Զյուսքինդ հոլ.՝ Süskind | |
---|---|
Երկիր | Նիդերլանդներ |
Ժանր | ռազմական ֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | 2012 |
Լեզու | հոլանդերեն և գերմաներեն[1] |
Ռեժիսոր | Ռուդոլֆ վան դեն Բերգ[2] |
Պրոդյուսեր | Սան Ֆու Մալտա |
Սցենարի հեղինակ | Ռուդոլֆ վան դեն Բերգ[1] |
Դերակատարներ | Կառլ Մարկովից, Նինկե Բեկհոյզեն, Կատյա Հերբերս, Նասրիդին Դխար, Ռուդոլֆ Լյուցիեր, Տիգո Գերնանդտ, Օլգա Զյոդերհուկ[3], Էրիխ Կրեյգ[3], Հուգո Հաենեն[3], Դեյվ Մանտել[3], Ռոբ վան դե Մեեբերգ[3] և Հանս Կրոյսետ[3] |
Մոնտաժ | Յոբ տեր Բուրգ |
Պատմվածքի վայր | Նիդերլանդներ |
Տևողություն | 118 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Զյուսքինդ (հոլ.՝ Süskind), հոլանդական գեղարվեստական ֆիլմ նկարահանված ռեժիսոր և սցենարիստ Ռուդոլֆ վան դեն Բերգի կողմից։ Ֆիլմն հիմնված է իրական փաստերի վրա, մասնավորապես՝ անգլ.՝ Walter Süskind (Վալտեր Զյուսքինդ), գերմանական հրեայի կյանքի մասին, ով Երկրորդ աշխամարտի տարիներին փրկել է 600 փոքրիկների՝ Հոլոքոստի ճիրաններից։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի հունվարի 15-ին Ամստերդամի Երաժշտական թատրոնում[4]։ Ատլանտայում տեղի ունեցած հրեական ֆիլմերի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմն արժանացել է հանդիսատեսի համակրանքին։ Այն ընտրվել է պաշտոնապես Նյու Յորքում և Լաս Վեգասում հրեական կինոփառատոնի ժամանակ ժյուրիի կողմից[5]։
Կինոնկարի դրամատիկ դեպքերը կատարվում են Ամստերդամում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Գերմանիան օկուպացրել էր Նիդերլանդների տարածքը։ Վալտեր Զյուսքինդը, ով ծառայում էր հրեական խորհրդում՝ Judenrat-ում, մի շարք հրեաների և հոլանդացիների հետ ձեռնամուխ է լինում փրկել 600 երեխաների կյանքը աքսորներից և մահվան ճամբարներից։
Դերասան | Դերը |
---|---|
Կատյա Հերբերս | Ֆանի Ֆիլիպս |
Կարլ Մարկովից | Ֆեռդինանտ դեր Ֆյունգեն |
Տիգո Հերնանդտ | Պիետ Մեերբուրգ |
Եռուն Շպիցենբեռգեր | Վալտեր Զյուսքինդ |
Ռեմսի Նասր | |
Դեյֆ Մանտել | |
Նասրդին Չառ | Ֆելիքս |
Հավա Վոր Հոլտ | Սիլվի |
Քեես Հյուլստ | Յոհան |
Նունկի Բեեխույզեն | Հաննա Զյուսքինդ |
Փիթեր Պոստ | Ալբերտ Կոնրադ Հեմմեկեր |
{{cite web}}
: Text "Dallas Morning News" ignored (օգնություն)
|