ էջը Üçüncü Sayfa
2001 Բախտ Yazgı
2001 Խոստովանություն İtiraf
2003 Սպասասրահը Bekleme Odası
2006 Ճակատագիր Kader
2009 Նախանձ Kıskanmak
2012 Ներսում Yeraltı
2015 Սրտխառնոց Bulantı
2016 Անթեղ Kor

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Özel, Rumeysa (2008 թ․ մարտի 16). «Minimalist director explores destiny and evil for the sake of good». Today's Zaman. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.