Զիմբաբվեի նահանգներ (անգլ.՝ Provinces of Zimbabwe)։ Ներկայումս Զիմբաբվեն ունի տաս նահանգ, որոնցից երկուսը գավառական կարգավիճակ ունեցող քաղաքներ են։ Զիմբաբվեն ունիտար պետություն է, և նրա նահանգներն իրականացնում են միայն այն լիազորությունները, որոնք ընտրում է կենտրոնական կառավարությունը։ Մարզերը բաժանվում են շրջանների, իսկ շրջանները՝ բաժանմունքների։
Զիմբաբվեի Սահմանադրությունը սահմանում է նահանգային կառավարումն ու լիազորությունները։ 1988թ․-ի սահմանադրական փոփոխություններից հետո նահանգները ղեկավարվում էր Զիմբաբվեի նախագահի կողմից ուղղակիորեն նշանակված նահանգապետը[1]։ Թեև մարզպետները գործնականում մնում են որպես մարզային գործերի պետնախարարներ, սակայն 2013 թվականին սահմանադրական փոփոխություններից ի վեր տեխնիկապես այլևս մարզպետներ չկան։ 2013թ-ի Սահմանադրությունը նաև կոչ է անում անհարժեշտության դեպքում վեր հանել կառավարական լիազորություններն ու պարտականոությունները, չնայած Զիմբաբվեի ընդդիմադիր կուսակցությունները պնդում են, որ կենտրոնական կառավարությունը դեռ պետք է կատարի իր պարտականությունները[2]։
1890-ական թվականներին Ռոդեզիայում Ընկերության կարգի հաստատմամբ երկիրը բաժանվեց երկու գավառների՝ Մատաբելլանդն արևմուտքում և Մաշոնալանդը՝ արևելքում։ Բրիտանական գաղութատիրական իշխանության ներքո՝ որպես Հարավային Ռոդեզիա, գաղութը բաժանված էր հինգ գավառների։ Ավելի ուշ, Ռոդեզիայի կառավարությունը մարզերի թիվն ընդարձակեց յոթի՝ Մանիկալենդ, Հյուսիսային և Հարավային Մատաբելլանդ, Հյուսիսային և Հարավային Մաշոնալենդ, Միդլենդս և Վիկտորիա (ներկայումս՝ Մասվինգո)[3]։ 1980-ական թվականներին Հյուսիսային և Հարավային Մաշոնալանդ վերակազմավորվեց երեք նահանգներում՝ դառնալով Կենտրոնական Մաշոնալանդ, Հյուսիսային և Հարավային Մաշոնալանդ։ 1997-ին ստեղծվել են ամենաերիտասարդ նահանգները՝ Բուլավայոն և Հարարան։
Անուն | Ավաններ և քաղաքներ | Բնակչություն (2012) | Ընդհանուր տարածք[4] | Տեղադրություն | ||
---|---|---|---|---|---|---|
Կենտրոնը | Ամենամեծ քաղաքը | կմ2 | քառակուսի մղոն | |||
Բուլավայո | Բուլավայո | 1,200,337 | 900 | 347 | ![]() | |
Հարարե | Հարարե | 2,123,132 | 872 | 337 | ![]() | |
Մենիքալենդ | Մուտարե | 1,752,698 | 36,459 | 14,077 | ![]() | |
Կենտրոնական Մեշոնալենդ | Բինդուրա | 1,152,520 | 28,347 | 10,945 | ![]() | |
Արևելյան Մաշոնալենդ | Մարոնդերա | 1,344,955 | 12,444 | 7,732 | ![]() | |
Արևմտյան Մաշոնալենդ | Չինհոյի | Կադոմա | 1,501,656 | 57,441 | 22,178 | ![]() |
Մասվինգո | Մասվիգո | 1,485,090 | 56,566 | 21,840 | ![]() | |
Հյուսիսային Մատաբելելենդ | Լուպանե | Վիտորիա Ֆոլս | 749,017 | 75,025 | 28,967 | ![]() |
Հարավային Մատաբելելենդ | Գվանադա | Բեյթբրիջ | 683,893 | 54,172 | 20,916 | ![]() |
Միդլենդս | Գվերու | 1,614,941 | 49,166 | 18,983 | ![]() |
4.Zimbabwe census2012 https://www.citypopulation.de/Zimbabwe-Cities.html