Զոի Կլոզյուր | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Zoé Clauzure |
Ծնվել է | փետրվարի 12, 2010 (14 տարեկան) Մոնրուժ |
Երկիր | Ֆրանսիա |
Մասնագիտություն | երգչուհի և թատրոնի դերասանուհի |
Գործիքներ | վոկալ և դաշնամուր |
Լեյբլ | Warner Music France և Parlophone |
Պարգևներ | |
Կայք | zoeclauzure.com |
Ստորագրություն | |
Zoé Clauzure Վիքիպահեստում |
Զոի Կլոզյուր[1] (ֆր.՝ Zoé Clauzure, փետրվարի 12, 2010, Մոնրուժ), ֆրանսիացի երգչուհի, «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի հաղթող[2]։
Մինչ «Մանկական Եվրատեսիլը» հայտնի էր «Երեխաների ձայնը» հեռուստանախագծի ֆրանսիական տարբերակի յոթերորդ եթերաշրջանից (2020), որտեղ հասել էր մինչև կիսաեզրափակիչ:
Զոիի հայրենի քաղաքը Մոնռուժն է[3]։
6 տարեկանից աղջիկը վոկալի և դաշնամուրի դասերի է մասնակցել[3]։
Երիտասարդ երգչուհու կարիերայի համար որոշիչ էր 2019 թվականը, երբ նա մասնակցել է «Երեխաների ձայնը» նախագծին (եթեր է հեռարձակվել 2020 թվականին): Կույր լսումների ժամանակ նա կատարել է Մարինա Քեյի «Homeless» երգը։ Չնայած չորս մրցավարներից միայն ռեփեր Սոպրանոն է շրջվել նրա կողմը, սակայն նրա հետ նա հասել է կիսաեզրափակիչ[4]։ («Դու ունես Վանեսա Պարադիի խարիզմա, դու արդեն աստղ ես»,- ասել է նա Առնոյի և Իլանի հետ մենամարտից հետո, բայց հաջորդ շրջանում՝ կիսաեզրափակչում, որտեղ նա երգել է Սելին Դիոնի «Je sais pas» երգը[5], նա այլևս չի ընտրել նրան[6])։
2020 թվականի նոյեմբերին Զոին թողարկել է «Ma Place» սինգլը։ Այս երգի բառերը նա գրել է Բեռնար Կլապոյի հետ միասին[7][8][9]։
Զոին նաև ձայնագրել է «Լաֆոնտենի առակները երգերում» երաժշտական ալբոմը We Are World Citizens խմբի կազմում։ Այս ալբոմը վաճառքի է հանվել 2021 թվականի հոկտեմբերին[4]։
2022 թվականին նա թողարկել է ևս մեկ սոլո սինգլ՝ «Dans les nuages» երգով[10]։
2023 թվականի սեպտեմբերի 27-ին France Télévisions հեռուստաընկերությունը հայտարարել է, որ ընտրել է Զոիին «Cœur» երգով՝ ներկայացնելու Ֆրանսիան նոյեմբերի 26-ին Նիսում կայանալիք «Մանկական Եվրատեսիլին»[11]։ Նույն օրը երգը թողարկվել է սինգլի ձևաչափով[12]։ Հոկտեմբերի 18-ին թողարկվել է երգի տեսահոլովակը[13][14]։
«Մանկական Եվրատեսիլում» Զոին հավաքել է 228 միավոր և Ֆրանսիային բերել երկրորդ անընդմեջ հաղթանակը (և երրորդը պատմության մեջ): 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած Իսպանիայից և Հայաստանից տարբերությունը կազմել է համապատասխանաբար 27 և 48 միավոր[15][16][17]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոի Կլոզյուր» հոդվածին։ |
|