Զիմարա


Զիմարա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Տևրիկի գավառակում[1]։ Գտնվում էր Տևրիկ քաղաքից 28 կմ հյուսիս-արևելք, Եփրատ գետի աջ կողմում, Տևրիկ գետի փախակողմյան օժանդակի փախ մասում, լեռնալանջի վրա։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը շրջապատված էր պարտեզներով։ Շրջակայքում կան դարավոր անտառներ։ Գյուղից ներքև կա մի փոքրիկ, ջինջ ու կապուտակ լճակ։

Զիմարան ուներ առողջարար կլիմա։

Եղել է հին բնակավայր։ Ժամանակին եղել է քաղաք, ճանապարհային կայան՝ Նիկոպոլիս-Սատաղ ուղեգծի վրա։ Բնավայրի մասին դեռևս հիշատակել է Պտղամեոսը։ 1895 թվականին գյուղը ենթարկվել է թուրքերի հարձակմանը և կոտորածներին, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ իսպառ հայազրկվել է։ Կենդանի մնացածները բռնի մուսուլմանացվել են։

Թուրքական տիրապետության ժամանակաշրջաններում բնակավայրը վերածվել է անշուք գյուղի։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 70 տուն հայ և 30 տուն բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիմարան ուներ Ս. Երրորդություն անունով եկեղեցի, որը կառուցված էր 1873 թվականին։ Մոտակայքում գտնվում էին Ս. Պողոս-Պետրոս, Ս. Նիկողայոս վանքերը և 36 այլ եկեղեցիներ ու ուղտատեղիներ, որոնց մեծ մասը ավերված ու լքված է։

Գյուղն ուներ հայկական վարժան, որտեղ սովորում էին 60 սաներ։

Անվանի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիմարայում են ծնվել.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 306
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 697